Սելֆրիդջես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելֆրիդջես
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, department store chain? և անշարժ գույքով ընկերություն
Հիմնադրված է1909
ՀիմնադիրHarry Gordon Selfridge?
ՎայրSelfridges, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
ՍեփականատերGalen Weston?
Կայքselfridges.com
 Selfridges Վիքիպահեստում

Սելֆրիդջես, նաև հայտնի է որպես՝ Selfridges & Co., հանրախանութների բարձր ցանց է Միացյալ Թագավորությունում։ Այն հիմնադրվել է Հարի Գորդոն Սելֆրիդջի կողմից։ Լոնդոնի Օքսֆորդ փողոցի մեծությամբ երկրորդ խանութն է (Հարրոդսից հետո), բացվել է 1909 թվականի մարտի 15-ին[1]։ Այլ Սելֆրիդջյան խանութներ հետագայում բացվել են Trafford կենտրոնում 1998 թվականին, Մանչեստրի Exchange Square-ում 2002 թվականին, և Bullring, Birmingham-ում 2003 թվականին։

1940-ականներին, Սելֆրիդջի փոքր խանութներից շատերը վաճառվեցին Ջոն Լյուիս ընկերությանը, և 1951 թվականին Օքսֆորդ փողոցի իրական խանութը ձեռք է բերել Լիվերպուլ, գործող Լյուիս շղթայի հանրախանութներից։ Այնուհետև Լյուիսը և Սելֆրիդջեսը վաճառվում են Sears խմբի սեփականատեր Չարլզ Քլորին[2] : Sears խմբի օգնությամբ Selfridges-ը ընդլայնվում է, մասնաճյուղեր են հիմնվում Մանչեստրում և Բիրմինգհեմում[3] , 2003 թվականին խանութների ցանցը վաճառվում է Կանադացի Գալեն Վեսթոնին 598 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։

Խանութի վաղ պատմությունը ներկայացվել է ITV հեռուստաընկերությոն «Պարոն Սելֆրիդջ» եռուստասերիալում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Գորդոն Սելֆրիդջը 1880 թվականին
Սելֆրիդջեսի անվանատախտակը

Սելֆրիդջ ընկերության հաջողության գաղտնիքը նորարարական մարքեթինգն էր, և առաջին քայլը խանութը հենց Օքսֆորդ փողոցում կառուցելն էր։ Հենց ինքը՝ Սելֆրիդջը ամերիկացի լինելով, համաձայն էր այն մտքին որ սպառողականությունը ինքնին ամերիկյան երևույթ է[4]։ Նա փորձեց ստեղծել այնպիսի առևտրի կենտրոն, որտեղ գնումները կլինեին զվարճալի արկածներով, փոխակերպելով խանութների ցանցը սոցիալական և մշակութային ուղենիշ, որը նախատեսված է կանանց համար, որտեղ նրանք կարող են լինել հարմարավետ և ամբողջովին զբաղվեն իրենցով[4]։ Կարևորելով ողջույնի միջավայր ստեղծելու հանգամանքը, նա ապրանքները դրեց ցուցադրման, որպեսզի հաճախորդները կարողանան ուսումնասիրել, նա տեղափոխեց թանկարժեք օծանելիքները առջևի կենտրոնական հարկում, որտեղ էլ ապրանքները կլինեին ապահով, նաև հեշտ գնումներ կատարելու համար։ Այս տեխնիկան արդեն որդեգրել են աշխարհի բոլոր ժամանակակից խանութների ցանցերը։

Սելֆրիդջը և Մարշալ Ֆիլդը հայտնի են «հաճախորդը միշտ ճիշտ է» արտահայտությամբ[5], Սելֆրիդջը այն հաճախ օգտագործել է իր գովազդներում։

Լոնդոնի Օքսֆորդի փողոցը:

Սելֆրիդջը հաճախորդներին գրավել է կրթական և գիտական ցուցանմուշներով և ինքն էլ հետաքրքրված է եղել կրթությամբ և գիտությամբ, հավատալով որ, ուցադրելով պոտենցիալ կներդրվի Սելֆրիդջեսի հաճախորդների մոտ, ինչն էլ կառաջացնի կարճատև և երկարատև զեղչերի։

1909 թվականին Լա Մանշ առաջին թռիչքից հետո, Լուի Բլերիոտի մոնոպոլիան դրվես Սելֆրիդջում ցուցադրման, որտեղ երևում էր 12,000 մարդ։ 1925 թվականի ապրիլի 1-ից 27-ը, Ջոն Լոգի Բայըրդը առաջին անգամ հրապարակային ցուցադրեց շարժվող ուրվապատկերը, Սելֆրիդջի հեռուստատեսության առաջին հարկում։

1920-30-ականներին, խանութի տանիքին կառուցվեցին կախովի այգիներ, սրճարաններ, մինի գոլֆի դասընթացներ։ Տանիքը Լոնդոնում շատ հայտնի և սիրված վայր է եղել գնումներից հետո զբոսնելու համար, այն նաև օգտագործվել է նորաձևության շոուներ կազմակերպելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խանութը ռմբակոծվել է, բայց մնացել է համեմատաբար անվնաս, բացի տանիքի այգիներից, որոնք քանդվել էին և այդպես էլ չէին վերաբացվել[6], մինչև 2009 թվականը։

