Porcupine Tree

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Porcupine Tree
Ժանրերպրոգրեսիվ ռոք, փսիխոդելիկ ռոք և Պրոգրեսիվ մետալ[1]
Գործունեություն1987
ԼեյբլDelerium Records? և Atlantic Records
Կայքporcupinetree.com
 Porcupine Tree Վիքիպահեստում

Porcupine Tree, բրիտանական պրոգրեսիվ ռոք խումբը հիմնադրվել է Սթիվեն Ուիլսոնի կողմից Հեմել Հեմփսթեդում (Հերթֆորդշիր, Անգլիա) 1987 թվականին։ Այս խմբի առանձնահատուկ հնչողությունը պրոգրեսիվ ռոքի, փսիխոդելիկ ռոքի, էմբիենտի և ավելի ուշ ալբոմներում՝ մետալի և ալտերնատիվ ռոքի խառնուրդի արդյունքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հայտնվել է 1987 թվականին որպես Սթիվեն Ուիլսոնի սոլո նախագիծ, և որոշ առումներով պարզապես նախասիրություն էր։ Ուիլսոնը զբաղվում էր այս նախագծով իր սեփական տան ստուդիայի պայմաններում։ Ունենալով սեփական տարածքը էքսպերիմենտների համար՝ նա դիմեց վաթսունական-յոթանասունականների պրոգրեսիվ ռոքին։

Որոշելով ցուցադրել իր աշխատանքի արդյունքները որոշ ծանոթներին և ձայնագրող ընկերություններին՝ Ուիլսոնը որոշում է, որ սոլո ձայնագրությունները մեկ մարդու կողմից սեփական տան ստուդիայում չեն դիտարկվի լրջորեն, ինչպես իրական խմբի ձայնագրությունները։ Այդ պատճառով նա ձայնագրություններով ձայներիզների հետ միասին դնում է ինքնուրույն պատրաստած բուկլետ, որում նկարագրել էր հորինված պատմություն երբևէ գոյություն չունեցած խմբի մասին։ Սակայն մարդիկ ովքեր ստացել էին այդ ձայներիզները, լրջորեն էին ընդունել դրանք։ 1989 թվականի սկզբին Սթիվենը ստեղծեց բավարար քանակով նյութ, որպեսզի ձայնագրի ամբողջական 80-րոպեանոց ձայներիզ «Tarquin’s Seaweed Farm» (Թարքվինի ջրիմուռների ֆերման) անվամբ, ութէջանոց բուկլետով, որում մանրամասնորեն պատմում է խմբի անդամների մասին՝ այնպիսի անսովոր անձանց, ինչպիսիք են Sir Tarquin Underspoon-ը (Սըր Թարքվին Ստորգդալ), Timothy Tadpole-Jones-ը (Մեծագլուխ Թիմըթի Ջոնս), և իհարկե Linton Samuel Dawson-ը։

Ուիլսոնը ուղարկեց կրկնօրինակները որոշ մարդկանց, որոնք կարող էին հետաքրքրվել։ Նրանցից մեկը տպագրվեց անդերգրաունդային Freakbeat ամսագրում, որը ղեկավարում էին Ռիչարդ Ալենը և Իվոր Թրումենը։ Միաժամանակ նրանք զբաղված էին սեփական ձայնագրման ընկերությունը ստեղծելով։ Թեպետ ձայներիզի մասին ակնարկը ամսագրում այնքան էլ ջերմ չէր, նրանք հրավիրում են Porcupine Tree-ին իրենց առաջին թողարկման համար կոմպոզիցիան՝ լավագույն անդերգրաունդային փսիխոդելիկ խմբերի ընտրանին, ձայնագրելու։ Մինչ նախագծի իրագործումը մնացել էր մոտ 18 ամիս։ 1990 թվականին Ուիլսոնը կարողացավ ստեղծել երաժշտություն իր հիմնական զբաղմունքով։ No-Man (Թիմ Բոունեսի հետ համատեղ նախագիծը) ստացավ պայմանագիր Little Indian Records-ից։ Այս խումբը, որի էմբիենտատիպ ձայնը նման չէր Porcupine Tree-ին, ստացավ շատ ջերմ արձագանք։ Սակայն, չնայած սկզբի կոմերցիոն հաջողությանը, սոլո նախագծի նկատմամբ հետաքրքրությունը չանհետացավ։

