Opeth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Opeth
OpethPostShow.JPG
Opeth-ը 2009 թվականին, ձախից աջ. Փեր Ուիբերգ, Ֆրեդերիկ Ակեսոն, Միքայել Օկերֆելդտ, Մարտին Մենդես և Մարտին Աքսենրոտ
Հիմնական տվյալներ
ԵրկիրՍտոկհոլմ, Շվեդիա
Ժանրերպրոգրեսիվ մետալ
պրոգրեսիվ դէթ մետալ
պրոգրեսիվ ռոք
Գործունեություն1990-ներկա
ԼեյբլNuclear Blast, Candlelight, Century Black, Peaceville, Music for Nations, Koch, Roadrunner
ԿապվածBloodbath, Katatonia, Storm Corrosion
Կայքopeth.com
Անդամներ
Միքայել Օկերֆելդտ
Մարտին Մենդես
Մարտին Աքսենրոտ
Ֆրեդերիկ Ակեսոն
Յոհակիմ Սվելբերգ

Opeth, շվեդական հևի մետալ խումբ` Ստոկհոլմից, ձևավորվել է 1990 թվականին։ Չնայած նրան, որ խումբը ունեցել է մի քանի անձնակազմային փոփոխություններ, երգիչ, կիթառահար և երգերի հեղինակ Միքայել Օկերֆելդտը մնացել է Opeth-ի հիմնադիրներից միակը և տարիների ընթացքում հիմնական շարժիչ ուժը։ Opeth-ը հետևողականորեն ներառված է պրոգրեսիվ, ֆոլկ, դասական և ջազ ազդեցությունների մեջ, ինչպես նաև ուժեղ ազդեցություն ունի դեթ մետալը` հատկապես իրենց վաղ աշխատանքներում։ Շատ երգերում ներառված է հատվածներ ակուստիկ կիթառով և հզոր դինամիկ տեղաշարժեր, ինչպես նաև դեթ գրոուլ ու մաքուր վոկալ։ Opeth-ը հազվադեպ ստեղծել է կենդանի ելույթներ` իրենք առաջին չորս ալբոմների օժանդակությամբ, բայց քանի որ 2001 թվականից հետո անցկացնում են իրենց առաջին համաշխարհային շրջագայությունը` Blackwater Park-ի թողարկումից հետո, նրանք առաջնորդվում են մի քանի համաշխարհային շրջագայություններով։

Opeth-ը թողարկել է տասնմեկ ստուդիական ալբոմներ, երեք կենդանի DVD, երեք կենդանի ալբոմ (երկուսը գտնվում են DVD-ի հետ համատեղ) և երկու հավաքածու։ Խումբը թողարկում է իր Orchid ալբոմը` 1995 թվականին։ Չնայած նրան, որ իր ութերորդ ստուդիական ալբոմը` Ghost Reveries-ը, բավականին հանրաճանաչ է եղել ԱՄՆ-ում, Opeth-ը չի փորձում խոշոր ամերիկյան առևտրային հաջողության հասնել, մինչև 2008 թվականը, երբ թողարկվեց իններորդ ստուդիական ալբոմը` Watershed-ը, որը Billboard 200 ամսագրում հասավ մինչև 23-րդ հորիզոնական և գլխավորել է ֆիննական ալբոմների աղյուսակը` իր թողարկման առաջիկա շաբաթների ընթացքում։ Opeth-ը վաճառել է ավելի քան 1,5 միլիոն ալբոմ և DVD[1], ներառյալ 300000 ամբողջական SoundScan իր ալբոմներից` Blackwater Park, Damnation և Deliverance` ԱՄՆ-ում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում (1990-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկերֆելդտը (նկարում) և Իսբերգը հետագայում պետք է շարունակեին համագործակցությունը խմբի, ինչպես նաև խմբի անդամների հետ, բայց հետագայում նրանք գնացին առանձին ուղիներով

Opeth-ը հիմնադրվել է որպես դեթ մետալ խումբ` Ստոկհոլմում` 1990 թվականի աշնանը, վոկալիդտ Դեվիդ Իսբերգի կողմից[3]։ Իսբերգը Eruption խմբի հիմնադիր Միքայել Օկերֆելդտին ասում, որ նա միանա խմբին (այդ ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր), որպես բասիստ։ Երբ Օկերֆելդտը գործնականում ցույց տվեց իր կարողությունները Իսբերգը հաջորդ օրը նրան խումբ հրավիրեց, բայց պարզ դարձավ, որ նա խմբի մնացած անդամների չէր ասել դրա մասին, սակայն խմբի կազմի մեջ ներառնվեց նաև ընթացիկ բասիստը։ Դրան հաջորդող վեճերը խմբի անդամների միջև, բայց Իսբերգը ու Օկերֆելդտը լքեցին խումբը` նոր նախագիծ ստեղծելու համար[3]։ Խումբը ստացավ "Opet" անունը` Ուիլբուր Սմիթի The Sunbird վեպից[4]։ Այս վեպում Opet-ը Հարավային Աֆրիկայում գտնվող Փյունիկիա քաղաքի գեղարվեստական անվանումն էր, որը թարգմանաբար նշանակում էր «Լուսնի քաղաք»։