Milne-Shaw սեյսմոգրաֆը ստեղծվել է Օքսֆորդ փողոցի խոնութի երրորդ հարկում 1932 թվականին և կցվել է շենքի գլխավոր ստանցիաներին, թրտեղ այն անտարբերության է մատնվել է երթևեկողների և հաճախորդների կողմից։ Այն բարեհաջեղ արձանագրել է Բելգիայի երկրաշարժիը 1938 թվականի հունիսի 11-ին, որը նաև զգացվել է Լոնդոնում։ 1947 թվականին այն հանձնվել է Բրիտանական թանգարանին։ Հսկայական SIGSALY զենքերը, որոնցով տեղի է ունեցել Ամերիկյան և Բրիտանական պաշտոնյաների միջև(ամենաանավորներից էր՝ Ուինսթոն Չերչիլի և Ֆրանկլին Ռուզվելտի կոնֆերանսը) տրանսատլանտյան կոնֆերանսների գաղտնալսումը, սարքերը տեղադրված են եղել նկուղում 1943 թվականին, Կարավարության պատերազմի սենյակներից մեկ մղոն հեռավորության վրա[7]։

Սելֆրիդջեսը Թրաֆորդ կենտրոնում, որը բացվել էր 1998 թվականին։

1926 թվականին Սելֆրիդջեսը հիմնել է Selfridge Provincial ընկերությունը, որը ընդլայնվել է տարիների ընթացքում ներառելով տասնվեց մարզային խանութներ, բայց դրանք վաճառվել են Լյուիս ընկերությանը 1940 թվականին։ Լյուիս հանրախանութների շղթաներից մեկը՝ Լիվերպուլը, Օքսֆորդ փողոցի հանրախանութը ձեռք է բերել 1951 թվականին մինչև այն վերցվել է 1965 թվականին Sears խմբի կողմից, որն էլ պատկանում էր Չարլզ Քլորին։ Sears խմբի օգնությամբ տարբեր մասնաճյուղեր են բացվում Լիֆորդում և Օքսֆորդում, ավելի ուշ Սիլֆրիդջեսում մինչև 1986 թվականը երբ Sears-ը այն վերանվանից Լյուիսի խանութ(Lewis's store): 1990 թվականին Sears հոլդինգը վերցնում է Լյուիսը Սելֆրիդջեսից, և մեկ տարի անց տեղափոխում է Լյուիսի ադմինիստրացիա։ 1998 թվականի մարտին, Սելֆրիդջեսը ձեռք է բերել իր ներկայից լոգոն։

1998 թվականի սեպտեմբերին, Սելֆրիդջեսը ընլյանել է իր հանրախանութների ցանցը նորաբաց Թրաֆորդ կենտրոնում և Մեծ Մանչեստրում։ Այս հաջողությանը հաջորդելով՝ Սելֆրիդջեսը հայտարարում է որ նրանք պատրաստում են բացել լրացուցիչ 125,000 քառակուսի ոտնաչափ (11,600 քառակուսի մետր) ունեցող խանութ Մանչեստրի Exchange Square-ում, քաղաքի կենտրոնում։ Exchange Square խանութների ցանցը բացվել է 2002 թվականին Մանչեստր քաղաքի կենտրոնում, 1996 թվականի ռմբակոծությունից հետո փորձել են վերականգնել խանութների ցանցի նախկին տեսքը։ 260,000 քառակուսի ոտնաչափ[3] (24,000 քառակուսի մետր) ունեցող խանութը բացվել է 2003 թվականին Բրինգհեմի Bull Ring-ում։

Մանչեստրի, Exchange Square-ի Սելֆրիդջեսը։

2003 թվականին, խանութների ցանցը վաճավել է Կանադայի Գալեն Վեսթոնին 598 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց և դարձել է Սելֆրիդջես ընկերության մաս, ինչը նաև ներառում է՝ Իռլանդիայի Բրաուն Թոմասը, Կանադայի Հոլթ Ռենֆրյուն և Նիդեռլանդների դե Բիջերքորֆը։ Վեսթոնը մանրածախ առևտրի փորձագետ է, ով հանդիսանում է նաև Կանադայի խոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատեր, նա որոշեց ներդրումներ կատարել Օքսֆորդի փողոցում գտնվող խանոութի վերանորոգման համար, քան ստեղծել նոր խանութներ բրիտանական քաղաքներում։ Էն Փիթչերը Սելֆրիդջեսի գործադիր տնօրեննը, Իռլանդիայում զբաղվել է մանրածախ վաճառքով[8], Փոլ Քելլին ով աշխատել է Weston կազմակերպությունում սկսած 1980-ական թվականների կեսերից, եղել է Սիլֆրիդջես ընկերության գործադիր տնօրեններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Our Heritage». Selfridges. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  2. Davenport-Hines, Richard (2004). «Clore, Sir Charles (1904–1979)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press.subscription required
  3. 3,0 3,1 «Land Securities – Retail – Birmingham, Bull Ring». PropertyMall.com. 2000 թ․ փետրվարի 18. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  4. 4,0 4,1 Rappaport, Erika (2000). Shopping for Pleasure: Women in the Making of London's West End. Princeton, New Jersey: Princeton University Press. էջեր 142–177. ISBN 978-0691044767. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  5. «The customer is always right». The Phrase Finder. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  6. «Selfridges unveils rowing boats and a cocktail bar as it opens its roof for the first time since WWII». Daily Mail. London. 2011 թ․ հուլիսի 21. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.
  7. Weadon, P. (2009 թ․ հունվար). «Sigsaly Story». National Security Agency Central Security Service.
  8. «Selfridges UK expansion capped». BBC News. 2003 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.