Առօրյա գործունեությունից ազատվելուց հետո Ուիլսոնը սկսում է ավելի ակտիվորեն առաջ տանել Porcupine Tree-ն, ուղարկելով Tarquin’s Seaweed Farm-ը և հաջորդ ձայներիզը The Nostalgia Factory-ին՝ դրանք լրացնելով հորինված խմբի մոլորեցնող տեղեկությամբ բուկլետներով։ Նրանք անդերգրաունդային հասարակության մեջ հետաքրքրություն առաջացրին այդ անվան նկատմամբ՝ լինելով ավելի ոգևորված թողարկմամբ, որը հենց նոր դուրս եկած Delerium RecordsA Psychedelic Psauna-ն էր, որում հնչում էր «Linton Samuel Dawson» երգը։ Delerium-ը նաև վերահրատարակեց խմբի առաջին երկու ձայներիզները։ Շուտով Սթիվենը դառնում է Delerium-ի հետ պայմանագիր կնքած առաջին երաժիշտներից մեկը։ Նրան առաջարկում են վերահրատարակել երկու ձայներիզները որպես զույգ ալբոմ, բայց Սթիվենը որոշում է դրա փոխարեն ստեղծել նոր ալբոմ լավագույն նյութից, որը հետագայում ստանում է On The Sunday Of Life… անվանումը և դառնում նոր լեյբլի երրորդ թողարկումը։

On The Sunday Of Life… ստեղծվել է 1991 թվականի հուլիսին 500 կրկնօրինակից՝ փոքր տիրաժով։ Ալբոմի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ այդ տիրաժը վաճառվեց ակնթարթորեն։ Ալբոմի կոմպոզիցիաների մեջ կար նաև Porcupine Tree-ի դասական երաժշտությունը, որը մինչ օրս հնչում է նրանց «Radioactive Toy» համերգներին։ 2000 թվականին On The Sunday Of Life-ի ընդհանուր վաճառքը կազմել է 20.000 կրկնօրինակ։

Նոր նյութի ստեղծմամբ զբաղվելով՝ Ուիլսոնը հասկացավ, որ նրան պարտադիր է ունենալ ավելի ժամանակակից հնչողություն։ Այդ էքսպերիմենտների առաջին պտուղը դարձավ 30-րոպեանոց սինգլը՝ 1992 թվականին ստեղծված Voyage 34-ը, որը նման էր այնպիսի ambient trance խմբերի ստեղծագործություններին, ինչպիսիք են The Orb-ը և Future Sound Of London-ը։ Դրա հետ մեկտեղ դրան ավելացրել է կիթառի սոլո՝ միաժամանակ 60-ականների LSD պրոպագանդայից ռեչիտատիվի հետ կատարումով։ Այս սինգլը դարձավ անդերգրաունդի իսկական հիթ, հասավ Միացյալ Թագավորության անկախ քսանյակին և դարձավ ոճային խառնուրդի դասական օրինակներից մեկը, որոնք իննսունականների լավագույն երաժշտության ոչ այնքան փոքր մասն էին։

Իրականում «Voyage 34»-ը նախատեսված էր Porcupine Tree-ի Up The Downstair զույգ ալբոմի համար։ Սակայն ալբոմի թողարկման պահին որոշվեց սինգլը չներառել դրա մեջ, և արդյունքում ալբոմը թողարկվեց ստանդարտ ֆորմատով։ Ալբոմը ընդունեցին հիացմունքով, և «Melody Maker» ամսագրում նշվեց որպես «փսիխոդելիկ գլուխգործոց… տարվա լավագույն ալբոմներից մեկը»։ Այդ ալբոմի վրա Սթիվենը շարունակեց էքսպերիմենտները՝ խառնելով պարային երաժշտություն և ռոք։ Այդ ալբոմում կարելի է նաև լսել հրավիրված երկու երաժիշտների, ովքեր արդյունքում դարձան խմբի մշտական անդամները։ Նրանք էին Ռիչարդ Բերբերին (80-ականների Japan ռոք խմբի նախկին անդամներից) և Քոլին Էդվինը։

1993-ի նոյեմբերին «Voyage 34»-ը վերահրատարակվեց Astralasia ռեմիքսի հետ։ Չնայած նրան, որ այս կոմպոզիցիան չստացավ ռադիոէֆիր, այն վեց ամիս մնաց NMEինդի չարտում և դարձավ Chill-out երաժշտության դասական օրինակ։

Porcupine Tree-ի հեղինակությունը աճեց մինչ այն պահը, երբ կենդանի համերգներից խուսափելն այլևս հնարավոր չէր։ 1993 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ նրանց առաջին ելույթը հետևյալ կազմով՝ Սթիվեն Ուիլսոն որպես վոկալիստ և կիթառահար, Կոլին Էդվինը՝ բաս, Քրիս Մեյթլենդը՝ հարվածային և Ռիչարդ Բերբերին՝ ստեղնաշարային։

Խմբի բոլոր երեք անդամները նախկինում աշխատել էին Ուիլսոնի հետ վերջին մի քանի տարվա ընթացքում (Բերբերին և Մեյթլենդը ուղեկցում էին No-Man-ի շրջագայությանը), և բոլորը հիանալի երաժիշտներ էին, ովքեր համակրում էին Porcupine Tree-ի հնչողությունն ու ուղղությունը։ Նոր կազմը միանգամից տվեց իր պտուղները, որը կարելի է տեսնել Spiral Circus (ստեղծվել է 1997-ին վինիլում) ալբոմում, որում հնչում են իրենց առաջին երեք ելույթների ձայնագրությունները՝ ներառյալ իրենց վաղ կողմնակից Մարկ Ռեդկլիֆի հետ BBC Radio One-ում սեսիան։

Խմբի հաջորդ ալբոմը չկարողացավ դուրս գալ 1995 թվականի սկզբից առաջ, բայց առաջ էր անցել Stars Die/Moonloop սինգլով՝ վերջին երկու կոմպոզիցիաներով, որոնք ձայնագրվել են ալբոմի վրա աշխատանքի ընթացքում և եղել են նորացված խմբի առաջին համատեղ ձայնագրությունները։ Խմբի թվով երրորդ ալբոմը՝ The Sky Moves Sideways-ը, լույս է տեսել 1995 թվականին և ստացել համակրանք պրոգրեսիվ ռոքի բազմաթիվ սիրահարների կողմից։ Porcupine Tree-ին անգամ անվանել են «Իննսունականների Pink Floyd», որի համար Սթիվենը հետագայում զղջացել է. «Ես ոչինչ չեմ կարող անել դրա հետ։ Դա այդպես է։ The Sky Moves Sideways-ի շրջանում ես, եթե կարելի է այդպես արտահայտվել, փոքր-ինչ չափն անցա Pink Floyd-ի երկրպագուներին սիրաշահելով, որոնք մեզ լսում էին, քանի որ այդ խումբն այլևս չէր թողարկում նոր ալբոմներ։ Հիմա ես զղջում եմ դրա համար»։ Դժբախտաբար, կամ ոչ այնքան, բայց այդ CD-ից հետո խմբի երկրպագուների քանակը նշանակալիորեն աճեց։

