Սերաֆին Ավենդանյո
Սերաֆին Ավենդանյո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1837[1][2] |
Ծննդավայր | Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա[3] |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1916 (79 տարեկան) |
Մահվան վայր | Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Carlos de Haes? |
Հայր | Joaquín Avendaño? |
ստորագրություն | |
Serafín Avendaño Վիքիպահեստում |
Սերաֆին Խոակին Ավենդանյո Մարտինես (իսպաներեն՝ Serafín Xoaquín Avendaño Martínez, օգոստոսի 2, 1837[1][2], Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա[3] - օգոստոսի 23, 1916, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի բնանկարիչ
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերաֆին Ավենդանյոն ծնվել է Վիգո քաղաքում, պրոֆեսորի ընտանիքում։ Պատանեկան տարիքում իր ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ, ընդունվել Real Academia de Bellas Artes de San Fernando՝, որտեղ աշակերտել է նկարիչներ Անտոնիո Մարիա Էսկիվելին և Խենարո Պերես Վիլյամիլին[4]։ 1858 թվականին Գալիսիայի ցուցահանդեսում ներկայացրած «Իմ թախիծը» («A miña tristura») ջրաներկ աշխատանքի համար արժանացել է արծաթե մեդալի։
Ընտանիքի ապահովվածության շնորհիվ Ավեդանյոն ի վիճակի է եղել 1860-ական թվականներին տևական ժամանակով ճանապարհորդել։ Այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (այստեղ նկարել է Նիագարայի ջրվեժը), Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա։ 1864 թվականին մեդալ է նվաճել՝ մասնակցելով Իսպանիայի գեղարվեստի ազգային հեղինակավոր ցուցահանդեսին։ 1866-ին կրթաթոշակ է շահել ու մեկնել Իտալիա՝ ուսումը շարունակելու, նկարչության արվեստի նրբությունների մեջ խորանալու; Այստեղ նա մնացել է մինչև 1891 թվականը[5]՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով Ճենովայում ու դրա մերձակայքում։ Այդ ընթացքում սերտ կապեր է հաստատել տեղացի բնանկարիչների Scuola di Rivara խմբի հետ, բայց և պարբերաբար այցելել է Իսպանիա՝ մասնակցելու զանազան ցուցահանդեսների, աշխատելու ընտանեկան դաստակերտում, որ գտնվում էր Վիգոյի մերձակայքում։
1893 թվականին վերադառնալով հայրենիք՝ մինչև 1911 թվականը աշխատակցել է Blanco y Negro ամսագրին՝ դառնալով նկարազարդումների հեղինակ, միաժամանակ մասնակցել է մի շարք ցուցահանդեսների մրցութային հանձնաժողովների աշխատանքներին[4]։ Նրա բնանկարները մեդալների են արժանացել 1892 և 1899 թվականներին անցկացված ազգային ցուցահանդեսներում[5]։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Վալյադոլիդում, որտեղ էլ 1916 թվականին կնքել է իր մահկանացուն[6]։ Նրա աշխատանքների հետմահու բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվել ընդհուպ մինչև 1930-ական թվականների ավարտը նչպես Իսպանիայում, այնպես էլ Իտալիայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Serafín Avendaño: inventario y valoración de su actividad pictórica en Liguria, Departamento de Historia del Arte, 2001 84-699-5943-3
- Rosa Elvira Caamaño Fernandez, Serafín Avendaño. 1837-1916 (exhibition catalog), Centro Cultural Caixavigo, 1991.
- Ramón Otero Túñez , "El pintor Avendaño", in Cuadernos de Estudios Gallegos, vol. XVIII, #54, 1963
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ճենովական Ռիվիերան
-
Բնանկար՝ գալիսիացի կնոջ կերպարի հետ
-
Ձմեռային բնանկար
-
Ծիսական երթ
-
Ծովային ջրիմուռների հավաքումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.museodelprado.es/coleccion/artista/avendao-martinez-serafin/8436628d-dada-479e-97ec-a938d7797b17
- ↑ 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Bernard M. O. y. Galería biográfica de artistas españoles del siglo XI (իսպ.) — Madrid: 1868. — Vol. 1. — P. 52.
- ↑ 4,0 4,1 Brief biography @ Afundación.
- ↑ 5,0 5,1 Biographical notes @ the Museo del Prado.
- ↑ Biographical notes Արխիվացված 2018-01-28 Wayback Machine @ the Fundación Maria José Jove.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ArtNet: Ավենդանյոյի աշխատանքներից
- Avendaño, Serafín(իսպ.)
- Կենսագրությունը Արխիվացված 2018-01-28 Wayback Machine(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերաֆին Ավենդանյո» հոդվածին։ |
|