Սեսիլ ֆոն Ցիգեզար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլ ֆոն Ցիգեզար
Cicily von Ziegesar.jpg
Ծնվել էհունիսի 27, 1970(1970-06-27)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[4]
ԿրթությունNightingale-Bamford School?, քոլեջ Կոլբի և Արիզոնայի համալսարան
Ժանրերմելոդրամա
Ուշագրավ աշխատանքներGossip Girl? և The It Girl?
Commons-logo.svg Cicily von Ziegesar Վիքիպահեստում

Սեսիլ Բրուկ ֆոն Զիգեսար (անգլ.՝ Cecily Brooke von Ziegesar, հունիսի 27, 1970(1970-06-27)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, Բամբասկոտը վերնագրով հայտնի երիտասարդական վեպերի հեղինակ։ Գրողի համանուն վեպի հիման վրա նկարահանվել է «Բամբասկոտը» ամերիկյան հեռուստանովելը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլը Գյոթեի մտերիմ բարեկամ Սիլվի ֆոն Ցիգեզարի ազգականն է։ Գրողը ծնվել է 1970 թվականի հունիսի 27-ին Կոնեկտիկուտ նահանգի Նորֆոլկ քաղաքում[5]։ Մանկուց երազել է բալետի պարուհի դառնա։ Սեսիլը 3 տարեկանից սկսել է զբաղվել բալետով։ Նա 8 տարեկանում փորձել է ընդունվել «Ամերիկյան բալետի դպրոց» (անգլ.՝ School Of American Ballet), սակայն նրան մերժել են[6]։ Գրողը դեռահասության տարիքում հաճախել է The Nightingale-Bamford School, որը գտնվում է Մանհեթենում[7]։ Նա այնտեղ հասնելու համար ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը 6-ին։ Սեսիլը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Colby College , մեկ տարի ապրել է Բուդապեշտում և աշխատել տեղի ռադիոկայանում։ ԱՄՆ վերադառնալուց հետո, նա սկսել է Արիզոնայի համալսարանում գրելու վարպետություն ուսանել, սակայն ուսումը կիսատ է թողել[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլն տեղափոխվելով Նյու Յորք՝ աշխատանքի է անցել Alloy Entertainment ընկերությունում։ Նա սկսել է գրել վեպեր Նյու Յորքյան բարձր խավի երիտասարդության մասին։ 2002 թվականին նրա վեպը (The New York Times) օրաթերթի տվյալներով ներառվել է բեսթսելլերների բարձր հորիզոնականների շարքում։ Շուտով այն ունեցել է շարունակություն և «Այս աղջիկը»[Ն 1] և «Կարլայլները»[Ն 2]սփին-օֆֆեր։ Դպրոցի նախօրինակը Nightingale ուսումնական հաստատությունն է, որտեղ սովորել է Սեսիլը։ 2007 թվականի աշնանը Ամերիկայում կինոթատրոնների էկրաններին ցուցադրվել է համանուն հեռուստասերիալը։ Այն հիասթափեցրել է գրքի բազմաթիվ երկրպագուներին։ ABC News հարցազրույցում գրողը ասել է.

Aquote1.png Վեպի հիմնական սյուժետային գծերը պահպանվել են և լավ է, որ գոնե գործողությունները կատարվել են Նյու Յորքում։
- Սեսիլ Ցիգեզար
Aquote2.png


Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ գրողն ապրում է Բրուքլինում իր ամուսնու՝ Ռիչարդի, որդու՝ Օսկարի և դստեր՝ Ագնեսի հետ[9][10]։ Նրա ամուսինը աշխատում է Արվեստի հանրային հիմնադրամ (անգլ.՝ Public Art Fund) կազմակերպության գործադիր տնօրեն[11]։ Սեսիլի ընտանիքն ունի երկու կորնիշ ռեքս ցեղատեսակի կատու։ 2011 թվականին Սեսիլն հանդես է եկել «Բամբասկոտը» սերիալի 4-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանին հրավիրված աստղի դերում[12]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգեսարը 13 գրքերի շարքից գրել է միայն 10-ը։ Մյուսները Արևմուտքում տարածում գտած գրպանային գրողների[13] աշխատանքն է, այդ թվում նաև «Այս աղջիկը» և «Կարլայլը» վեպերի շարքը։ Թեև հեղինակը համարվում է Սեսիլ ֆոն Ցիգեզարը։