The Sky Moves Sideways դարձավ լայն դաշտ մեղեդիների և էմբիենտի հետ էքսպերիմենտների համար, և տվյալ տեսանկյունից այն համարվում է անցումնային աշխատանք՝ կիսով չափ ձայնագրված խմբի ձևավորումից առաջ, կիսով չափ՝ հետո։ Ալբոմի մեծ մասը կազմում է երեսունրոպեանոց գլխավորող կոմպոզիցիան, որը ի սկզբանե պետք է զբաղեցներ ողջ ալբոմը (ալտերնատիվ տարբերակը, ներառելով որոշ գծանշված ֆրագմենտներ, ներառվել է 2004 թվականի տարբերակում)։ Ալբոմը անցել է NME-ի, Melody Maker-ի և Music Week-ի չարտեր։ Moonloop սինգլի հետ միասին այս ալբոմը դարձել է Porcupine Tree-ի առաջին աշխատանքը, որը թողարկվել է ԱՄՆ-ում 1995 թվականի սեպտեմբերին և գրավել է մամուլի հետաքրքրությունը, ինչպես նախկինում։ Ողջ տարի խումբը առաջ է տարել ալբոմը բազմաթիվ համերգներով։

Սակայն խումբը գոհ չէր ալբոմի դիրքով, որը կիսով չափ կոլեկտիվ էր, կիսով չափ՝ սոլո ստեղծագործական։ Porcupine Tree-ն նպատակ դրեց իր առջև ձայնագրել ողջ խմբի առաջին իսկական ձայնագրությունը և հաջորդ տարի աշխատեցին ավելի լիարժեք և հավակնոտ ձայնի վրա։

Ուիլսոնն ասել է. «Պարզ է, որ գործնականորեն կենդանի խաղի նպատակը պրովոկացիոն գործոնն էր։ Սակայն կարծում եմ, որ ենթագիտակցորեն ես այդպես էլ զգում էի, որ ես երկարաձգել եմ սոլո կարիերան բավականին երկար ժամկետով, քանի որ ինձ երբեք էլ դուր չի եկել աշխատել հարվածային մեքենայով։ The Sky Moves Sideways-ում կան մի քանի թրեքեր՝ 'Stars Die' և 'Moonloop', որոնց համար ես առաջին անգամ հրավիրել եմ Քրիսին և Քոլինին։ Եվ դա շրջադարձային պահ էր. ես զգացի, որ այս կոմպոզիցիաները ամենից շատը դուր եկան ինձ։ Ես հասկացա, որ չեմ ուզում ետ գնալ և կրկին հարվածային մեքենաներ օգտագործել։ Բայց նաև ինձ միշտ դուր էր եկել, դե դուք հասկանում եք, «ռոք խմբի» գաղափարը։ Խմբերի մեջ կա այնպիսի հմայք, գրավչություն և ռոմանտիզմ, որը երբեք չի լինի սոլո նախագծի մեջ»։

Այսպիսով հաջորդ ալբոմի՝ Signify-ի համար աշխատում էր ողջ խումբը։ Երաժիշտները դարձան արդեն լիարժեք համահեղինակներ, որը լավ երևում է «Intermediate Jesus» կոմպոզիցիայում, որը ինքնաբերաբար ծնվել է փորձերի սեսիայից (այդ կոմպոզիցիայի մասերը ստեղծվել են Metanoia-ի վրա 1998 թվականին

Ուիլսոնն ասել է. «Signify-ը եղել է բավականին տարօրինակ ձայնագրման տեսանկյունից։ Չնայած այն ողջ խմբի ալբոմն էր, մենք ուղղակի ֆիզիկապես չէինք կարող գտնվել միաժամանակ միևնույն վայրում և աշխատել միասին, այնպես որ բացի դրսից ձայնագրված „Intermediate Jesus“-ից, ես պարզապես ստեղծեցի բարձր որակի դեմո թրեքեր սինթեզված հատվածներով, որոնք հետագայում մյուսները փոխարինեցին իրենց իսկական ձայնագրություններով։ Այնպես որ, կարելի է ասել նրանց ներդրումը այդքան էլ մեծ չէր»։ Porcupine Tree-ին առաջին իսկական սինգլի՝ Waiting-ի թողարկումից հետո, հայտնվում է անգլիական բոլոր ինդի չարտերում, Միացյալ Թագավորության ազգային չարտում և հնչում ողջ Եվրոպայի եթերում. Signify-ը վերջապես հայտնվում է խանութների դարակներում 1996 թվականի սեպտեմբերին։

Այդ ժամանակ խմբի հեղինակությունը այնքան էր աճել, որ Porcupine Tree-ին կարող էր հավաքել մեծ հրապարակներ։ Օրինակ՝ Հռոմում խումբը ելույթ է ունեցել 5000 հանդիսատեսի առջև։ Այդ համերգի հիման վրա ստեղծվել է Coma Divine ալբոմը։ Այդ ընթացքը նաև նշանավորվել էր խմբի դեպի երգային նյութ շրջադարձով նախկին գործիքայինների փոխարեն։ Ողջ 98 թվականը երաժիշտներն անցկացրել են խմբի հինգերորդ ստուդիո ալբոմի ձայնագրությամբ և 1999 թվականի մարտին լույս տեսավ Stupid Dream նոր ձայնասկավառակը։

Այդ ալբոմից երեք կոմպոզիցիաները՝ Piano Lessons-ը, Stranger By the Minute-ը և Pure Narcotic-ը, ստացան մեծ ճանաչում երկրպագուների և տապլոիդների կողմից։ Չնայած նոր ձայնասկավառակը նաև վախեցրեց իր «փոփայնությամբ» հին երկրպագուներին, խմբի նոր կերպարանքը գրավեց նոր երկրպագուների, իսկ վաճառքի մակարդակը նշանակալիորեն բարձրացավ։

Stupid Dream ձայնասկավառակը ուղեկցվել է գլոբալ հյուրախաղերով, որոնց ընթացքում խումբը ոչ միայն շրջել է ողջ Եվրոպայով, բայց և եղել է ԱՄՆ-ում։ Մի քանի ամիս անց խումբը արդեն պատրաստ էր նոր ալբոմի ձայնագրությանը, որը նվիրված էր հազարամյակի փոփոխությանը և պատրաստ էր լինելու 2000 թվականի փետրվարին։ Լարային գործիքավորումն անելուց հետո Porcupine Tree-ին Lightbulb Sun կոչվող նոր ձայնասկավառակով ցույց տվեց երգերի խառնուրդ և Stupid Dream ալբոմի էներգետիկան, բայց ավելի բնական և հզոր տեսքով և էլ ավելի վստահ ձայնով։ Ալբոմը հանվել է 2000 թվականին, իսկ հետո սկսվել է ոչ մեծ համերգային շրջագայություն Բրիտանիայում, որը շարունակվել է հաջորդ տարի մի քանի եվրոպական փառատոնների ժամանակ համերգներով և համատեղ խոշոր շրջագայությամբ Dream Theater-ի հետ, որոնց մոտ նրանք ելույթ էին ունենում տաքացած ժամանակ։ Խումբը շարունակում էր հյուրախաղերը ընդհուպ մինչև 2001 թվական՝ առաջին անգամ խոշոր շրջագայությամբ այցելելով Գերմանիա։ Այնտեղ, ինչպես նաև Իսրայելում դուրս եկավ Lightbulb Sun ալբոմի հատուկ երկսկավառակ հրատարակություն, իսկ նույն ժամանակ մայիսին հայտնվեց Recordings ձայնասկավառակը՝ կոմպիլյացիան, որում ներառված էին սինգլեր և նախորդ երկու ալբոմներից ընտրյալ երգեր։

Հաջորդ տարի 2002 թվականի փետրվարին տեղի ունեցավ Porcupine Tree-ի անձնակազմի առաջին փոփոխությունը։ Խումբը լքեց թմբկահար Քրիս Մեյթլենդը ութ տարվա համատեղ գործունեությունից հետո։ Նրան փոխարինող խումբը հրավիրեց հիանալի թմբկահար Հեյվին Հարիսոնին։ Այդ ժամանակահատվածում սկսվեցին նոր ձայնասկավառակի սեսիաները, որոնց ժամանակ ձայնագրվեց մոտ երեսուն նոր երգ։

