Սեյշելյան կապույտ աղավնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյշելյան կապույտ աղավնի
Սեյշելյան կապույտ աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Ցեղ Կապույտ Աղավնի
Տեսակ Սեյշելյան կապույտ աղավնի
Լատիներեն անվանում
Alectroenas pulcherrimus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սեյշելյան կապույտ աղավնի[1] (լատին․՝ Alectroenas pulcherrima) կապույտ աղավնու երեք ժամանակակից տեսակներից մեկը։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյշելյան աղավնին կղզեխմբի էնդեմիկ է։ Ապրում են ոչ մեծ անտառներում, գրանիտով ծածկված ծովափերում։ Այս տեսակը կապույտ աղավնիների ամենատարածված տեսակն է։ Ընդգրկված է Հատուկ պահպանության մեջ՝ քիչ մտահոգող տեսակ է[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունի երկարությունը մոտ 25 սմ է, պոչը՝ մոտ 8 սմ։ Կրծքավանդակի և գլխի մի մասի փետուրը արծաթագույն-մոխրագույն է, գլխի մեծ մասը կարմիր է, կտուցը` մուգ նարնջագույն։ Փետուրների հիմնական գույնը գորշ կապույտ է[3]։ Փետուրը բացակայում է ոտքերի մոմանման հատվածի, աչքի օղակների և այտերի մի մասի վրա։ Ոտքերը մուգ մոխրագույն են։

Այս թռչունների հիմնական սնունդը սերմերն են և ծառերի պտուղները։

Սովորաբար երկու ձու են դնում, որոնք վրա թւոխս են նստում 28 օր։ Ձագերը փետուրակալում են երկու շաբաթականից սկսած[4]։

Գեղեցիկ փետուրների և պարզունակության համար հաճախ այս թռչունները գտնվում են թռչնաբուծարաններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 95. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. Seychelles Blue-pigeon (Alectroenas pulcherrima)
  3. Сейшельский голубь
  4. «Seychelles Blue Pigeon». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյշելյան կապույտ աղավնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյշելյան կապույտ աղավնի» հոդվածին։