  • 2002 թվական «Բամբասկոտը» (անգլ.՝ Gossip Girl)
  • 2002 թվական «Դուք հյացած եք ինձնով»( անգլ.՝ You Know You Love Me)
  • 2003 թվական «Ուզում եմ միանգամից ամեն ինչ» (անգլ.՝ All I Want Is Everything)
  • 2003 թվական «Իրոք դրան արժանի է»[14] (անգլ.՝ Because I’m Worth It)
  • 2004 թվական «Այդպես ինձ դու է գալիս» (անգլ.՝ I Like It Like That)
  • 2004 թվական «Դու այն ամենն ես ինչ ես ուզում եմ» [15] (անգլ.՝ You’re the One That I Want)
  • 2005 թվական «Ուրիշները այդպես չեն կարողանում» [16] (անգլ.՝ Nobody Does It Better)
  • 2005 թվական «Ոչինչ չի կարող մեզ միասին պահել» [17] (անգլ.՝ Nothing Can Keep Us Together)
  • 2007 թվական «Դա դու էիր» (անգլ.՝ It Had to Be You)
  • 2007 թվական «Ես միշտ կսիրեմ քեզ» (անգլ.՝ I Will Always Love You)
  • 2010 թվական (անգլ.՝ Cum Laude) [18][19]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Այս աղջիկը» սպին-օֆֆ երկրորդ սերիան լույս է տեսել 2005 թվականին։
  2. 2008 թվականի մայիսին լույս տեսել «Կարլայլը» սփին- օֆֆ վեպի մինի շարքը։ Վեպում պատմվում է Կարլայլ ընտանիքի երեք երեխաների և Billard աղջիկների համար մասնավոր դպրոցում նրանց կրթության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. http://web.archive.org/web/20160401213948/http://jeugdliteratuur.org/auteurs/cecily-von-ziegesar
  5. Public records
  6. Ziegesar Cecily Von (2008-12-18)։ «Each Year, a Duck Amid the Swans» (en-US)։ Վերցված է 2020-08-19 
  7. «Gossip Girl: The New Young Adult Novel - Adolescence Plus Wealth Equals Big Sales - Nymag»։ New York Magazine (en-us)։ Վերցված է 2020-08-19 
  8. Gossip Girl: The New Young Adult Novel - Adolescence Plus Wealth Equals Big Sales
  9. «Front Page»։ Colby Magazine (en-US)։ Վերցված է 2020-08-19 
  10. Colby College | Colby Magazine | Fall 2006
  11. Gossip Girl: The New Young Adult Novel - Adolescence Plus Wealth Equals Big Sales
  12. «'Gossip Girl' author Cecily von Ziegesar»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-19 
  13. «Gossip Girl: The New Young Adult Novel - Adolescence Plus Wealth Equals Big Sales - Nymag»։ New York Magazine (en-us)։ Վերցված է 2020-08-19 
  14. «Ведь я этого достойна»։ Վերցված է 2020-08-19 
  15. «Ты - все, что я хочу»։ Վերցված է 2020-08-19 
  16. «Другие так не умеют»։ Վերցված է 2020-08-19 
  17. «Ничто не сможет удержать нас вместе»։ fanfics.me։ Վերցված է 2020-08-19 
  18. Lee Compiled by Felicia R. (2008-06-06)։ «‘Gossip Girl’ Author Aims Older» (en-US)։ Վերցված է 2020-08-19 
  19. «Cum Laude»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են