Սթենլի Բրյուս
Սթենլի Բրյուս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Nationalist Party of Australia? և United Australia Party? |
---|---|
Կրթություն՝ | Թրինիթի Հոլ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
Ծննդյան օր | ապրիլի 15, 1883[1][2][3] |
Ծննդավայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] |
Վախճանի օր | օգոստոսի 25, 1967[1][2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Թաղված | Lake Burley Griffin[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | John Munro Bruce? |
Ամուսին | Ethel Bruce? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Սթենլի Մելբուրն Բրյուս[6] (անգլ.՝ Stanley Melbourne Bruce, ապրիլի 15, 1883[1][2][3], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] - օգոստոսի 25, 1967[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), 1923-1929 թվականներին Ավստրալիայի վարչապետ։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1944)։
Կյանքի վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1883 թվականի ապրիլի 15-ին՝ Մելբուռն քաղաքում՝ առևտրական Ջոն Բրյուսի ընտանիքում[7]։ 1891 թվականին ընդունվել է Տուրակի մասնավոր դպրոց, իսկ 1896 թվականին կրթությունը շարունակել է Մելբուռնի Անգլիկան եկեղեցու միջնակարգ դասական դպրոցում (անգլ.՝ Melbourne Church of England Grammar School)։ Հոր մոտ իրացվելիության հետ կապված խնդիրներ առաջանալուց հետո ընտանիքը տեղափոխվել է Բրիտանիա։ Այդտեղ Սթենլին որոշ ժամանակ աշխատել է իր հոր պահեստում, իսկ 1902 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի-Հոլ քոլեջ։ Այն ավարտելուց անմիջապես հետո Լոնդոնում իրավաբանություն է սովորել, իսկ 1907 թվականին աշխատանքի է անցել փաստաբանների կոլեգիայում։
1913 թվականի հուլիսի 12-ին ամուսնացել է Էթել Դանլոպի (անգլ.՝ Ethel Dunlop) հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ծառայության է անցել բրիտանական բանակում։ Մասնակցել է Դարդանելի օպերացիային, որի ժամանակ վիրավորում է ստացել։ Կռիվներին մասնակցելու համար պարգևատրվել է բրիտանական Ռազմական խաչի շքանշանով։ Վերադառնալով զորաշարք, Սթենլին կրկին վիրավորում է ստացել՝ այս անգամ Ֆրանսիայում։ Տեղի ունեցած վերջին իրադարձությունից հետո ազատվել է զինվորական ծառայությունից։ Ֆրանսիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է ֆրանսիական Ռազմական խաչ շքանշանով[8]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորացրվելուց հետո Բրյուսը վերադարձել է Մելբուռն և սկսել է քաղաքականությամբ հետաքրքրվել։ Նրա հանրային ելույթները գրավել են Ազգայնական կուսակցության ուշադրությունը։ Անդամակցելով այդ կուսկացությանը 1918 թվականին ընտրվել է Ներկայացուցիչներին պալատի անդամ։ 1921 թվականին Բրյուսը նշանակվել է ֆինանսների մինիստրի պաշտոնում։ 1922 թվականին կայացած ընտրությունների արդյունքում Ազգայնական կուսակցության շատ անդամներ դուրս են մնացել խորհրդարանից։ Իր պաշտոնը չլքելու համար գործող վարչապետ Ուիլյամ Հյուզին անհարժեշտ է եղել կոալիցիա կազմել Ազգայնական կուսակցության հետ։ Կուսակցությունը, սակայն, նրան հասկացնել է տվել, որ չի պատրաստվում պաշտպանել նրա թեկնածությունը։ Արդյունքում Հյուզը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ իր փոխարեն այն առաջարկելով Բրյուսին։
Վարչապետության տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուսը կոալիցիոն կառավարություն ձևավորելու նպատակով բանակցություններ է վարել ազգայնականների առաջնորդ Էրլ Փեյջինի հետ և 1923 թվականի փետրվարի 9-ին՝ 39 տարեկան հասակում ընտրվել է Ավստրալիայի վարչապետի պաշտոնում։ Ազգայնականների հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու արդյունքում, Սթենլին ստիպված է եղել խորհրդարանի 11 տեղերից 5-ը տրամադրել ազգայնականներին[8]։ Բրյուսի՝ Ավստրալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելը շրջադարձային է եղել Ավստրալիայի քաղաքական պատմության մեջ։ Եղել է առաջին վարչապետը, որը չի մասնակցել դաշնություն ստեղծելու շարժմանը, նախկինում չի համարվել գաղութային, ինչպես նաև 1901 թվականի առաջին դաշնային խորհրդարանների անդամ։ Բացի այդ, իր վարչապետության ընթացքում որոշ ժամանակով կատարել է արտաքին գործերի (1923 թվականի փետրվարից մինչև 1929 թվականի հոկտեմբեր), առողջապահության (1927 թվականի ապրիլի մինչև 1928 թվականի փետրվար), առևտրի և մաքսատան մինիստրերի (1928 թվականի մայիսից նոյեմբեր) պարտականությունները[9]։

