Սթիվեն Ուիլսոն
Սթիվեն Ուիլսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1967[1] (55 տարեկան) Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք, Պրոգրեսիվ մետալ, ալտերնատիվ ռոք և փոփ |
Մասնագիտություն | ճարտարագետ, կիթառահար, հնչյունային օպերատոր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, Բազմագործիքավորող, ստուդիական երաժիշտ, երաժիշտ և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Լեյբլ | Kscope? և Caroline Records |
Կրթություն | Cavendish School? |
Անդամակցություն | Porcupine Tree, Blackfield, No-Man?, Storm Corrosion? և Bass Communion? |
Կայք | stevenwilsonhq.com |
![]() |
Սթիվեն Ջոն Ուիլսոն (անգլ.՝ Steven John Wilson, նոյեմբերի 3, 1967[1], Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն), բրիտանացի երաժիշտ, մի քանի երաժշտական ծրագրերի հեղինակ, և «Porcupine Tree» ռոք խմբի անդամ։ Բացի կիթառի և ստեղնաշարի վրա նվագելուց, Ուիլսոնը չնայած ինքնուս լինելուն տիրապետում է ուրիշ երաժշտական գործիքների, որոնց թվին են պատկանում ֆլեյտան, ցիմբրալը, բասս կիթառը։ Չնայած դրան նա իրեն չի համարում կիթառահար[2][2]
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվենը մանկուց հետաքրվել է երաժշտությամբ։ Մանկական հասակում նա լսել է Դոննա Սամմեր և Pink Floyd։ Հենց այս կատարողները իր խոսքերով բոլորից շատ են ազդել իր երաժշտական ճաշակի զարգացվածության և ապագա ստեղծագործության վրա։ Երբ լրանում է նրա 12 տարեկանը իր հայրը, որը մասնագիտությամբ ինժեներ֊ելեկտրատեխնիկ էր, քանդեց բազմալիք ձայնարկիչը, որով Սթիվենը հետաքրքրված էր[3]։
15 տարեկանում ստեղնահար Սայմոն Վոկինգի հետ ձայնագրում է իր առաջին «Prayer for the Soul» ալբոմը անվանելով իրենց խումբը Altamont։ Այստեղ նրանք կատարում էին երգեր՝ գրված Ալան Դաֆֆիի բանաստեղծությունների հիման վրա, որոնց տեքստերը հետագայում դառնում են «This Long Sielnce» և «It Will Rain for a Million years» երգի բառերը։
1983 և 1985 թվականներին Ուիլսոնը իր նոր Karma խմբի հետ ձայնագրում է The Joke’s On You և The Last Man To Laugh ալբոմները, որոնք հետագայում վերամշակվում են porcupine tree-ի կողմից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին Սթիվենը ստեղծում է «No Man Is An Island (Except The Isle Of Man)» խումբը, որի անվանումը կրճատվում է No-Man։ Այս ծրագրում Ուիլսոնը և նրան միացած Թիմ Բոուենսը կենտրոնանում են սինթի պոպ ժանրի վրա։ Տարիների ընթացքում խումբը հրավիրել է շատ երաժիշտների, որոնց թվին են պատկանում Ռոբերտ Ֆրիպը, Թեո Թրեվիսը։
1 տարի հետո Ուիլսոնը իր նախկին համադասարանցու հետ ստեղծում է պրոգրեսիվ և պսիխոդելիկ ոճով Porcupine Tree խումբը։ Սկսած այդ ժամանակից երկու խմբերը գոյություն ունեն առանձին և զարգանում են զուգահեռ ձայնագրվելով։ 1990-ական թվականների վերջին Ուիլսոնը չի դադարում փնտրել նոր ուղղություններ։ Այդպես առաջացան Bass Communion и Incredible Expanding Mindfuck (IEM) ծրագրերը։ Բացի այդ նա սկսեց մի քանի երգեր թողարկել իր իսկական անունով։ 2001 թվականին Ուիլսոնը ծանոթանում է հրեա երաժիշտ Ավիվ Գաֆենի հետ և ստեղծում նրա հետ Blackfield խումբը։
Լինելով փորձառու պրոդյուսեր Սթիվեն Ուիլսոնը անցկացնում է շատ ժամանակ ուրիշ հայտնի խմբերի ձայնագրության գործում։ Դրանց թվին են պատկանում Opeth, O.S.I., Յոկո Օնո, Orphaned Land, Anathema և այլն[4]։ Նրանց «Fear of a Blank Planet» ալբոմը գրավել է երրորդ տեղը «2007 թվականի ալբոմ» կատեգորիայում Sound & Vision ամսագրի տվյալներով[5]։
2003-ից մինչև 2010 թվականները ընկած ժամանակաշրջանում Սթիվենը թողարկում է CD սինգլների շարք՝ իր սեփական անունից, որը բաղկացած է եղել օրիգինալ կատարումների քավըր տարբերակներից։Սկավառակի մեջ մտնում են կանադացի երգչուհի Ալանս Մորիսենթի, շվեդական ABBA խմբի, բրիտանական The Cure խմբի, կոմպոզիտոր Մոմուսի, Դենովանի երգերը։
Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Altamont
- 1. 1983 — Prayer for the Soul
- 2. 2002-Untitled
Karma
- 1. 1983 - the joke on you
- 2. 1985- the last man yo laugh
Porcupine tree
- 1991-On the sunday of life
- 1993-Up the downstair
- 1995- The sky moves sideways
- 1996-Sighnify
- 1999-Stupid dream
- 2000-Lightbulb sun
- 2002-In absentia
- 2005-Deadwing
- 2007-Fear of a blank planet
- 2009-The in
Bass communion
- 1998-I
- 1999-II
- 1998-Atmospherics
- 2001-III
- 2004-Ghosts on Magnetic tape
- 2005-Indicates Void
- 2006-Loss
- 2008-Pactific codex
- 2008-Molotov and Haze
- 2009-Chiaroscuro
Cover Version
2003-Cover version «Thank u» Ալանիս Մորիսեթ
2004-Cover version II «The Day before you come» ABBA
2005-Cover Version III «A forest» The Cure
2006-Cover version IV «Tհe Guitar lesson» Մոմուս
2008-Cover version V «Sigh O the times» Պրինց
2010-Cover version VI«Lord of the reedy reaver» Դոնովան
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 [1](չաշխատող հղում)
- ↑ «Porcupine Tree»։ www.freewilliamsburg.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-04-ին։ Վերցված է 2017-01-29
- ↑ http://www.swhq.co.uk/guest.cfm
- ↑ S&V’s Top 10 CDs of 2007, soundandvisionmag.com
|