Սեքսը տիեզերքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկարատև տիեզերական առաքելությունների պլանների շնորհիվ տիեզերքում սեքսը կարգավորող պայմանները (հարաբերություն, բեղմնավորում և ծնունդ՝ անկշռության պայմաններում) դարձել են անհրաժեշտ ուսումնասիրության առարկա։ Խնդիրները ներառում են ցիրկադային ռիթմերի խախտում, ճառագայթում, մեկուսացում, սթրես և զրոյական կամ նվազագույն ձգողականության պայմաններում սեռական հարաբերության ֆիզիկական ակտ։

Տիեզերքում սեքսը տիեզերական սեքսոլոգիայի մի մաս է։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու սեռական գործունեությունը անկշռության պայմաններում դժվարություններ է առաջացնում Նյուտոնի երրորդ օրենքի պատճառով։ Օրենքի համաձայն, եթե ամուսինները կապված մնան, նրանց շարժումները կհակազդեն միմյանց։ Հետևաբար, նրանց գործողությունները չեն փոխի նրանց արագությունը, եթե նրանց վրա չազդի մեկ այլ, նրանց չկապված առարկա։ Որոշ դժվարություններ կարող են առաջանալ այլ առարկաների հետ բախվելու պատճառով։ Եթե զույգն ունի համակցված արագություն այլ առարկաների համեմատ, կարող են բախումներ տեղի ունենալ։ Տիեզերքում սեքսի քննարկմանը զուգահեռ բարձրացրել է նաև տիեզերքում բեղմնավորման և հղիության հարցը[1][2][3][4]։

2009 թվականի դրությամբ, երբ ՆԱՍԱ-ն ծրագրել է լուսնային կոլոնիզացիան և, հնարավոր է, երկարաժամկետ առաքելություններ, թեման պատկառելի տեղ է գրավել կենսագիտության մեջ։ Չնայած դրան՝ որոշ հետազոտողներ պնդում են, որ ազգային և մասնավոր տիեզերական գործակալությունները դեռ չեն մշակել որևէ կոնկրետ հետազոտություն և պլաններ՝ ուղղված տիեզերքում մարդու սեքսուալ կյանքին[5][6]։ Դյուբեն և գործընկերները (2021) առաջարկել են, որ ՆԱՍԱ-ն պետք է ընդունի տիեզերական սեքսոլոգիայի դիսցիպլինան՝ սեքսի հետազոտությունը ինտեգրելով իրենց մարդկային հետազոտությունների ծրագրում[6]։ Սանտագուիդան և գործընկերները (2022) այնուհետև պնդում են, որ տիեզերական գործակալությունները և մասնավոր ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն այս դիսցիպլինայի մեջ՝ տիեզերքում սեռական ոտնձգությունների և հարձակումների խնդիրը լուծելու համար[7]։

Ֆիզիոլոգիական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ ֆիզիոլոգիական փոփոխություններ են նշվել տիեզերական թռիչքների ժամանակ, որոնցից շատերը կարող են ազդել սեռական հարաբերության և բազմացման վրա։ Նման ազդեցությունները կարող են լինել այնպիսի գործոնների հետևանք, ինչպիսիք են գրավիտացիոն փոփոխությունները, ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան, մեկուսացումը, ցիրկադային ռիթմի խանգարումը, սթրեսը կամ այս գործոնների համակցությունը[8]։

Գրավիտացիա և միկրոգրավիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային խնդիրը, որը պետք է դիտարկել տիեզերական վերարտադրության ժամանակ, գրավիտացիոն արագացման բացակայությունն է։ Կյանքը երկրի վրա, և, հետևաբար, ողջ կյանքի վերարտադրողական և օնտոգենետիկ գործընթացները զարգացել են երկրի 1g գրավիտացիոն արագացման մշտական ազդեցության ներքո։ Կարևոր է ուսումնասիրել, թե ինչպես է տիեզերական միջավայրը ազդում կաթնասունների վերարտադրության և զարգացման կարևոր փուլերի վրա, ինչպես նաև բեղմնավորման, սաղմի առաջացման, հղիության, ծննդաբերության, հետծննդյան հասունացման և ծնողական խնամքի հետ կապված իրադարձությունների վրա[9]։

Վաննա Բոնտան ամուսնու հետ անկշռության պայմաններում սավառնում է 2suit հագուստով The Universe-ի վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ

Առնետների վրա անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև պտուղը նորմալ ձգողականության պայմաններում ճիշտ է զարգացել, միկրոգրավիտացիայի պայմաններում մեծացած առնետները չունեն իրենց ուղղելու կարողություն[10]։ Մեկ այլ հետազոտությունում ուսումնասիրվել է մկների սաղմի բեղմնավորումը միկրոգրավիտացիայի պայմաններում։ Վերջինիս ցույց է տվել, որ նորմալ գրավիտացիայի պայմաններում, բեղմնավորման ունակությունը ավելի բարձր է, քան միկրոգրավիտացիայի պայմաններում[11]։ Ներկայում ոչ մի մուկ կամ առնետ չի ապրել կյանքի ամբողջական ցիկլը միկրոգրավիտացիայի պայմաններում[12]։

2006 թվականին ամերիկացի գրող Վաննա Բոնտան հայտնագործել է 2suit հագուստը, որը նախատեսված է հեշտացնելու սեքսը անկշռության պայմաններում, ինչպիսիք են տիեզերքը կամ ցածր ձգողականություն ունեցող մոլորակները[2][13]։ Կոստյումը պատրաստված էր թեթև գործվածքից, որը երկու հոգու հնարավորություն էր տալիս ապահով գրկախառնվել[14]։ Այնուամենայնիվ, Բոնտան ընդգծել է, որ կոստյումը բազմակողմանի էր և նախատեսված չէր միայն սեքսի համար[15]։ Ֆունկցիոնալության թեստավորումն անցկացվել է 2008 թվականին Բոնտայի կողմից G-Force One ցածր գրավիտացիոն պայմաններ ստեղծող սիմուլյատորի վրա։ Թեստի երկու մասնակիցներից պահանջվեց ութ փորձ, որպեսզի հաջողությամբ գրկեն միմյանց[16]։ Գիտական աշխանության հեղինակ Մարկ Թոմփսոնի խոսքերով, 2suit-ը ծանր էր, բայց չափավոր հաջողակ, և պարզ չէ, արդյոք 2suit-ը գործնական արժեք կունենա ապագա տիեզերագնացների համար[17]։ 2suit-ը լուսաբանվել է The Universe հեռուստասերիալում, ինչպես նաև 2008 թվականի History Channel հեռուստատեսային վավերագրական ֆիլմում[18][19]։ Այն քննարկվել է նաև առցանց գրողների կողմից[20][21]։

Պլանավորված փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին Pornhub-ը հայտարարել է տիեզերքում առաջին պոռնոֆիլմը նկարահանելու իր պլանների մասին։ Այն նախաձեռնել է քրաուդֆանդինգ արշավ՝ նախագիծը ֆինանսավորելու համար, որը կոչվել է Sexploration, դրա նպատակը եղել է 60 օրվա ընթացքում հավաքել 3,4 միլիոն դոլար։ Արշավը հավաքել է միայն 236,086 դոլար։ Ֆինանսավորման դեպքում ֆիլմը պետք է թողարկվեր 2016 թվականին՝ երկու կատարողների և վեց հոգանոց խմբի կողմից՝ վեցամսյա վերապատրաստումից հետո[22][23][24][25]։ Չնայած կազմակերպությունը պնդում էր, որ բանակցություններ է վարում բազմաթիվ մասնավոր տիեզերական թռիչքներ կազմակերպող ընկերությունների հետ, հրաժարվել է նշել դրանց անունները «վախենալով, ավելորդ հետևանքներից»[22]։ Արշավի մասին Space.com-ի հոդվածում նշվում էր, որ 2008 թվականին Virgin Galactic-ը ստացել և մերժել է 1 միլիոն դոլարի առաջարկը անհայտի կողմից՝ SpaceShipTwo տիեզերնավի վրա պոռնոֆիլմ նկարահանելու համար[23]։

Մեծահասակների համար կինոդերասանուհի Կոկո Բրաունը սկսել էր XCOR Lynx տիեզերանավի երկրորդ օդաչուի վկայականի համար դասընթացները, որը 2016-ին պետք է կատարեր սուբօրբիտալային թռիչք և կարճ ժամանակ լինելու էր զրոյական գրավիտացիայի պայմաններում[26]։ Այնուամենայնիվ, XCOR Aerospace-ը սնանկ է հայտարարվել նախքան տիեզերական զբոսաշրջիկներին հավաքագրելը[27]։

Մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր արտադրող Private Media Group ընկերությունը նկարահանել է ֆիլմ, որը կոչվում է «The Uranus Experiment: Part Two», որտեղ զրոյական գրավիտացիոն պայմաններում սեռական հարաբերության տեսարանը իրականացվել է նվազեցված գրավիտացիոն պայմաններով ինքնաթիռում։ Նկարահանման գործընթացը հատկապես դժվար էր տեխնիկական և տրամաբանական տեսանկյունից։ Բյուջեի սահմանափակումները թույլ տվեցին ընդամենը մեկ 20 վայրկյան տևողությամբ կադր նկարահանել՝ դերասաններ Սիլվիա Սեյնթնի ու Նիկ Լանգի գլխավորությամբ[28]։

