Սերգեյ Կարապետյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Կարապետյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1930(1930-09-02)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 2003(2003-11-04) (73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1957)
ԱշխատավայրՀԱՊՀ

Սերգեյ Վարդանի Կարապետյան (սեպտեմբերի 2, 1930(1930-09-02), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2003(2003-11-04), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։ Ճարտարապետության դոկտոր (1993), պրոֆեսոր (1992)։ ՀՃԱ ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1998 թվականից՝ ԵՊՃՇՀ-ի ԳՀ բաժնի վարիչ։ 1973-1976 թվականներին Հնդկաստանում եղել է ՄԱԿ-ի փորձագետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագծի ղեկավար[1]։

Նախագծել է Վարդենիկի, Շինուհայրի, Շամբի, Վարդաշենի, Կարմրաշենի, Ծովինարի և այլ ավանների հատակագծերը, ջրատեխնիկական մի շարք կառույցներ Հրազդան գետի վրա, Երևանում՝ ԵՊԻ գլխավոր մասնաշենքը, Հնդկաստանում՝ «Ջեյն» կաստայի հուշադարպասը։

Աշխատությունները վերաբերում են ժողովրդագրական փոփոխությունների հաշվառմամբ միկրոշրջանների նախագծմանն ու կառուցապատմանը, պատի շարվածքի նոր համակարգերի խնդիրներին։ Տիպային բնակելի տների մանրակերտներով մասնակցել է միջազգային ցուցահանդեսների։

Հեղինակ է ռուս-հայերեն-անգլերեն ճարտարապետա-շինարարական տերմինների բառարանի (1991)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարգացող երկրների զանգվածային բնակելի տների ճարտարապետության պրոբլեմները, Ե., 1998:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.