Սեմյոն Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոն Բաղդասարով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1954(1954-11-20) (69 տարեկան)
ԾննդավայրՄարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա և Ուլյանովսկի տանկայի ուսումնարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունԱրդար Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Անձնական խիզախության համար շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
ԱնդամությունՌուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական ​​դումա
 Semen Bagdasarov Վիքիպահեստում

Սեմյոն Արկադիայի Բաղդասարով(ռուս.՝ Семён Арка́дьевич Багдаса́ров, նոյեմբերի 20, 1954(1954-11-20), Մարգիլան, Fergana Region, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրական կենտրոնի տնօրենը։

Եղել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հինգերորդ նստաշրջանի պատգամավոր, քաղաքացիական, քրեական, արբիտրաժային օրենսդրական ընթացակարգերի կոմիտեի անդամ (2007 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 26-ը)։ Ռուսական բանակի պահեստազորի գնդապետ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Բաղդասարովը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 20-ին Ուզբեկական ԽՍՀՖերգանա մարզի Մարգիլան քաղաքում, հայկական ընտանիքում։ 1976 թվականին ավարտել է Ուլյանովսկի տանկային ուսումնարանը[1]։ 1986 թվականին ավարտել է ռազմաքաղաքական ակադեմիան։ 1988 թվականին ավարտել է «Կարմիր Շքանշանակիր» ռազմական համալսարանը։ Տաջիկստանի և Աֆղանստանի լեռնային շրջաններում հատուկ առաջադրանք կատարելու համար, 1993 թվականին, Ռուսաստանի նախագահի գաղտնի հրամանով պարգևատրվել է «Անձնական սխրանք» (արիության) շքանշանով[2][3]։ 1995 թվականից պահեստազորի գնդապետ է[4]։

1995-96 թվականներին ղեկավարել է Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի գործերով ԱՊՀ համագործակցության կառույցը[5]։ 1998 թվականի մարտ-ապրիլ ամիսներին եղել է ԱՊՀ Միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայի նախագահի տեղակալը։ 1998 թվականից Ռուսաստանի Կառավարության նախագահի առաջին տեղակալի՝ Յու. Դ. Մասլյուկովի խորհրդատուն էր[3][6]։

1999 թվականի հոկտեմբերից մինևը 2000 թվականի հունվարը աշխատել է Ռուսաստանի Դաշնության դաշնությունների և ազգությունների գործերով նախարարի խորհրդատու։ 2000 թվականի հունվարից մինչև 2001 թվականի հուլիս ամիսը եղել Պետական դումայի արդյունաբերության, շինարարության և գիտական տեխնոլոգիաների կոմիտեի ղեկավարի խորհրդատու։ 2001 թվականից մինչև 2002 թվականի դեկտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը կից՝ Նիժեգորդսկի երկրամասի նահանգապետի տեղակալ։ 2007 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է «Հանուն արդար Ռուսաստանի» հասարակական միավորված կոմիտեի ղեկավար։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ից առաջադրվել է «Արդար Ռուսաստան» քաղաքական կուսակցության ընտրացուցակով՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր։ Պետական Դումայի քաղաքացիական, քրեական, արբիտրաժային և ընթացակարգային օրենսդրական կոմիտեի անդամ էր։ Լինելով Պետական Դումայի 5-րդ նստաշրջանի պատգամավոր՝ ելույթ է ունեցել և դեմ արտահայտվել Թուրքիայում՝ Ռուսաստանի կողմից ատոմակայանի կառուցմանը, դեռևս հինգ տարի առաջ, մինչև 2015 թվականի նոյեմբերի իրադարձությունները[7]։ Սեմյոն Բաղդասարովը կանխագուշակել էր բոլոր ռիսկերը, առ այն, որ Թուրքիան հանդիսանում է Ռուսաստանի համար ոչ հուսալի գործընկեր։

Պետական դումայում ակտիվ մասնակցություն է ունեցել «Վետերանների մասին» օրինագծի քննարկմանը և հանդես է եկել մի շարք ելույթներով և առաջարկություններով։ Նա հրատապ է համարել մարտական առաջադրանքներին, տեղային ռազմական հակամարտություններին մասնակցած զինվորականներին սոցիալական ապահովության խնդիրները։ Ներքաղաքական գործունեությունում պատգամավոր Բաղդասարովը հանդես է եկել ԱՊՀ երկրներում հայրենակիցների իրավունքների և շահերի պահպանմանը վերաբերող խնդիրներով։

Նա իր «Սիրիա. Հակամարտության պատճառները և ելքերը» վերլուծական տեղեկագրքում հիմնավորել է Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադ նախագահությունից հեռանալու անհնարինությունը, կապված՝ Ալավիտ համայնքի յուրահատկությունների և դրանց հոգեբանական առանձնահատկությունների, ինչպես նաև, այպես ասախ «Հին գվարդիայի» ազդեցությամբ[8]։

Ունի նեղ անձնական կապեր մի շարք կրոնական և հոգևոր առաջնորդների հետ։ Բազմիցս հանդիպել է համաշխարհային իսմաիլիտ առաջորդ Կարիմ աղա Խան IV-ի հետ[9]։

2014 թվականի փետրվարից «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի» ինքնավար, ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրենն է։ Զբաղվում է քաղաքական և ռազմական վերլուծություններով՝ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող սուր և լարված իրադարձությունների հետ կապված[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Персоналии — политическая партия СПРАВЕДЛИВАЯ РОССИЯ
  2. © 2011—2014 | www.sabagdasarov.ru
  3. 3,0 3,1 Диана Хачатрян, Кирилл Гуськов. Наемники времени Արխիվացված 2015-12-12 Wayback Machine «Новая газета», № 132 от 30 ноября 2015
  4. Территориальная целостность России зависит от войны в Сирии Արխիվացված 2016-05-13 Wayback Machine, Семён Багдасаров в интервью Владимиру Соловьёву, 17 сентября 2013 года, Полный Контакт (Вести FM)
  5. Семён Багдасаров — депутат и патриот
  6. Как российский бизнесмен смог стать первым вице-премьером КР? Արխիվացված 2011-08-13 Wayback Machine
  7. С. А. Багдасаров о соглашении строительства АС в Турции — YouTube
  8. Семен Багдасаров: Сирия: Причины конфликта. Пути выхода. | Багдасаров Семен Аркадьевич — директор Центра изучения стран Ближнего Востока и Центральной Азии | Официальный сайт
  9. «Встреча с лидером исмаилитов [[Карим Ага-ханом IV]] | Багдасаров Семён Аркадьевич - директор Центра изучения стран Ближнего Востока и Центральной Азии | Официальный сайт». sabagdasarov.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  10. «Комментарии | Багдасаров Семён Аркадьевич - директор Центра изучения стран Ближнего Востока и Центральной Азии | Официальный сайт». sabagdasarov.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]