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտաֆանտաստիկ գրող և ֆուտուրիստ Այզեկ Ազիմովը 1973 թվականին «Սեքսը տիեզերանավում» հոդվածում ենթադրել է, թե ինչպիսին կլիներ սեքսը տիեզերքի անկշռելի պայմաններում՝ կանխատեսելով միկրոգրավիտացիայի միջավայրում սեքսի որոշ օգուտներ[29]։

2006 թվականի հուլիսի 23-ին Space Frontier Foundation-ի տարեկան համաժողովում տեղի ունեցավ «Sex in Space» քննարկում։ Բանախոսներն էին գիտական լրագրող Լորա Վուդմանսին, ով ներկայացրեց իր «Սեքսը տիեզերքում» գիրքը, Ջիմ Լոգանը՝ օդատիեզերական բժշկության նոր օրդինատուրա ծրագրի առաջին շրջանավարտը, ով աշխատանքի էր ընդունվել Հյուսթոնի Ջոնսոնի անվան NASA-ի տիեզերական կենտրոնում և Վաննա Բոնտան՝ ամերիկացի բանաստեղծուհի, արձակագիր և դերասանուհի, ով վերջերս թռչել էր զրոյական գրավիտացիայի պայմաններում և համաձայնել էր հարցազրույց տալ Վուդմանսիի գրքի համար[13]։ Բանախոսները հանդես եկան զեկույցներով, որտեղ նշվում էին «կենսաբանական, էմոցիոնալ և ֆիզիկական խնդիրները, որոնց կբախվեն մարդկիկ տիեզերական միջավայր տեղաթոխվելու ժամանակ»[30]։ NBC գիտական լրագրող Ալան Բոյլը ռեպորտաժ պատրաստեց՝ կենտրոնանալով համաշխարհային քննարկման մի թեմայի շուրջ, որը նախկինում համարվում էր արգելված[2]։

«Սեքսը տիեզերքում», այսպես էր վերնագրված 2008 թվականի History Channel հեռուստաընկերության The Universe վավերագրական հեռուստասերիալի մասերից մեկը։ Համաշխարհային ճանաչում գտած շոուն կրկնօրինակվեց օտար լեզուներով՝ բերելով համաշխարհային քննարկման, ինչից նախկինում խուսափում էին որպես արգելված թեմա։ Տիեզերքում սեքսը դարձավ մարդկային տեսակի երկարաժամկետ գոյատևման, այլ մոլորակների գաղութացման և տիեզերքի հետազոտության մարդասիրական պատճառների քննարկման թեմա[4][20][21][31]։

