Սեպտեմբերյան ապստամբությունն Իրաքյան Քուրդիստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպտեմբերյան ապստամբությունը Իրաքյան Քուրդիստանում
Iraqi–Kurdish conflict?

Փեշմերգայի զինվորները
Թվական 1961—1975
Վայր Իրաք
Արդյունք ՔԺԿ-ի պարտություն
Հակառակորդներ
ՔԺԿ Իրաք
Հրամանատարներ
Մուստաֆա Բարզանի
Իդրիս Բարզանի
Ջալալ Թալաբանի
Աբդել Կասեմ
Աբդուլ Սալամ Արեֆ
Աբդել Արեֆ
Ահմեդ ալ-Բաքր
Սադդամ Հուսեյն
Կողմերի ուժեր
20 000 (1969)

15 000 (1971)

48 000 զինվոր (1969)

6000 սիրիացի կամավորներ և վարձկաններ (1969)

Ռազմական կորուստներ
Ստույգ տվյալներ չկան 10 000 սպանված, վիրավոր և անհետ կորած

Սեպտեմբերյան ապստամբություն, այս անվան տակ Իրաքյան Քուրդիստանում հայտնի է ինչպես անջատվողական պատերազմ, որը իրականացրել են իրաքցի քրդերը 1961-1975 թվականներին Մուստաֆա Բարզանիի գլխավորությամբ։

Նախապատմությունը և պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականի իրաքյան միապետության տապալումը խանդավառությամբ դիմավորվեց քրդերի կողմից և իրոք, կարճ ժամանակով նրանց տվեց իրավահավասարության և ազատության զգացում։ Քուրդիստանի ժողովրդական կուսակցությունը ակտիվ աջակցում էր Աբդել-Կարիմա Քասենի կառավարությանը և օգտվում էր վերջինիս փոխադարձ վերաբերմունքից։ Այն դարձավ խոշորագույն (կոմկուսից հետո) մասշտաբային կուսակցությունը Իրաքում և փաստացի զբաղեցնում էր մենաշնորհային դիրք Իրաքյան Քուրդիստանում։ Մոսկվայից վերադարձած ՔԺԿ ներկայացուցիչ Մուստաֆա Բարզանին դարձավ Իրաքի ազգային հերոսը։ Ընդ որում քուրդ ազգայնականները հույս ունեին Քուրդիստանի ինքնավարություն ստեղծելու։

1960 թ․ Քասեմի կառավարությունում տեղի ունեցավ հեղաշրջում, կապված նրա փորձի հետ, հենվել արաբական ազգայնականության վրա։ Տարվա ավարտին սկսվեցին բոլոր քուրդ ազգայնականների բաց հետապնդուները։ Հասավ նրան, որ «քրդական ցորենի» կարգը հատուկ հրամանով պետք է անվանափոխվի «հյուսիսային ցորենի»։

Ագրարային բարեփոխման տապալումը և հանկարծակի հարկերի բարձրացումը և ուրիշ գործոններ, բերեցին ապստամբության նույնիսկ անկախ ազգային հարցերից։ 1961 թ. ամռանը Քուրդիստանում ազգային մասսաները սլացան դեպի զենքը։ Քուրդիստանը փաստացի դուրս եկավ կառավարության հսկողության տակից, մի շարք բնակավայրերում տեղի ունեցավ բնակչության ինքնաբուխ բռնկում, որն ուղեկցվում էր տեղական վարչության ու ոստիկանության վտարումով։

ՔԺԿ-ն այդ իրավիճակում խաղում էր ավելի շատ զսպող դեր։ Կուսակցական ղեկավարությունում անհապաղ ապստամբության կոչով էր հանդես գալիս միայն Ջալյալ Թալաբանին, քաղբյուրոյի մեծամասնությունը կարծում էին ապստամբությունը ժամանակավրեպ, առաջին քարտուղար Իբրահիմ Ահմեջ ընդհանրապես չէր հավատում, որ քրդերի ներքին աջակցության բացակայության դեպքում կարող են վարել լուրջ պարտիզանական շարժում։ Բարզանին հոռետեսորեն էր տրամադրված։ Դեռ 1960 թ. աշնանը նա (հոկտեմբերյան հանդիսությունների պատրվակով) եղել է Մոսկվայում և բանակցություններ է վարել քրդերին զենքի մատակարարման (նրան տրամադրվեցին փողեր զենքի գնման համար, որը փոխանցվել էր Բաղդադում գտնվող ԽՍՀՄ-ի դեսպանության կողմից)։ Սակայն նա նույնպես կարծում էր, որ ապստամբությունը պատրաստված չէ և ժամանակավրեպ է։