Երկար սպասված In Absentia ալբոմը դուրս եկավ Lava records-ին 2002 թվականի սեպտեմբերին (Եվրոպայում՝ հաջորդ տարվա հունվարին)։ Այն ավելի ավարտուն աշխատանք էր Porcupine Tree-ի երաժշտացանկում, և չնայած որոշ կոմպոզիցիաներ հնչում էին ավելի ծանր և խիստ, քան սովորաբար, ընդհանուր առմամբ երաժշտությունը դարձել էր ավելի նուրբ և գեղեցիկ։ Ալբոմը դարձավ բեսթսելլեր, հայտնվեց բազմաթիվ եվրոպական երկրների չարտերում, իսկ վաճառքի մակարդակը շուտով գերազանցեց հարյուր հազար կրկնօրինակը։

Ալբոմի համար խումբը կազմակերպեց հյուրախաղերով Եվրոպայով և Հյուսիսային Ամերիկայով։ Շրջագայության ժամանակ խմբի կազմը ընդլայնվեց ի հաշիվ նոր վոկալիստ/կիթառահարի՝ Ջոն Ուեսլիի։

2003 թվականին Porcupine Tree-ին կազմակերպեց իր ոչ խոշոր Тransmission լեյբլը և առցանց խանութը։ Ցանկի առաջին կետերը դարձան համերգային ձայնագրությունները Վաշինգթոնի XM ռադիոյի համար։ Այդ լեյբլի հիմնական նպատակը դարձավ լավ ձևավորված, բարձրորակ համերգային ելույթների և բացառիկ ստուդիո ձայնագրությունների թողարկումը։

2004 թվականի սկզբին Porcupine Tree-ն սկսեց ձայնագրել նոր Deadwing ձայնասկավառակը։ Ալբոմի սեսիաները ավարտվեցին 2004 թվականի նոյեմբերին, իսկ ընդհանուր քանակը վաճառված ձայնասկավառակների գերազանցեց կես միլիոնը։ Deadwing նոր ալբոմը ծրագրավորված էր 2005 թվականի գարնանը թողարկվել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, միաժամանակ 5.1 տարբերակի և Shallow ու Lazarus սինգլների հետ Եվրոպայում։

Deadwing-ը մեծ պոտենցիալ ունեցող ալբոմ է՝ ուղղված դեպի ժամանակակից ռոք երաժշտության մեյնսթրիմը։ Ոմանք կարծում են, որ այն լավագույն ալբոմն է ողջ պատմության մեջ, մյուսները համարում են այն պարզապես խմբի ավելի հայտնի դառնալու ցանկության արդյունք։

Ալբոմի թողարկմանը հաջորդում է համաշխարհային շրջագայությունը։ Երկու համերգները՝ 2005 թվականի հոկտեմբերի 11-ին և 12-ին Չիկագոյում, հիմք դարձան խմբի առաջին պաշտոնական համերգային DVD-ի համար՝ Arriving Somewhere…-ի, որի թողարկումը եղավ 2006 թվականին։

Նախավերջին Fear of a Blank Planet ալբոմը թողարկվել է 2007 թվականին։ Սթիվեն Ուիլսոնը նշել է, որ ալբոմի անվանումը համարվում է ուղիղ հղում Public Enemy խմբի 1990 թվականի Fear of a Black Planet ալբոմին։ Նա բացատրել է, որ ռասայական հարաբերությունները այդ ժամանակի գլխավոր խնդիրն էին և, որ ներկայում նա համարում է «տեղեկատվական տեխնոլոգիաներն են проблему ХХI դարի խնդիրը»։ Ալբոմը առաջացրել է ոչ միանշանակ զգացողություն լսողների շրջանում։ Շատերը մեղադրում են բառերի հասարակ լինելու համար և սովորական թեմաներից հեռանալու համար։ Մյուսները նշում են կոմպոզիցիայի բազմապլանությունը, ուժեղ երաժշտական կազմավորված ալբոմը, որում գոյություն ունեն և՛ հասարակ փոփային Fear Of A Blank Planet երգը, և՛ ավելի բարդ ու մոնումենտալ Anesthetize-ը, որը շատ ունկնդիրներ համարում են լավագույնը ալբոմի մեջ, ինչպես նաև սենտիմենտալ և լիրիկական երգեր, ինչպիսիք են Sentimental-ն ու My Ashes-ը։

