Սեն Մերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Մերի
ֆր.՝ Église Saint-Merri
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 4-րդ շրջան[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՓարիզի արքեպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածSaint Médéric?
Ճարտարապետական ոճԳոթիկա
Քարտեզ
Քարտեզ
 Église Saint-Merri Վիքիպահեստում
saintmerry.org

Սուրբ Մեդերիկի եկեղեցի (ֆր.՝ Église Saint-Merri), կաթոլիկ եկեղեցի Փարիզի 4-րդ շրջանում՝ Սենայի աջ ափին։ Կառուցվել է 1520-1612 թվականներին «բոցավառվող գոթիկայի» ոճով ոչ մեծ մատուռի տեղում, որից մնացել է 14-րդ դարի դարի զանգակատուն։ Սեն Մերին եղել է իտալացի բանկիրների ծխական եկեղեցին։ Ճակատամասը զարդարում են ժամանակակից արձաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամաս

Եկեղեցին կրում է Սուրբ Մերիի (Մեդերիկ) անունը, որն այդտեղ թաղվել է 8-րդ դարում։ Նրա աճյունը դեռևս գտնվում է եկեղեցու կրիպտեում։

Կրիպտեն, հիմնական նավն ու կողմնակի նավերը թվագրվում են 1515-1520 թվականներով, խաչակենտրոնը՝ 1526-1530 թվականներով, դասը և աբսիդն ավարտվել են 1552 թվականին։ Շինարարությունն ավարտվել է 1612 թվականին, երբ կառուցվել է զանգակատունը։

17-րդ և 18-րդ դարերում ճակատը բազմիցս վերականգնվել է, սակայն տաճարում պահպանվել են 16-րդ դարի վիտրաժներ և հոյակապ փայտե փորագրություն։

Լյուդովիկոս XV-ի օրոք քանդվել է 1558 թվականի ամվոնը, ընդհատվող կամարները փոխարինվել են կամարների շարքով, երգչախմբի պիլոնները երեսպատվել են ոսկեզօծ նյութով և մարմարով։

1703-1706 թվականներին Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլին եկեղեցում ստեղծել է մարքիզ դե Պոմպոնի մարմարե տապանաքարը, որն ավերվել է 1792 թվականին[2]։

1793 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, եկեղեցում եղել է բորակի արտադրության գործարան։ 1853-1857 թվականներին որպես տաճարի երգեհոնահար աշխատել է Քամիլ Սեն-Սանս։

Եկեղեցում պահվող արվեստի գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիետա, որը վերագրվում է քանդակագործ Նիկոլա Լեժանդրին, XVII դար։ Նավի երրորդ կապելլան, ձախից։
  • Սբ. Կառլո Բորոմեոի նկարը, որ պատկանում է Կարլ Վանլոոյի վրձնին, 1753 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Сен-Мерри // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մերի» հոդվածին։