Ապստամբության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի սեպտեմբերի սկզբներին Քասեմը Քուրդիստան է մտցնում 25-հազարանոց ռազմական խմբավորումը։ Քրդերը ապստամբության սկսման օրը համարում են սեպտեմբերի 11-ը, երբ Քուրդիստանը ենթարկվեց առաջին ռմբակոծման։ Սակայն այդ պահին թվում էր, որ կատարվածը ավելի շատ ապստամբության ճնշում էր, քան նրա սկիզբը։ Զորքերը առանց դժվարության կանխեցին դիմադրության փորձերը, փաստացի ցրելով կուսակցության անփորձ ջոկատներն և ցեղային աշխարհազորը։ Դիմադրության կենտրոնում մնաց միայն Բարզանը, որտեղ մնում էր Բարզանին։ Սակայն հոկտեմբերի 8-ին Բարզանիին դուրս մղեցին Բարզանից։ Ապստամբությունը թվում էր վերջնականապես ճնշված։

Այդ պահին ՔԺԿ-ի ուժերը հաշվվում էին` 640 մարդ Բարզանիի մոտ, 200 մարդ Սաֆին-դագ քաղաքում (Էրբիլի շրջանում), 50 մարդ Սուլեյման և Քիրքուք գավառներում (որոնցից միայն կեսը ունեին զենք) և 30 մարդ Հանեքինում։ Սակայն այս հաշվարկում ներառված չէին ցեղերի ուժերը, որոնք նախքինի պես գտնվում էին խմորումների վիճակի մեջ` հենց նրանք և դարձան Բարզանիի հիմնական ռեսուրսը։

Լքելով Բարզանը, Բարզանին անցնում է հարևան ցեղերի հողերով, արագ իր զորքը հասցնում է 5 հազարի և այդ ուժերով դեկտեմբերի սկզբին ջախջախում է երեք իրաքյան գումարտակ, որոնք գնում էին Սարսանգ Գալի-Զավեի միջով, որպեսզի գրավեն քաղաքը։ Այդ իրադարձության արդյունքում Բարզանին վերահսկողության հաստատեց Իրաքյան Քուրդիստանի հյուսիս-արևմուտքի վրա։

Գալի-Զավետայում հաղթանակը ոգեշնչող ազդեցություն ունեցավ քրդերի մարտական ոգու վրա։ Գումարվեց ԿՎ- պլենիումը (դեկտեմբերի 18-23), որն առաջին անգամ հենց հռչակել է «քրդական հեղափոխություն» և առաջադրել կարգախոսը` «ժողովրդավարություն Իրաքում, ինքնավարություն Քուրդիստանին»։ Այդ կարգախոսը դարձավ ապստամբների պաշտոնական կարգախոսը ամբողջ ապստամբության ընթացքում, չնայած քրդերի մոտ ավելի հայտնի էր քան ուրիշ, Բարզանիի կողմից նետված` «Քուրդիստան կամ մահ»

1962 թվական-ին Բարզանին հանդես է գալիս հարավ-արևելք և կապում էր Քաղբյուրոյի ջոկատները, գործող Սուլեյմանիի շրջանում։ Ռայատ քաղաքի տիրապետումը նրան հնարավորություն տվեց հսկողություն սահմանել «Համիլթոնի ճանապարհի» վրա`, ճանապարհ, որը միացնում է Իրաքյան Քուրդիստանը Իրանի հետ (այդ ճանապարհը առանցքային դեր էր խաղում քրդերի մատակարարման գործում)։ Հետո առաջ շարժվելով դեպի արևմուտք Սաֆինի լեռներ, նա ամռանը օղակի մեջ է վերցնում 12-հազարանոց իրաքյան խմբավորմանը, որը գտնվում էր Շակլավա-Ռևանդուզ շրջանի հինգ ճամբարներում։ Ճամբարները արգելափակվեցին, և Բարզանին դարձավ բացարձակ տերը ամբողջ լեռնային Քուրդիստանի, 30-40 հազ. կմ² տարածքով, 1 միլիոն 200 հազ. մարդ բնակչությամբ։