Բանակցություններ վարելով Ազգայնական կուսակցության առաջնորդի հետ, ինչպես նաև հասարակության մեջ օգտագործելով հակակոմունիստական տրամադրությունները, Բրյուսը ավստրալական քաղաքականության ողջ տիրապետումը կենտրոնացրել է իր ձեռքերի մեջ։ 1923 թվականի մարտին՝ խորհրդարանի դիմաց իր առաջին ելույթի ժամանակ, շարադրել է Ավստրալիայի քաղաքականության հիմնական սկզբունքները[10]․
- Տնտեսական աճ Բրիտանական կայսրության շրջանակներում՝ «մարդկանց, շուկայի և գումարի» միջոցով[9]։
- Ավստրալիայի մասնակցույթունը Բրիտանական կայսրության արտաքին քաղաքականության ձևավորման մեջ։
- Ավելի արդյունավետ ֆինանսական կառավարում դաշնային կառավարության և նահանգների միջև։
- Մայրաքաղաքի կառուցապատում։ Բրյուսը մեծ ուշադրություն է հատկացրել Կանբերրայի զարգացմանը[9]։
- Դաշնային կառավարության լիազորությունների ընդարձակում արտադրական հարաբերություններում
1925 թվականին կայացած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել Լեյբորիստական կուսակցության նկատմամբ։
Իր վարչապետության վերջին տարիները նշանավորվել են աշխատավորների բազմաթիվ գործադուլներով, որոնք ավարտվել են 1929 թվականին՝ Նոր Հարավային Ուելսում տեղի ունեցած ապստամբությունից հետո։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականի ընտրությունների ժամանակ կրած պարտությունից վերադառնալով Բրիտանիա, սկսել է բիզնեսով զբաղվել։ Չնայած դրան, 1931 թվականին կրկին մասնակցել է ընտրություններին։ Միակ ավստրալիացին է, որին հաջողվել է վարչապետի պաշտոնը լքելուց հետո խորհրդարան վերադառնալ։ Ջոզեֆ Լայոնսի կառավարության օրոք դարձել է անպորտֆել մինիստր։ 1933 թվականին հրաժարական է տվել՝ Միացյալ Թագավորությունում Ավստրալիայի բարձր կոմիսարի պաշտոնը զբաղեցնելու նպատակով։
1947 թվականին Սթենլի Բրյուսը դարձել է Ավստրալիայի պատմության միակ վարչապետը, որը ստացել է ժառանգական պերի տիտղոսը, ինչպես նաև ավստրալացի առաջին գաղթականը, որը ներկայացվել է Միացյալ Թագավորության լորդերի պալատում[11][12]։
Մահացել է 1967 թվականի օգոստոսի 25-ին՝ Լոնդոնում[13]։
-
Սթենլի Բրյուսի կիսանդրին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #139322787 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://en.wikipedia.org/w/index.php?title=Stanley_Bruce&oldid=1089361323#cite_note-FOOTNOTELee183-221
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 67
- ↑ «Stanley Melbourne Bruce. Before» (անգլերեն). National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2003-06-05-ին. Վերցված է 2009-04-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 8,0 8,1 «Bruce, Stanley Melbourne [Viscount Bruce] (1883 - 1967)» (անգլերեն). Australian Dictionary of Biography, Online Edition. Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին. Վերցված է 2009-04-04-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Stanley Bruce» (անգլերեն). National Museum of Australia. Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին. Վերցված է 2009-04-04-ին.
- ↑ «Stanley Melbourne Bruce. In Office» (անգլերեն). National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2003-06-05-ին. Վերցված է 2009-04-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Stanley Melbourne Bruce. After» (անգլերեն). National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2003-04-24-ին. Վերցված է 2009-04-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Stanley Melbourne Bruce» (անգլերեն). australianhistory.org. Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին. Վերցված է 2009-04-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Stanley Melbourne Bruce, Viscount Bruce» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին. Վերցված է 2009-04-04-ին.
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ավստրալիայում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1967 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրալիայի վարչապետներ
- Ավստրալիայի քաղաքական գործիչներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ռեկտորներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Առաջին համաշխարհային պատերազմի զինվորականներ
- Ազնվականություն
- Երկրորդ համաշխարհային պատերազմի քաղաքական առաջնորդներ
- Իրավագետներ
- 1862 ծնունդներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- 1952 մահեր