Սեպիկ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպիկ
Sepik 0057.jpg
Բնութագիր
Երկարություն1126 կիլոմետր
Ավազանի մակերես80 321 կմ²
Ջրի ծախս3804 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՆորգվինեական ծով
Կոորդինատներ
Հոսող հոսքերAugust River?, Q1656621? և Q1550681?
ԵրկրամասMomase Region?

Սեպիկ (անգլ.՝ Sepik River), Նոր Գվինեա կղզու ամենաերկար և ջրառատ գետն է և միաժամանակ Պապուա Նոր Գվինեա պետությունը։ Գետի մեծ մասը հոսում է Սանդաուն և Արևելյան Սեպիկ գավառներով, միայն փոքր մասը գտնվում է Ինդոնեզիայի Պապուա գավառում։ Սեպիկը պատկանում է աշխարհի ամենամեծ գետային համակարգերից մեկին, ունենալով գետի ավազանի մեծ տարածք։ Լանդշաֆտները, որոնց միջով հոսում է գետը, առանձնանում են մեծ բազմազանությամբ՝ ճահճոտ տեղանքից մինչև խիտ արևադարձային անտառներով ծածկված լեռնային շրջաններ։ Բնապահպանական տեսանկյունից Սեպիկ, հավանաբար, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենամեծ խոնավ տարածքն է, որին անբարենպաստ ազդեցություն չի թողնում մարդածին ազդեցությունը[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Գվինեա, Սեպիկ

Գետի ակունքը գտվում է Նոր Գվինեա կղզու կենտրոնական բարձրադիր շրջանում գտնվող Վիկտոր–Էմանուել լեռներում՝ Ֆլայ գետի աղբյուրի մոտ, որը սկիզբ է առնում Սթար լեռներից։ Բարձր լեռնաշղթայից՝ Տելեֆոմին[en] բնակավայրի մոտակայքում, Սեպիկը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Յափսի բնակավայրից ոչ հեռու գետը լքում է լեռնային տեղանքը և շարունակում է հոսել Ինդոնեզիայի Պապուա գավառով, որտեղ կրկին փոխում է իր հունը՝ արդեն դեպի հյուսիս-արևելք, և հոսում է կղզու մեծ ընկճվածության գոգով։ Սկիզբ առնելով Բեվանի[en] և Տորրիչելլի[en] լեռներից, դեպի Սեպիկ հոսում են մեծ թվով փոքր գետեր։

Իր ամբողջ հոսքի ընթացքում Սեպիկն ունի դալարուն ձև, որը նման է գետի ափին գտնվող Ամազոնին՝ Հարավային Ամերիկայում։ Գետը թափվում է Նոր Գվինեա ծով՝ Պապուա Նոր Գվինեայի հյուսիսային մասում։ Ի տարբերություն մյուս խոշոր գետերի, Սեպիկը չունենալով դելտա, թափվում է անմիջապես ծով՝ Վևակ քաղաքից 100 կմ հեռավորության վրա։ Գետն իր ամբողջ հոսքի ընթացքում համարվում է նավարկելի։

Սեպիկի ընդհանուր երկարությունը 1126 կմ է, իսկ գետի ավազանի մակերեսը՝ 80 321 կմ²[2]։ Գետի վրա կա 5-10 կմ լայնությամբ սահուն որորապտույտների գոտի, որոնք ձևավորվում են գետր ամբողջ հոսքի երկայնքով։ Բացի այդ, գետը առաջացրել է հսկայական ողողվող հարթավայր՝ ողողվող ճահիճներով մինչև 70 կմ լայնությամբ[1]։ Նույն հարթավայրերում կան բազմաթիվ լճեր (մոտ 1500) ջրի հունից դուրս եզան և այլ լճեր, որոնցից ամենամեծը Չամբրի[en] լճերն են[1]։

Գետի ավազանը փաստացի չի ենթարկվել մարդկային գործոնների՝ կապված այն փաստի հետ, որ նրա տարածքում չկան քաղաքային խոշոր բնակավայրեր կամ հանքային հանքավայրերի զարգացում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիացի մարդաբան Էռնեստ Չիներին ՝ Սեպիկայի գյուղերից մեկում կատարած հետազոտությունների ընթացքում:

Եվրոպացիների կողմից գետի ուսումնասիրությունը սկսվել է 1885 թվականին գերմանացի գաղութարարների կողմից, որոնք զբաղվում էին Գերմանական Նոր Գվինեայի վերակառուցմամբ։ Գերմանացի հետազոտող Օտտո Ֆինշը, գետն անվանել է Ավգուստա կայսրուհու գետ (գերմ.՝ Kaiserin-Augusta-Fluss), Ավգուստա կայսրուհու պատվին[3]։ Բացահայտելով գետը, Ֆինշը մոտ 50 կմ հեռավորության վրա, գետի գետաբերանից լողացել է մինչև Նոր Գվինեայի կղզու խորքը[3]։

1886-1887 թվականներին, գերմանացի հետազոտողները ուսումնասիրել են Սեպիկի ևս 600 կմ հատված[3]։ Հետագա էքսպեդիցիաներն անց են կացվել 1912-1913 թվականներին գերմանացի նշանավոր գիտնականների մասնակցությամբ մասնավորապես՝ Ռիհարդ Տուրնվալդիի և Վալտեր Բերմանի։ Արդյունքում հավաքվել են տեղական բուսական և կենդանական աշխարհի խոշոր նմուշներ, ուսումնասիրվել են տեղական ցեղեր և կազմվել են տեղանքի առաջին քարտեզներ։ Որպես գետի ստորին հոսանքում հետագա էքսպեդիցիաների պատրաստման համար հիմք՝ հիմնվել է Անգորամ քաղաքը։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, Սեպիկ գետի շրջանում բոլոր հետազոտությունները դադարեցվել են[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրալիան վերահսկողություն է հաստատել նախկին գերմանական գաղութի նկատմամբ՝ ստեղծելով Նոր Գվինեայի տարածք։ Արդյունքում Սեպիկ գետը նույնպես անցել է Ավստրալիայի կառավարության իրավասության տակ։ Այդ ժամանակահատվածում ավստրալիացիները հետագա հետազոտություններ նախապատրաստելու համար Ամբունտիից ոչ հեռու, գետի միջին հոսքում հիմնել են բնակավայր[3]։

1935 թվականին Նոր Գվինեայի տարածքի նոր ղեկավար՝ պարոն Ուոլթեր Մաքնիքոլը[en] Սեպիկայով ճամփորդություն կատարեց, որպեսզի «տեսներ գետի վրա ապրող բնակիչներին և բնությունը գետի ափի երկայնքով»[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Սեպիկը հոսում էր Ճապոնիայի վերահսկողության տակ անցած տարարածքով։ Սակայն պատերազմի ավարտին մոտ, երբ ամերիկացիները իրենց վերահսկողության տակ վերցրին հոլանդական մասում գտնվող Նոր Գվինեայի Ջայապուրա քաղաքը, ճապոնացիները շրջափակման մեջ գտնվեցին և 1944 թվականի օգոստոսին նրանց մեծ մասը ջախջախվեց։ 1945-ի հուլիսին ավստրալիական զորքերը ճապոնացի զինվորականներին դուրս մղեցին Սեպիկի կենտրոնում գտնվող Տիմբունկե գյուղից, իսկ սեպտեմբերին ճապոնական ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Sepik River - Papua New Guinea» (անգլերեն)։ Adrian R. Tappin։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-24-ին։ Վերցված է 2010-04-04 
  2. «Sepik. Watersheds of Asia and Oceania» (անգլերեն)։ International Union for Conservation of Nature։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-14-ին։ Վերցված է 2010-04-04 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lipscomb, Adrian; et al. Papua New Guinea. — 6. — Lonely Planet, 1998. — С. 249—252. — ISBN 0-86442-402-7
  4. McCarthy, J.K. Patrol into yesterday. — Melbourne: F.W Cheshire Pty Ltd, 1963. — С. 139—149. — ISBN 0701503270