Tour of a Blank Planet-ը, ինչպես կնքել են խմբի մենեջերնռրը, դարձավ էլ ավելի շարունակական։ Շարունակական հյուրախաղերի ընթացքում խումբը հասցրել է երկու անգամ շրջանցել երկրագունդը, ինչպես նաև այցելել երկրներ, որտեղ Porcupine Tree-ն երբեք ելույթ չէր ունեցել։ Այդ երկրներն էին Австралия, որտեղ խումբն ունեցավ մի քանի համերգ 2008 թվականի ապրիլի վերջին, ինչպես նաև Ռուսաստանը։

Porcupine Tree խմբի ներկայումս վերջին The Incident ալբոմը դուրս է եկել 2009 թվականի վերջին։ Սթիվեն Ուիլսոնի խոսքերով ալբոմը շատ կոնցեպտուալ է ստացվել։ Որպես հիմք վերցվել են ոստիկանական զեկույցներից քրեական միջադեպեր։ Երաժիշտների խնդիրն էր վերապատմել միջադեպի պատմությունը զոհի դեմքից։ Պատճառը խմբի ղեկավարի անձնական զգացողություններն էին, որն առաջացել էր, երբ մի անգամ անցնելով մի տան կողքով՝ Սթիվենը տեսնում է ցուցանակ, որի վրա գրված էր «ոստիկանություն, դժբախտ պատահար», և դրա կողքին բոլոր մեքենաները կանգ էին առել, իսկ վարորդները նայում և փորձում էին հասկանալ, թե ինչ է պատահել։ «Ես մտածեցի, որ „միջադեպը“ բավականին սառնասիրտ բառ է այդպիսի կործանիչ, վերքեր կրող բանի համար». ասել է Ուիլսոնը։

2013 թվականին Porcupine Tree-ին անցել է անժամկետ արձակուրդի։ Something Else! Reviews հրատարակությանը տված հարզազրույցում Սթիվեն Ուիլսոնն ասել է, որ որոշել է կենտրոնանալ սոլո կարիերայի վրա[2]։

«Լինել հիմնական հեղինակը, կառավարել խմբի ողջ գործունեությունը, և լինել ամեն ինչի նախաձեռնող, որովհետև առանց ինձ ոչինչ չի լինի, բավականին խնդրահարույց է։ Ես այդքան ժամանակ չունեմ և՛ դրա համար, և ՛ նրա համար, ինչով զբաղվում եմ հիմա։ <…> Սակայն, դա չի նշանակում, որ խումբը կազմալուծվել է կամ նմանատիպ մի բան։ Միշտ էլ հավանական է, որ մենք կվերադառնանք միասին մեկ տարուց, կամ հինգ տարուց, կամ տասը»:

