Սենթ Դեյվիդս
Քաղաք | |||
---|---|---|---|
Սենթ Դեյվիդս | |||
St David's Tyddewi | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Երկրամաս | Ուելս | ||
Համայնք | St David's and the Cathedral Close? | ||
Մակերես | 17,93 քառակուսի մղոն | ||
Բնակչություն | 1841[1] մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +44(0)1437 | ||
Փոստային ինդեքս | SA62 | ||
Փոստային դասիչ | SA62 | ||
Պաշտոնական կայք | stdavids.gov.uk | ||
| |||
Սենթ Դեյվիդսը (անգլ.՝ St David's, վալլիերեն՝ Tyddewi), քաղաք է Ուելսի հարավարևմտյան մասում Պեմբրուկշիր կոմսությունում։ Սենթ Դեյվիդսը Սիթիի կարգավիճակով Մեծ Բրիտանիայի ամենափոքր քաղաքն է (բնակչությունը ոչ ավել քան 2000 բնակիչ), նաև միակ քաղաքն է` ամբողջությամբ տեղակայված Պեմբրուկշիր-Կոստ ազգային պարկի սահմանին։ Քաղաքը գտնվում է Ալին գետի վրա, Սենտ Դեյվիդս թերակղզում, Ուելսի սահմանագծին։ Սենտ-Դեյվիդսում է գտնվում Սուրբ Դավիդ եկեղեցին, երբեմնի Պալոմնիչեստվոի կենտրոնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդի համաձայն, վանքը ապագա տաճարի տեղում հիմնադրվել է Սուրդ Դավիդի կողմից 6-րդ դարում։ Չնայած նրան, որ վանքը մի քանի անգամ թալանվել է, այդ թվում վիկինգների կողմից, այն միևնույնն է մնում էր կարևոր կրոնական կենտրոն։ Սենթ Դեյվիդսի քահանաները զինվորագրված են եղել Ալֆրեդ Մեծի արքունիքում։ Այս վանք է այցելել նաև Վիլհելմ I Նվաճողը։ 1190 թվականին Ռիգիվարխը գրել է Դավիդի վարքը` հաստատելով նրա սուրբ լինելը, 1123 թվականին Հռոմի Պապ Կալիկստ IIը որոշեց Սենթ Դեյվիդսը համարել ուխտագնացության կենտրոն (համաձայն նրա հրովարտակի, երկու ուխտագնացությունները դեպի Սենթ Դեյվիդս հավասարվում էին մեկ ուխտագնացության դեպի Հռոմ, իսկ երեքը՝ Երուսաղեմ)։
1131 թվականին օծվել է նոր տաճարը։ Սուրբ Դավիդի մայր տաճարն, որն պահպանվել է մինչ օրս, սկսվել է կառուցվել 1181 թվականին և շուտով ավարտին է հասցվել։
Քաղաքում պահպանվել են նաև 13-րդ դարի քաղաքային դարպասները, 14-րդ դարի եպիսկոպոսի նստավայրի ավերակները և հնադարայան քարե կելտական խաչը։
1996 թվականին թագավորական հրամանով Սենթ Դեյվիդս բնակավայրին շնորհվել է քաղաքի (սիթիի) կարգավիճակ։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հենրի Հիքս - հայտնի վիրաբույժ և երկրաբան։
- Թոմաս Թոմքինս - հայտնի անգլիացի երաժիշտ և երգահան։
Քույր քաղաքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «3&b= 801079&c=st.+davids&d= 16&e= 15&g= 416268&i= 1001x1003x1004&m= 0&enc= 1&dsFamilyId= 779 Մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Տեղեկություններ քաղաքապետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Դեյվիդս» հոդվածին։ |
|