Բարզանին և առաջին բաասիստական վարչակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուրդիստանում Քասեմի անհաջողությունը դարձավ նրա պաշտոնանկության պատճառներից մեկը 1963 թվականի փետրվարի 8-ին ռազմական հեղաշրջման արդյունքում, որը կազմակերպել էր Բաաս կուսակցությունը։ Բարզանին գտնվում էր գաղտնի շփումների մեջ բաասիստական դավադիրների հետ, ովքեր նրան խոստացել էին Քուրդիստանի ինքնավարության հռչակումը։ Հեղաշրջումից անմիջապես հետո ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Բանակցությունների համար Բաղդադ ուղարկվեց պատվիրակություն Ջամլյալեմ Թալաբանի գլխավորությամբ։ Սակայն բաասիստները, ինքնիշխանության տեղը առաջարկեցին ապակենտրոնացման ծրագիր (տալով գավառների իրավունքները տեղական ինքնակառավարմանը), որը մերժվեց քրդերի կողմից և որակվեց անընդունելի։ Միաժամանակ Իրաքի հյուսիսում զորքեր էին կենտրոնացվում։ Հունիսի 9-ին Բաղդադում քրդական պատվիրակությունը ձերբակալվեց, իսկ բանակը սկսեց հարձակումը։

Հարձակումը ուղեկցվում էր լայնամասշտապ ճնշումներով քաղաքացիական բնակչության հանդեպ՝ մասսայական սպանոթյուններով, դեպորտացիաներով, ծառերի և բերքի այրումներով։ Այս գործողություններն հասան այն մակարդակի, որ հուլիսի 3-ին Մոնղոլիան (ԽՍՀՄ-ի ներկայացմամբ) ՄԱԿ մտցրեց «Ցեղասպանության քաղաքականության, անցկացվող Իրաքյան հանրապետության կողմից քուրդ ժողովրդի հանդեպ» նախագիծը (նախագիծը հետ կանչվեց արաբական երկրների ճնշումների տակ)։

Հարձակման գլխավոր նպատակն էր Բարզանը։ Օգոստոսի 4-ին բաղդադական ռադիոն հայտարարեց նրա հափշտակման մասին։ Բարզանիի գործի համար, առաջին պարտություններից հետո, կարողացավ մոբիլիզացնել բոլոր ուժերը և կանգնեցնել իրաքցիներին հարազատ գյուղի մատույցներում։ Աշնանը իրաքական զորքը, անհաջողությունների շարքից հետո, դուրս բերվեցին Բարզանի շրջանից, այնպես քրդերը անցան հակահարձակման և վերադարձրեցին ամառը կորցրած ամբողջ տարածքը։

1963 թվականի ամռանը կառավարական զորքերը, օգտագործելով քանակական և զինվածության առավելությունը, անցան հարձակման և գրավեցին մի շարք շրջաններ, կենտրոնանալով կրկին շրջան գրավել։ Իրենց կողմից, քրդերը կտրել էին ճանապարհները, շրջափակում էին գումարտակները և հարմար պահի հարձակվում և դարանակալում էին իրաքական շարասյուները։ Արդյունքում արդյունավետ հսկողություն հաստատել տարածքի հանդեպ դարձավ անհնարին, և աշնանը, երբ տանկերն ու ավիացիան օգտագործելը դառնում է ավելի դժվար, քրդերը վերադարձրին ամբողջ նախքին կորցրածը։

1963 թվականին քրդական փեշմերգայի թիվը հասավ 20 հազ․ մարդու՝ այդ հաշվարկում չի ներառվել ոստիկանական ուժերը, որոնք կանչվում էին տվյալ շրջանում վտանգի դեպքում։ Փեշմերգան լրացրեց իր զինանոցը ծանր զենքերով (ականանետերով), նրանց շարքում հայտնվեցին 70 քուրդ սպաներ և ենթասպաներ, ովքեր փախչել էին Քուրդիստան բաասիստական հեղաշրջումից հետո, տարվա վերջին սկսվեց քրդական ջոկատների վերաձևումը կանոնավոր բանակ նպատակով։

«Ազատ Քուրդիստան»[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի նոյեմբերի 18-ին Իրաքի նախագահ՝ Աբդուլ Սալամ Արեֆը կատարեց նոր հեղաշրջում, ցրելով բաասիստներին և ձևավորելով մաքուր ռազմական կառավարություն։ 1964 թվականի փետրվարի 10-ին նրա և Բարզանի միջև կնքվեց նոր զինադադար։ Պայմանագրի տեքստում ոչինչ չի ասվում ինքնավարության մասին, որը առիթ տվեց Իբրահիմ Ահմեդին և նրա կողմնակիցներին քաղբյուրոյում (հաշված Թալաբանին) մեղադրել Բարզանին դավաճանության մեջ։ Իր կողմից, Բարզանին կանչում է կուսակցական համագումար, բացառելով «քաղբյուրոյի խմբակցությանը»։ Զինված ձեռքով ճնշելով ընդդիմությանը և վտարելով թշնամական խմբակցություններն Իրան, Բարզանին ընդունվում է վերահսկողության տակ գտնվող տարածքում կառավարական կառույցների կազմակերպությունում՝ «Քուրդիստանի հեղափոխական հրամանատարության խորհուրդում»։ «Ազատ Քուրդիստանի» «մայրաքաղաքները» համարվում են իրաքյան սահմանին մոտ գտնվող Ռանիա և Գալալա քաղաքները։

«Բազազովական պայմանագիր»[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ռազմական գործողությունները վերսկսվեցին։ 1966 թվականի գարնանը բաղդադական գլխավոր շտաբը նախանշեց որոշիչ հարձակում, ունենալով նպատակ տիրանալ «Համիլթոնի ճանապարհին», իսկ հետո բաժանել շրջանը երկու մասի, սակայն մայիսին Ռեվանդուզի ճակատամարտում իրաքցիների ջաղջախումը խափանեց այդ ծրագիրը։ Հունիսի 15-ին Իրաքի վարչապետ Աբդել-Ռահման ալ-Բազազը հանդես եկավ խաղաղ բանակցություններ սկսելու կոչով, և հունիսի 29 հռչակում է (կառավարական հռչակագրի տեսքով) խաղաղության պայմանագիր, կնքված իրենց և քրդական պատվիրակության միջև։ Բազազանի միտքը ենթադրում էր քրդերի ինքնավարություն, իսկ «ապակենտրոնացումը»՝ տալ ինքնակառավարում Իրաքի բոլոր գավառների հանդեպ, զուգահեռաբար տրամադրել քրդերին ազգային իրավունք (քրդերենը, որպես պաշտոնական լեզու և քրդական գավառներում ուսուցման լեզու և այլն)։ Բազզանի հրաժարականը և ռազմական՝ Նաջի Թալեբի իշխանության գալը ընկալվեց քրդերի կողմից ինչպես պատերազմի նախերգանք։ Սակայն ռազմական գործողություններ չսկսվեցին մինչև 1969 թվականը՝ այդ ժամանակ ֆորմալ գործում էր «բազազովական պայմանագիրը», չնայած դե-ֆակտո կողմերից ոչ մեկը չէին կատարում իրենց պահանջները։

Մարտյան համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի գարնանը Բարզանին վերսկսեց ռազմական գործողությունները, առաջ քաշելով «Քուրդիստան կամ մահ» կարգախոսը։ Նոր բաասիստական կառավարության փորձերը վերսկսել բանակցությունները «բազազովական» հարթակում մերժվեցին՝ Բարզանին հայտարարեց, որ ապակենտրոնացումը՝ դա «անցնող փուլ» և նրա համար ընդունելի չէ ոչինչը, բացի ինքնավարությունից։ Արդյունքում բաասիստները, նախ և առաջ Սադդամ Հուսեյնը, սկսեցին մտածել քրդերին ինքնավարություն տրամադրելու մասին։ Տարվա վերջին նրանց և Բարզանիի միջև սկսվեցին նոր բանակցություններ։ Բաասիստները սկզբունքավոր ճանաչեցին քրդերի ինքնիշխանության իրավունքը, բայց վիճելի հարց առաջացավ նրա սահմանների հետ կապված՝ բաասիստները հրաժարվեցին նրա մեջ մտցնել նաֆտային շրջանները և հատուկ Քիրքուքը։ Բարզանին կոչել էր Քիրքուքը «Քուրդիստանի սիրտ» և նրա մայրաքաղաքը։ Հաստատմանը մեկի պատվիրակության անդամներին, որ «Քիրքուքը, դա Քուրդիստանը չէ», նա սրտազեղորեն բացականչեց՝ «Եթե Քիրքուքում մնա թեև մեկ քուրդ, դա միևնույն է կլինի Քուրդիստան։ Իմացիր, որ մենք երբեք, երբեք չենք հրաժարվի Քիրքուքից» Քիրքուքական հարցը դրեց բանակցությունները տապալման եզրին, բայց դրանք փրկվեցին անձամբ Սադդամ Հուսեյնի միջամտությամբ։

Մարտի 11-ին Նավպարդան գյուղում (քրդական «մայրաքաղաք»՝ Գալալա քաղաքի կողքին) Բարզանիի և Սադդամ Հուսեյնի միջև կնքվեց պայմանագիր, որը ստացավ «Մարտյան պայմանագիր», կամ «Մարտյան մանիֆեստ» (քանի որ հրատարակվեց կառավարության կողմից միակողմանի հռչակագրի տեսքով)։ Պայմանագրի 14-րդ կետով կառավարությունը պարտավարվում էր երաշխավորել « քրդերի ինքնորոշման իրավունքը»։ Ինքնիշխանության կոնկրետ ձևը պետք է որոշեր օրենքը, որը (ինչպես նախանշվում էր պայմանագրի գաղտնի առաջարկում) պետք է մշակվեր 4 տարվա ընթացքում երկկողմ համաձայնությամբ։ Ինքնիշխանության սահմանները պետք է որոշվեին ապագա մարդահամարի արդյունքում։ Այսպիսով, սահմանների հետ կապված առանցքային խնդիրը հետաձգվեց։ Առնվազն մինչև օրենքի ընդունումը Բարզանին պահպանեց վերահսկողությունը իր տարածքի և փեշմերգայի ուժերի նկատմամբ, որոնք ձևականորեն վերափոխվեցին իրաքյան սահմանապահ ուժերի և նման կազմավորումների։

Մարտի 11-ի պայմանագիրը Իրաքում դիմավորվեց մեծ բերկրանքով։ ՔԺԿ-ի ներկայացուցիչները ստացան նախարարական պաշտոններ Բաղդադում և քաղաքապետի պաշտոն քրդական գավառներում։ Սակայն Քիրքուկի մարդահամարը, որը նախատեսված էր հոկտեմբերին, այդպես էլ չկայացավ։ Դրա փոխարեն սկսվեցին էթնիկական մաքրումները, տարածվելով Դաշտավայրային Քուրդիստանի ուրիշ շրջանների վրա` Սինջարի։ Սադդամ Հուսեյնի կողմից հովանավորվող «Մուհաբարրատ» հատուկ ծառայությունը կազմակերպում էր տարբեր ակցիաներ ընդդեմ ՔԺԿ-ի, այդ թվում Իդրիս Բարզանիի վրա մահափորձը և երկու մահափորձ հենց Մոլլու Մուստաֆուի վրա։

1972 թվականի ապրիլի 9-ին Սադդամ Հուսեյնը ԽՍՀՄ-ի հետ կնքում է ընկերության և համագործակցության պայմանագիր, Բարզանին զրկվում է խորհրդային աջակցությունից, սակայն այդ պահին ստանում է ամերիկական աջակցություն` նախագահ Ռիչարդ Նիքսոն հատկացնում է քրդերին 15 միլլիոն դոլլար։ Ընդ որում քրդերը արդեն վաղուց (1960-ական թվականների կեսերից) օգտվում էին Իսրայելի և միապետական Իրանի («Մոսադ» և «ՍԱՎԱԿ» հատուկ ծառայությունների տվյալներով) ակտիվ աջակցությունից, իր կողմից ամեն կերպ դրդելով Բարզանիին վերսկսել ռազմական գործողությունները։

1974 թվականի ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի մարտի 11-ին իրաքյան կառավարությունը միակողմանի հրապարակեց «№ 33-րդ օրենք ըքրդական ինքնիշխան շրջանների մասին»։ Օրենքը նախատեսում էր քրդական ինքնիշխանության ստեղծումը, որի մայրաքաղաքն էր Էրբիլ (այլ ոչ թե Քիրքուքը, ինչպես պահանջում էր Բարզանին), իր կազմում ընդգրկելով Էրբիլ, Սուլեիմանիա և Դոհուկի գավառները, այսինքն էտնիկ Իրաքյան Քուրդիստանի տարածքի կեսը։ Ինքնիշխանության ղեկավարը պետք է լիներ Օրենսդարական և Գործադիր խորհուրդները։ Առաջինը ընտրվում էր բնակչության կողմից, երկրորդ ղեկավարին պետք է նշանակեր Իրաքի նախագահը Օրենսդրական խորհրդի անդամներից մեկին՝ ով, իր հերթին կազմում է Գործադիր խուրհուրդը, որի անդամները հավասարեցված էին նախարարներին։ Նախագահը կարող է թողնել Գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը, որը նշանակում է Խորհրդի ցրում։ Նա նաև կարող էր ցրել Օրենսդիր ժողովը։ Ինքնիշխանության ամբողջ գործողությունները անցնում էին պետական նախարարների վերահսկողության տակ, որը պետք է համակարգեր կենտրոնական և տեղական մարմինների գործողությունները (այդ թվում ուժային գերատեսչությունների) և, մասամբ, ներկա գտնվել տեղական մարմինների բոլոր նիստերին։ Քուրդիստանի ամբողջ ուժային կառույցները ենթարկվում էին Բաղդադին։ Փեշմերգայի ճակատագրի մասին ոչինչ չասվեց, միայն ասվում էր, որ նրանք պետք է լուծարվեն։

№ 33 օրենքի հրապարակումը Քուրդիստանում վրդովմունք առաջացրեց։ Նոր ապստամբությունը սկսվեց մարտին, և եղավ քրդական ապստամբություններից ամենամասշտաբայինը մինչև 1991 թվականը։ Ամբողջ «Ազատ Քուրդիստանի» տարածքում գտնվում էին 470 կադրային սպաներ, 98 բժիշկներ, 220 ճարտարագետներ, 60 ԲՈՒՀ-երի դասախոսներ, 2120 դպրոցային ուսուցիչներ։ Փեշմերգայի քանակը հասնում էր 60 հազար, բացի դրանից գույություն ուներ 43 հազարի հասնող տարածքային ոստիկանություն։

1974 թվականի մարտից - 1975 թվականի մարտի ռազմական գործողությունները տարբերվում էին հատուկ դաժանությամբ և մասշտաբով, ընդունելով պատերազմի կանոնավոր ճակատի բնույթ։ Անցած տարիներին Սադդամը հանկարծակի ուժեղացրեց և վերազինեց բանակը, կրկնապատկելով զրահատեխնիկայի քանակը։ Իր կողմից, Իրանը առատորեն զինում էր Բարզանիին ծանր և ռեակտիվ զենքով։ Փահլավի շահը ավելի ակտիվ էր միջամտում հակամարտությունը քրդերի կողմից, այնպես որ հաջորդ տարվա սկզբին Իրաքում արդեն գտնվում էր իրանական բանակի երկու զորագունդ (զենիթայինների տեսքով, ռազմական շինարարները և այլն)։ 200 հազ. քուրդ փախստականներ տեղակայվեցին Իրանում։

