Սեն Մերի
Սեն Մերի ֆր.՝ Église Saint-Merri | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 4-րդ շրջան[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Փարիզի արքեպիսկոպոսություն |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Saint Médéric? |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Église Saint-Merri Վիքիպահեստում | |
saintmerry.org |
Սուրբ Մեդերիկի եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Merri), կաթոլիկ եկեղեցի Փարիզի 4-րդ շրջանում՝ Սենայի աջ ափին։ Կառուցվել է 1520-1612 թվականներին «բոցավառվող գոթիկայի» ոճով ոչ մեծ մատուռի տեղում, որից մնացել է 14-րդ դարի դարի զանգակատուն։ Սեն Մերին եղել է իտալացի բանկիրների ծխական եկեղեցին։ Ճակատամասը զարդարում են ժամանակակից արձաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կրում է Սուրբ Մերիի (Մեդերիկ) անունը, որն այդտեղ թաղվել է 8-րդ դարում։ Նրա աճյունը դեռևս գտնվում է եկեղեցու կրիպտեում։
Կրիպտեն, հիմնական նավն ու կողմնակի նավերը թվագրվում են 1515-1520 թվականներով, խաչակենտրոնը՝ 1526-1530 թվականներով, դասը և աբսիդն ավարտվել են 1552 թվականին։ Շինարարությունն ավարտվել է 1612 թվականին, երբ կառուցվել է զանգակատունը։
17-րդ և 18-րդ դարերում ճակատը բազմիցս վերականգնվել է, սակայն տաճարում պահպանվել են 16-րդ դարի վիտրաժներ և հոյակապ փայտե փորագրություն։
Լյուդովիկոս XV-ի օրոք քանդվել է 1558 թվականի ամվոնը, ընդհատվող կամարները փոխարինվել են կամարների շարքով, երգչախմբի պիլոնները երեսպատվել են ոսկեզօծ նյութով և մարմարով։
1703-1706 թվականներին Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլին եկեղեցում ստեղծել է մարքիզ դե Պոմպոնի մարմարե տապանաքարը, որն ավերվել է 1792 թվականին[2]։
1793 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, եկեղեցում եղել է բորակի արտադրության գործարան։ 1853-1857 թվականներին որպես տաճարի երգեհոնահար աշխատել է Քամիլ Սեն-Սանս։
- Վ. Հյուգո, «Թշվառները», մաս 5, գիրք առաջին, գլուխ երկրորդ
- Վ. Հյուգո, Փարիզի Աստվածամոր տաճարը, գիրք երրորդ, գլուխ II
- Գիյոմ Ապոլիներ, Երաժիշտը Սեն Մերիից
- Ումբերտո Էկո, Ֆուկոյի փարոսը
Եկեղեցում պահվող արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիետա, որը վերագրվում է քանդակագործ Նիկոլա Լեժանդրին, XVII դար։ Նավի երրորդ կապելլան, ձախից։
- Սբ. Կառլո Բորոմեոի նկարը, որ պատկանում է Կարլ Վանլոոյի վրձնին, 1753 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Сен-Мерри // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Արտքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մերի» հոդվածին։ |
|