Jump to content

Սեն Ժերմեն պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Ժերմեն
ֆրանսերեն՝ Château de Saint-Germain-en-Laye
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`Գոթական ճարտարապետություն
Ճարտարապետ`Pierre Chambiges?
Կառուցման
ժամանակաշրջան`
1122
Քարտեզ
Քարտեզ

Սեն Ժերմեն պալատ (ֆրանսերեն՝ Château de Saint-Germain-en-Laye), արքայական նախկին նստավայր Փարիզի Սեն Ժերմեն ան Լե տեղանքում` Սենայի ափին։ Ներկայումս պալատում տեղակայված է Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանը։

Հիմնում և հետագա զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1122 թվականին Լյուդովիկոս VI-ը ներկայիս շինության տեղում կառուցել էր Գրան Շատլե ամրոցը, որը 1346 թվականին ավերվել է Անգլիայի արքա Էդուարդ Վուդստոկի կողմից։ Նրանից պահպանվել է միայն սրբազան կապելան, որ կառուցվել ճարտարապետ Պիեռ դե Մոնտրյոյի նախագծով Լյուդովիկոս IX-ի համար։ Այդ նորարարական կառույցում, որի շինարարության մեջ մետաղական կոնստրուկցիա էր օգտագործվել, պահվել են քրիստոնեական սրբազան մասունքներ, այդ թվում` Քրիստոսի գլխի փշե պսակը, որ 1239 թվականին Ֆրանսիայի արքային էր վաճառել Լատինական կայսրության միապետ Բալդուին II-ը։

Շառլ Իմաստունը հին տեղում վերակառուցել է ավերված ամրոցը, իսկ Ֆրանցիսկ I-ը` ամբողջությամբ վերականգնել այն։ Ֆրանսիական Վերածննդի վարպետ Ֆիլիբեր Դելորմը Հենրի II-ի համար հին ամրոցի դիմաց իտալական նոր ոճով կառուցում է նոր նստավայր[1]։ Նոր պալատին գրավչություն էր հաղորդում կանոնավոր այգին, որ առաջիններից մեկն էր Ֆրանսիայում։ Լյուդովիկոս XIII-ը Սեն Ժերմեն ան Լե է տեղափոխում իր պալատը։ Հենց այստեղ էլ ծնվում է նրա երկար սպասված ժառանգը` Լյուդովիկոս XIV-ը։

Լուի Արև արքան չէր սիրում հոր պալատը` գերադասելով ժամանակն անցկացնել հին ամրոցում, իսկ հետո ընդհանրապես տեղափոխվում է Վերսալ։ Չնայած դրան` նրա կառավարման օրոք երկու պալատները և այգին նորացվում են և վերակառուցվում Լուի Լևոյի և Անդրե Լենոտրի նախագծով։ 1688 թվականին այստեղ ապաստանում է Անգլիայից արտաքսված արքա Ջեյմս II Ստյուարտը, ով այնտեղ էլ մահանում և թաղվում է։ Ամբողջ 18-րդ դարի ընթացքում պալատը մնում է յակոբինյանների սեփականություն, չնայած Ստյուարտների ղեկավարը Ուտրեխտի հաշտությունից հետո Ֆրանսիայից անցել էր Հռոմ[2]։

Հին ռեժիմի վերջին տարիները նշանավորվել են Սեն Ժերմենի անկումով։ Լյուդովիկոս XVI-ը պալատը հանձնում է իր եղբորը` Արուտայի կոմս Շառլ Բուրբոնին, ով վերականգնելու փոխարեն ամբողջությամբ քանդում է այն` վերածելով հողակտորների։ Պահպանվում է միայն Հենրի IV-ի թևը[3]։

19-րդ դարում Նապոլեոնը դատարկ պալատում տեղավորում է հեծելազորի դպրոցը, իսկ նրա զարմիկ Նապոլեոն III-ը 1867 թվականին՝ վերանորոգումից հետո, պալատում հիմնում է հնագիտության թանգարան։ 1919 թվականի սեպտեմբերի 10-ին պալատում կնքվում է Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրը` Առաջին աշխարհամարտի ժամանակ վերջ դնելով դաշնակիցների և Ավստրիայի միջև ռազմական գործողություններին[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` գերմանական օկուպացման շրջանում (1940-44), պալատը եղել է Ֆրանսիայում գերմանական բանակի գրասենյակը։

2005 թվականին պալատում գործող թանգարանը ստացել է «հնագիտության ազգային թանգարան» անունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ F. Hamilton Hazlehurst, Jacques Boyceau, pp20, 77–79, 100, noted by Karling
  2. ↑ Edward T. Corp: A Court in Exile: The Stuarts in France, 1689-1718 (2004)
  3. ↑ The book was not published until 1652, but it had long been in preparation (Karling 1974)
  4. ↑ "Austrian treaty signed in amity," The New York Times, Sept. 11, 1919, p. 12

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն պալատ» հոդվածին։