Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլի
Ծնվել էհունվարի 11, 1666(1666-01-11)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա[1]
Մահացել էնոյեմբերի 18, 1744(1744-11-18) (78 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունքանդակագործ
ԵրեխաներՎարֆոլոմեյ Ռաստրելլի[2]
 Carlo Bartolomeo Rastrelli Վիքիպահեստում

Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլի (1675, Ֆլորենցիա-Նոյեմբերի 18, 1744, Պետերբուրգ), քանդակագործ, ծագումով իտալացի։ Մոտ 1700 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ստեղծել է դեկորատիվ բնույթի բարոկկո ոճի քանդակներ (մարկիզ դը Պոմպոննի մահարձանը Փարիզի Սեն Մերրի եկեղեցում, մարմար, 1703-1706, ավերվել է 1792 թվականին1716 թվականից, Պետրոս I-ի հրավերով, ապրել և ստեղծագործել է Պետերբուրգում։ Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլօի քանդակներում (հատկապես դիմաքանդակներում) բարոկկո ոճին բնորոշ շքեղությունը և ճոխությունը, նյութի ֆակտուրան արտահայտելու ձգտումը զուգորդվում են բնորդի ճշմարտացի և հավաստի կերպավորմանը («Պետրոս I», 1723, էրմիտաժ, Լենինգրադ, «Անհայտ տղամարդ» (հավանաբար ինքնաքանդակ), 1732, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Կայսրուհի Աննա Իվանովնան սևամորթ տղայի հետ», 1733-1741, Ռուսական թանգարան, Լենինգրադ, երեքն էլ՝ բրոնզ))։ Կերտել է նաև հեծյալ Պետրոս I-ի արձանը (բրոնզ, 1743-1744, 1800 թվականին դրվել է Պետերբուրգի Ինժեներական դղյակի առջև), մասնակցել Պետերգոֆի Մեծ կասկադի ձևավորմանը (մասկարոններ ևն, կապար ու այլ նյութեր, 1721-1723), Պետրոս I-ի և Հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի պատվին Հաղթասյունի մոդելի ստեղծմանը (1721

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Растрелли Бартоломео Карло // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Union List of Artist Names — 2021.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։