Մարգիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Մարգիլան
Khonakhan Mosque, Margilan.jpg
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Առաջին հիշատակում9 դար
Մակերես40,83 կմ²
ԲԾՄ487 մետր
Պաշտոնական լեզուուզբեկերեն
Բնակչություն215 400 մարդ (2014)[1]
Ժամային գոտիUTC+5
Փոստային ինդեքսներ151100
Պաշտոնական կայքmargilon.uz
##Մարգիլան (Ուզբեկստան)
Red pog.png
Սև շուկա
Մետաքսե ֆաբրիկա

Մարգիլան, քաղաք Ուզբեկստանի արևելքում` Ֆերգանի շրջանում։ Ըստ եվրոպական լեգենդի՝ Մարգիլանը հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այդտեղ ճաշի ժամանակ նրան հավի միս ((murgh; in պարսկերեն՝ مرغ) և հաց են տվել, որից քաղաքը ստացել է այդ անունը։ Ավելի հավաստի գրառումները ցույց են տալիս, որ Մարգիլանը կարևոր կետ է եղել IX դարում՝ «Մեծ Մետաքսի ճանապարհներից» մեկն անցել է Ֆերգանայի միջով[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում Ուզբեկստանի խոշորագույն՝ Յոդգորլիկի մետաքսե ֆաբրիկան, որի աշխատողների թիվը հասնում է մոտ 2000-ի։ Ֆաբրիկան տարեկան թողարկում է մոտ 250,000 քառակուսի մետր պրեմիում մետաքսե գործվածքներ։

Մարգիլանի հարևան մետաքսի ֆաբրիկայում աշխատում է մոտ 15 000 աշխատող, որոնք օգտագործում են ժամանակակից սարքավորումներ, և այնտեղ տարեկան արտադրվում է մոտ 22 միլիոն քառակուսի մետր արտադրանք։ Հայտնի չէ, թե երբ է մետաքսի արտադրությունը հայտնվել Ֆերգանայի հովիտներում, բայց, անշուշտ, Մարգիլանը հնագույն ժամանակներից ակտիվորեն զբաղվել է այդ ճյուղով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգիլանը Ֆերգանայի շրջանի երեք խոշոր քաղաքներից մեկն է՝ Ֆերգանայի և Կոկանդի հետ միասին։ Մարգիլանում ապրում են ավելի քան 30 ազգությունների ներկայացուցիչներ։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքում էր 215 400 բնակիչ[3]։

Թվական 1897 1926 1959 1970 1973 1991 1999 2014
Բնակիչ 36 500 44 000 68 000 95 000 106 000 125 000[4] 143 600 215 400

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.stat.uz/upload/str2.jpg
  2. Институт географии РАН: Маргилан
  3. «Статистический буклет «О населении языком цифр»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-14-ին։ Վերցված է 2014-10-11 
  4. «Современный толковый словарь». Издательство «Большая советская энциклопедия». 1997 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]