Տիեզերքում սեքսի գաղափարը հաճախ է հայտնվում գիտաֆանտաստիկ գրականության մեջ։ Արթուր Կլարկը պնդում էր, որ առաջին անգամ դրան անդրադարձել է իր 1973 թվականի «Հանդիպում Ռամայի հետ» վեպում[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monks, Keiron (2012 թ․ ապրիլի 9). «Thrusters on full: Sex in space». Metro. Free Daily News Group Inc./Star Media Group. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 Boyle, Alan (2006 թ․ հուլիսի 24). «Outer-space sex carries complications». NBCNews.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  3. Seks in de ruimte: is het mogelijk?, By Caroline Hoek; 7 April 2012
  4. 4,0 4,1 S’envoyer en l’air dans l’espace Par Kieron Monks, Metro World News; 11 Avril 2012
  5. «Love and rockets: We need to figure out how to have sex in space for human survival and well-being». theconversation.com. 2021 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 Dubé, Simon; Santaguida, Maria; և այլք: (2021 թ․ դեկտեմբերի 8). «The Case for Space Sexology». Journal of Sex Research. Taylor & Francis Online. 60 (2): 165–176. doi:10.1080/00224499.2021.2012639. PMID 34878963. S2CID 245006810.
  7. Santaguida, Maria; Lapierre, Judith; Dubé, Simon. «#MeToo in space: We must address the potential for sexual harassment and assault away from Earth». The Conversation (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Jennings, RT; Santy, PA (1990). «Reproduction in the space environment: Part II. Concerns for human reproduction». Obstetrical & Gynecological Survey. 45 (1): 7–17. doi:10.1097/00006254-199001000-00006. PMID 2405309.
  9. Ronca, April E (2003). «Mammalian Development in Space». Developmental Biology Research in Space. Advances in Space Biology and Medicine. Vol. 9. էջեր 217–251. doi:10.1016/S1569-2574(03)09009-9. ISBN 9780444513533. ISSN 1569-2574. PMID 14631635.
  10. B, Fritzsch; LL, Bruce (1995 թ․ հոկտեմբեր). «Utricular and saccular projections of fetal rats raised in normal gravity and microgravity». NLM Gateway Search. ASGSB Bull. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  11. Wakayama, Sayaka; Kawahara, Yumi; և այլք: (2009 թ․ օգոստոսի 25). Dey, Sudhansu (ed.). «Detrimental Effects of Microgravity on Mouse Preimplantation Development In Vitro». PLoS ONE. Public Library of Science. 4 (8): e6753. Bibcode:2009PLoSO...4.6753W. doi:10.1371/journal.pone.0006753. ISSN 1932-6203. PMC 2727478. PMID 19707597.
  12. Crawford-Young, Susan J. (2006). «Effects of microgravity on cell cytoskeleton and embryogenesis» (PDF). The International Journal of Developmental Biology. 50 (2/3): 183–191. doi:10.1387/ijdb.052077sc. ISSN 0214-6282. PMID 16479487. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  13. 13,0 13,1 «Vanna Bonta Talks Sex in Space». Femail.com.au. 2012 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  14. Cuhaj, 2022, p. 178: "The suit she designed was made of lightweight material, and the jacket fronts were lined with Velcro. When unzipped, they allowed the individuals to attach to the other's suit, providing close face-to-face contact."
  15. Cuhaj, 2022, p. 178: "Describing the suit, Bonta stressed that it was not only for sex."
  16. Cuhaj, 2022, p. 178: "On December 3, 2008, two porotype 2suits were readied as Vanna and her husband once again took the skies in G-Force One. Their goal was simple enough, complete one successful docking and kiss before gravity resumed. During several attempts, the couple, eyed wide open as if afraid of crashing in to the other, did just that, colliding without successfully linking the suits. Finally, on the eight try, it was mission accomplished."
  17. Thompson, 2020, p. 178: "The test took place in 2008 by Vanna and showed it to be cumbersome but moderately successful. There is no doubt that our future is among the stars, but whether the 2suit will be an essential item for lovers to pack remains to be seen."
  18. «Sex in Space». The Universe. Season 3. 2008 թ․ դեկտեմբերի 2. History Channel.
  19. History Channel to air special on 'sex in space' Արխիվացված 2016-09-15 Wayback Machine New Scientist December 17, 2008
  20. 20,0 20,1 Ference, Audrey (2012 թ․ հոկտեմբերի 4). «Celebrate Sputnik Day by Thinking About Space Sex». The L Magazine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  21. 21,0 21,1 Schwartz, Marty (2012 թ․ դեկտեմբերի 16). «1000 Words, 1000 Days: Day 351 – Space-Boinking In The 21st Century!». The Paltry Sapien. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  22. 22,0 22,1 Moye, David (2015 թ․ հունիսի 10). «Pornhub Crowdfunds First Porn Shot In Space». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  23. 23,0 23,1 Wall, Mike (2015 թ․ հունիսի 11). «Sex in Space: Porn Group Wants to Crowdfund Zero-G Adult Film». Space.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  24. Moyer, Justin Wm (2015 թ․ հունիսի 11). «PornHub crowdfunds for sex tape filmed in space». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  25. «Pornhub launches crowdfund to film porn in space». CNBC. 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  26. Love, Dylan (2015 թ․ մայիսի 7). «Former porn star CoCo Brown is headed to outer space». Daily Dot. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  27. Messier, Doug (2017 թ․ հուլիսի 5). «XCOR Lays off Remaining Employees». parabolicarc.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  28. «Zero Gravity Sex Film Up for Award». SPACE.com. 2000 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  29. Asimov, Isaac (1973 թ․ հունվար). «Sex in a Spaceship». Sexology Magazine. (Reprinted in Science Past – Science Future, 1975)
  30. «NewSpace 2006 Agenda». Space Frontier Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  31. La fantasía del sexo en gravedad cero Արխիվացված 2016-09-06 Wayback Machine PERU21; 29 August 2012
  32. Clarke, Arthur C. (1974 թ․ սեպտեմբերի 23). «Letters to the Editor». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.

Ընդհանուր հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Freitas Jr., Robert (1983 թ․ ապրիլ). «Sex in Space». Sexology Today (48): 58–64.
  • Levin, RJ (1989 թ․ օգոստոս). «Effects of space travel on sexuality and the human reproductive system». Journal of the British Interplanetary Society. 42 (7): 378–82. PMID 11540233.
  • Cuhaj, Joe (2022). Space Oddities: Forgotten Stories of Mankind's Exploration of Space (անգլերեն). Rowman & Littlefield. էջ 178. ISBN 978-1-63388-785-5.
  • Thompson, Mark S. (2020). 101 Facts You Didn't Know About Space (անգլերեն). Pen & Sword. էջ 100-101. ISBN 978-1-5267-4458-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]