Իսբերգը ու Օկերֆելդտը նոր անդամներ են վերցնում խմբի համար` թմբկահար Անդերս Նորդինին, բասիստ Նիկ Դորինգին և կիթառահար Անդրեաս Դիմեոյին։ Չբավարարվելով Opeth-ի դանդաղ առաջընթացով Դորինգը ու Դիմեոն լքեցին խումբը` իրենց առաջին կատարումից հետո[5], իսկ նրանց փոխարինեցին կիթառահար Կիմ Պետերսոնը ու բասիստ Յոհան դե Ֆարֆալան։ Հաջորդ ներկայացումից հետո դե Ֆարֆալան լքեց խումբը` ժամանակը ծախսելով իր ընկերուհու հետ Գերմանիա մեկնելու վրա, իսկ նրան փոխարինեց Մատիաս Անդերը, հետո Օկերֆելդտի ընկերը` Պետեր Լինդգրենը, ստանձնեց բասիստի պաշտոնը։ Իրենց հաջորդ կատարման ժամանակ Լինդգրենը` ձախից հետևելով համերգին, անջատում է Կիմ Պետերսոնի կիթառը, որից հետո բասիստի դերը ստանձնում է Ստեֆան Գուտեկլինթը։ Հաջորդ տարի Դեվիդ Իսբերգը լքում է խումը` հղելով «ստեղծագործական տարբերություններ»[3]։

Հետևելով Իսբերգի մեկնելուն Օկերֆելդտը ստանձնում է վոկալային պարտականությունները, իսկ Լինդգրեը ու Նորդինը հաջորդ տարին ծախսում են գրելու և փորձեր են անում նոր նյութ գտնելու համար։ Բասիստ Գուտեկլինթը 1994 թվականին հեռացվում է խմբից` Candlelight Records-ի հետ իրենց առաջին գործարքը ստորագրելուց հետո։ Opeth-ը ի սկզբանե խմբի հիմնադիր անդամ դե Ֆարֆալային ընդումնում է խումբ, որպես բասիստ` իրենց դեմո ալբոմների թողարկման համար, և նա ուզում էր ժամանակավոր միանալ խմբին` Opeth-ի "Orchid" դեբյուտային ալբոմի թողարկման համար` 1995 թվականին[5]։

1994 թվականի ապրիլին` պրոդյուսեր Դեն Սվանոյի հետ, թողարկվել է նրանց դեբյուտային ալբոմը` Orchid-ը։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Օկերֆելդտ - կիթառ (1990-ից), վոկալ, ակուստիկ կիթառ, ձայնային էֆֆեկտներ, բաս կիթառ
  • Մարտին Մենդես - բաս կիթառ (1997-ից)
  • Մարտին Էքսենրոտ - թմբուկ, հարվածային գործիքներ (2005–present)[6]
  • Ֆրեդերիկ Ակեսոն - կիթառ, բեք վոկալ (2007-ից)
  • Յոհակիմ Սվալբերգ - ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, դաշնամուր, բեք վոկալ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Orchid (1995)
  • Morningrise (1996)
  • My Arms, Your Hearse (1998)
  • Still Life (1999)
  • Blackwater Park (2001)
  • Deliverance (2002)
  • Damnation (2003)
  • Ghost Reveries (2005)
  • Watershed (2008)
  • Heritage (2011)
  • Pale Communion (2014)
  • Sorceress (2016)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Man, The Myth, The Manager!»։ Opeth Fan Club Sweden։ November 13, 2009։ Արխիվացված օրիգինալից-ից April 5, 2010-ին։ Վերցված է May 12, 2013 
  2. «Opeth Release Four Album Reissues and Continue Tour With Mastodon»։ Pure Rock News։ May 2, 2012։ Վերցված է May 12, 2013 
  3. 3,0 3,1 3,2 McIver, Joel (January 2008)։ «Pressing the Red Button»։ Metal Hammer 
  4. Watt, Erika Kristen (July 5, 2005)։ «Interview Mikael Åkerfeldt»։ Furteeng.net։ Վերցված է February 8, 2008 
  5. 5,0 5,1 Åkerfeldt, Mikael։ «Opeth chapter 2»։ Opeth.com։ Արխիվացված օրիգինալից-ից January 24, 2008-ին։ Վերցված է March 12, 2008 
  6. «Opeth Drummer Receiving Treatment, Temporary Replacement Announced»։ Blabbermouth.net։ August 29, 2005։ Վերցված է January 24, 2014