Սերգեյ Վիտտե
| Սերգեյ Վիտտե ռուս.՝ Сергей Юльевич Витте | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 17 (29), 1849[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3] |
| Մահացել է | փետրվարի 28 (մարտի 13), 1915[2] (65 տարեկան) |
| Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Lazarev Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Ռուս ուղղափառ եկեղեցի |
| Կրթություն | Նովոռոսիյսկի կայսերական համալսարան (1870) և Օդեսայի ազգային համալսարան |
| Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Ծնողներ | հայր՝ Julius von Witte?, մայր՝ Yekaterina Fadeyeva? |
| Զբաղեցրած պաշտոններ | Ռուսաստանի վարչապետ, finance minister of Imperial Russia?, Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ և Q56309462? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Véra Narischkine-Witte? |
| Ստորագրություն | |
Սերգեյ Յուլևիչ Վիտտե (ռուս.՝ Сергей Юльевич Витте, հունիսի 17 (29), 1849[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 28 (մարտի 13), 1915[2], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուսական պետական գործիչ, կոմս։
1892 թվականին նշանակվել է հաղորդակցության ճանապարհների, ապա ֆինանսների նախարար։ 1903 թվականից՝ նախարարների կոմիտեի, 1905—1906 թվականներին՝ նախարարների խորհրդի նախագահ։ Ակտիվորեն փորձել է աջակցել ցարական միապետության ամրապնդմանը։ Վիտտեի օրոք իրականացվել են տնտեսական խոշոր միջոցառումներ․ 1894 թվականին մտցվել է գինու մենաշնորհ, 1890-ական թվականներին մեծ թափ է ստացել երկաթուղիների շինարարությունը, 1897 թվականին իրականացրել է դրամական ռեֆորմ, տնտեսության զարգացման համար ներգրավել է արտասահմանյան կապիտալներ։ Առաջարկել է ռեֆորմներ (1902 թվականին) գյուղատնտեսության բնագավառում ևս։ Դեմ է արտահայտվել զեմստվային հիմնարկների ընդլայնմանը։ Արտաքին քաղաքական հարցում կողմ էր ռուս-ֆրանսիական դաշինքին։
Հեռավոր Արևելքում ձգտել է հետաձգել Ճապոնիայի հետ ռազմական կոնֆլիկտը։ 1905 թվականին գլխավորել է ռուս-ճապոնական հաշտության պայմանագիրը հաշտության պայմանագիր 1905) կնքող պատվիրակությունը։ Ճնշել է 1905—1907 թվականների ռուսական հեղափոխությունը։ Նրա առաջարկությամբ է հրապարակվել հոկտեմբերի 17-ի մանիֆեստը։ 1906 թվականին պաշտոնաթող է եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- 1 2 Витте, Сергей Юльевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIа. — С. 579.
- ↑ https://runeberg.org/statskal/1915/0777.html
- ↑ Hof- og Statskalender 1914 — Denmark: 1914.
- ↑ https://www.tallinn.ee/et/linna-aukodanikud
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 468)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Վիտտե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 29 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 13 մահեր
- 1915 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պետական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Զապորիժժիայի պատվավոր քաղաքացիներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին