Փեշմերգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փեշմերգա կամ փեշմարգա, փաշմերգե (քրդ.՝ Pêşmarge, քրդ.՝ پێشمەرگە, թարգ.՝ «դեպի մահ գնացողներ», «մահի երեսին նայողներ»), Իրաքյան Քուրդիստանի քրդական զինյալ զորամիավորումների ամբողջական անվանումը։ Փեշմերգան առաջացել է քրդական անկախության շարժման սկսման հետ զուգահեռ 1890-ականներին։ Կազմավորումները մեծ թափ են առել 1920-ականներին՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո։

«Փեշմերգա» անվանումը առաջին անգամ գործածել է քուրդ գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ Իբրահիմ Ահմեդը որպես արաբական ծագում ունեցող և որոշ ժողովուրդների, այդ թվում նաև հայերի, մոտ տարածված «ֆիդայի» անվանման համանմանը։

Համաձայն որոշ մասնագետների, փեշմերգան տարածաշրջանի ամենամարտունակ զորամիավորումներից մեկն է[1] (անգլ.):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]