Սթեյք ֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավարի սթեյք կարտոֆիլի ֆրիի հետ

Սթեյք ֆրի (ֆր.՝ Steak frites), հայտնի ուտեստ Եվրոպայում, որը տարածված է այդ տարածաշրջանի բոլոր գարեջրատներում և ռեստորաններում։ Այն բաղկացած է սթեյքից և կարտոֆիլի ֆրիից։ Որոշ հեղինակների կողմից այն համարվում է բելգիական ազգային ուտեստ[1]։

Պատմականորեն այս ուտեստի համար օգտագործվել է ռամփ-սթեյք։ Ներկայումս ավելի բնորոշ է համարվում անտեկրոտը կամ սկոտչ-ֆիլեն (Ավստրալիայում)։ Այն թավայի մեջ տապակված սթեյք է (սովորաբար՝ «արյունով»), սովորաբար լինում է սոուսով, երբեմն՝ հոլանդական կամ բեարնյան սոուսով, կատրոֆիլի ֆրիի հետ[2][3]։

Մատուցվում է տաք։ Կարող է հավելվել աղցանով, կետչուպով, մանանեխով կամ մայոնեզով։

Ֆրանկոֆոնացումը հանգեցրել է այս ուտեստի՝ պորտուգալալեզու աշխարհում տարածմանը, որտեղ այն անվանում են bife e [batatas] fritas կամ bife com batata frita։ Տարածված է հատկապես Բրազիլիայում, որտեղ որպես սոուս ծառայում են պարզապես սոխի օղակները, որոնք տապակվել են հենց սթեյքի հյութի կամ էլ յուղի մեջ։ Բրնձից ու լոբազգիներից հետո այն ամենտարածված ուտեստն է։ Սթեյք ֆրին տարածված ուտեստ է նաև իսպանալեզու աշխարհում։

Սթեյք ֆրին ֆրանսիացի մշակութային տեսաբան Ռոլան Բարտի համար նշանագիտական վերլուծության առարկա է դարձել նրա «Դիցաբանություններ» ժողովածուում, որը նվիրված է մանր բուրժուազիայի ամենօրյա կյանքին ու հանրային սպառման ուսումնասիրությանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schehr, Lawrence R.; Weiss, Allen S. (2001). French Food: On the Table On the Page and in French Culture. Abingdon: Routledge. p. 158. ISBN 0-415-93628-4.
  2. Anthony Bourdain’s Les Halles cookbook: strategies, recipes, and techniques of Classic Bistro Cooking. Արխիվացված 2020-01-25 Wayback Machine Bourdain, Anthony; Jose de Meirelles; Philippe Lajaunie (2004). New York, NY: Bloomsbury. pp. 120 & 137. ISBN 978-1-58234-180-4
  3. Beeton, Isabella Mary (1888). The Book of Household Management. London & New York: Ward, Lock & Company. p. 770.]
  4. Barthes, Roland (1972). Mythologies. Translated by Lavers, Annette. New York: Hill and Wang. pp. 62-64. ISBN 978-0-374-52150-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթեյք ֆրի» հոդվածին։