Ռազմական հարաբերությունում, իրաքցիների հիմնական հարվածը կրկին ուղվեց «Համիլթոնի ճանապարհի» վրա։ Օգոստոսի 8-ին նրանք հարձակում սկսեցին ռեվանդուզական ուղղությամբ, նրանց ուժերը կազմում էին՝ երեք զինտեխնիկա, 15 հազ․ զինվոր, 300 տանկեր և 200 թնդանոթ։ Քրդական ռազմաճակատը ճեղքվեց, իրաքցիները ներս թափանցեցին 100 կմ, վերցրեցին Ռանիան, Քալա-Դիզան, Ռեվանդուզը և կրկին հասան Հինդրին և Զոզեք լեռներին, որտեղ և կանգ էին առել։ Նրանց նոր հարձակումը այս բարձունքներում (օգոստոսին) նաև չպսակվեց հաջողությամբ։

Սեպտեմբերի 15-ին քրդերը անցան հարձակման երեք ճակատներով (Ռեվանդուզ, Քիրքուք և Զահո)։ Նրանք դիմագրավեցին Ռեվանդուզը, կտրեցին Քիրքուկ-Սուկեյման ճանապարհը և փաստացի ամբողջությամբ շրջափակեցին Քիրքուկը։ Գարնանը Բարզանին պլանավորել էր ավելի լայնամասշտաբ հարձակում։

Ապստամբության տապալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ դրությունում Սադդամ Հուսեյնը հասկացրեց շահ Փահլավիի, որ համաձայն է նրա բոլոր սահմանային պահանջների հետ։ Պահանջները վերաբերում էին գլխավորապես սահմանային Շատ ալ-Արաբ գետին։ 1975 թվականմարտի 6-ին Ալժիրում Նավթ արտահանող երկրների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ նրա և շահի միջև կնքվեց պայմանագիր։ Իրաքը համաձայնում է նրան, որ սահմանը պետք է գծվի ըստ Շատ էլ Արաբայի հունի։ Իր կողմից, Իրանը պարտավորվում էր դադարեցնել աջակցությունը քրդերին, իսկ եթե քրդերը ապստամբություն բարձրացնեն, մասնակցեր ճնշմանը։

Ալժիրական պայմանագիրը համարվեց մահացու հարված ապստամբության համար։ Իմանալով դրա պարունակության մասին, Բարզանին առաջնահերթ պլանավորեց անցնել պարտիզանական պատերազմի։ Բայց շահը առաջարկեց քրդերին արտագաղթել Իրան կամ օգտվել Բաղդադի կողմից շնորհվող համաներումից, և այդ ժամանակ հայտարարեց, որ ասպտամբության շարունակման դեպքում կփակի սահմանները, կարտաքսի փախստականներին և օգնություն ցույց կտա Իրաքին ապստամբության ճնշման գործընթացում։ Տեսնելով իրեն անելանելի վիճակում և վախենալով Իրաքի կողմից ցեղասպանությունից, Բարզանին 1975 թվականի մարտի 19-ին հրաման է տալիս փեշմերգային ոչնչացնել ծանր սպառազինությունը և հեռանալ Իրան։ Ապրիլի սկզբին իրաքցիները ամբողջությամբ վերահսկում էին նախքին «Ազատ Քուրդիստանի» տարածքը։

Չնայած պարտությանը, Սեպտեմբերյան ապստամբությունը խաղաց մեծ դեր քրդերի պատմության մեջ։ Այն կտրուկ բարձրացրեց ազգային ինքնագիտակցությունը և ինքնագնահատականը, տվեց ազգային-ազատագրական պայքարի կազմակերպչական ձևեր, և ստեղծեց կարևոր նախադեպ քրդական ապստամբական պետականություն` «Ազատ Քուրդիստան»։ Ուստի ինչ-որ չափով կարելի է ասել, որ այն հիմք է դրել ժամանակակից քրդական պետության կազմավորմանը` Իրաքյան Քուրդիստանին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O'Ballance, Edgar (1973). The Kurdish Revolt, 1961–1970. London: Faber and Faber. ISBN 0-571-09905-X.
  • Pollack, Kenneth M. (2002). Arabs at War. Lincoln: University of Nebraska Press. ISBN 0-8032-3733-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]