Խմբի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաժարվելով պատասխանել հարցերին՝ Սթիվեն Ուիլսոնը հող էր նախապատրաստել խմբի անվանման ծագումնաբանության հետ կապված զանազան տեսությունների համար:Porcupine բառը թարգմանվում է որպես «մացառախոզ»[3]։ Ընդհանրապես գոյություն ունի ամերիկյան մացառախոզերի տեսակ՝ հյուսիսամերիկյան մացառախոզ (Erethizon dorsatum), որին անվանում են նաև փորքյուփայն։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար Porcupine Tree-ի մասին խոսում են որպես պրոգրեսիվ ռոք խմբի մասին։ Ցանկացած ոք, որ ծանոթ է խմբի ստեղծագործություններին, տալիս է նման բնորոշում։ Միաժամանակ Սթիվեն Ուիլսոնը արտահայտել է որոշ չափով դժգոհություն այդ տենդենցի նկատմամբ[4]։ Սակայն ավելի ուշ, Սթիվենը սկսեց ավելի հանգիստ վերաբերել այդ տերմինին, հայտարարելով, որ տերմինը վերջին ժամանակները դարձել է «ավելի լայն»[5]։ Թեպետ, Ուիլսոնը շարունակում է դժգոհություն արտահայտել իր խումբը նեոպրոգ խմբերի հետ համեմատելու և «նոր Փինք Ֆլոյդ» անվանելու համար. «Դա ստիպում է ապրել ինչ-որ մեկի ստվերում։ Ես չէի ցանկանա լինել ինչ-որ մեկի նոր տարբերակը։ Ես կցանկանայի պարզապես լինել հին Porcupine Tree կամ նոր Porcupine Tree»[6]:

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում խումբը կազմված էր միայն Սթիվեն Ուիլսոնից, ով կատարում էր կիթառի և վոկալի բոլոր հատվածները, բասկիթառի և ստեղնաշարայինների մեծ մասը, ինչպես նաև ծրագրավորում էր հարվածային մեքենան։ Գործնականորեն Ուիլսոնը միանձնաբար ձայնագրել է և թողարկել Porcupine Tree-ի 3 ալբոմ։ Signify-ից սկսած Porcupine Tree-ին ունի լիարժեք ռոք խմբի ֆորմատ։

Ներկայիս կազմ՝

  • Սթիվեն Ուիլսոն — վոկալ, էլեկտրոնային և ակուստիկ կիթառ, բանջո, ստեղնաշարային, դաշնամուր, նվագահատվածներ գրանցող մեքենա(1987-ից մինչ օրս)
  • Ռիչարդ Բարբերի — ստեղնաշարային, դաշնամուր, ձայնի մշակում (1993-ից մինչ օրս)
  • Քոլին Էդվին — բաս, կոնտրաբաս (1993-ից մինչ օրս)
  • Հեվին Հարիսոն — հարվածային գործիքներ (2002-ից մինչ օրս)

Նախկին մասնակիցներ՝

  • Քրիս Մեյնթլենդ — հարվածային (1993—2002)

Լրացուցիչ մասնակիցներ՝

  • Ջոն Ուեսլի — Էլեկտրոնային և ակուստիկ կիթառ, բեքվոկալ, հնչյունային օպերատոր և լարային գործիքավորում (2002-ից մինչ օրս)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 — Coma Divine — Recorded Live in Rome
  • 1997 — Spiral Circus
  • 2001 — Nearfest
  • 2004 — Warszawa
  • 2006 — Rockpalast
  • 2008 — We Lost the Skyline
  • 2010 — Atlanta
  • 2012 — Octane Twisted (2 CD)

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 — Arriving Somewhere…
  • 2010 — Anesthetize[7]
  • 2012 — Octane Twisted

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Metal Evolution — 2011.
  2. ‘I don’t have time in my life to do that’: Steven Wilson on his departures from Blackfield, Porcupine Tree
  3. «porcupine»-ի թարգմանությունը Ankyunacar առցանց բառարանում
  4. «Porcupine Tree (Review/Interview)». Aural Innovations. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 25-06-2010-ին.(անգլ.)
  5. «"Interview with Steven Wilson at ProgArchives Forum"». 2007-04. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 25-06-2010-ին.(անգլ.)
  6. «DPRP Specials - Porcupine Tree - Interview 2008». The Dutch Progressive Rock Page. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 25-06-2010-ին.(անգլ.)
  7. Գրախոսություն Dark City № 57 ամսագրում, 2010 թվական, Ռեյթինգ-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Porcupine Tree» հոդվածին։