Ֆիլ Սելուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սելուեյ Ֆիլից)
Jump to navigation Jump to search
Ֆիլ Սելուեյ
Phil Selway.jpg
Ֆիլ Սելուեյը համերգի ժամանակ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՖիլիպ Ջեյմս Սելուեյ
Ծնվել էմայիսի 23, 1967(1967-05-23)[1] (52 տարեկան)
Աբինգդոն, Օքսֆորդշիր
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԺանրերԱլտերնատիվ ռոք
Էլեկտրոնիկա
Ինդի ռոք
Արտ ռոք
Մասնագիտությունթմբկահար
ԳործիքներՀարվածային գործիքներ
ԼեյբլXL, TBD
ՇրջանավարտLiverpool John Moores University
ԱնդամակցությունՌադիոհեդ
ԿապվածՌադիոհեդ
Կայքphilipselway.com

Ֆիլիպ Ջեյմս Սելուեյ (անգլ. Philip James Selway; ծնվ.` 1967, մայիսի 23, Աբինգդոն, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա), բրիտանական Radiohead ռոք-խմբի թմբկահար:

Radiohead[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբում իր հիմնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ, Ֆիլը երբեմն Radiohead-ի համերգների ժամանակ ելույթ է ունենում, որպես բեք-վոկալիստ, հատկապես There There երգում։ Նաև զբաղվում է հարվածային մեքենաների ծրագրավորմամբ, սկսած Kid A ալբոմից։ Ֆիլը Radiohead խմբի տարիքով ամենամեծ անդամն է։ Մինչև Radiohead-ի հաջողված խումբ դառնալը նա անգլերեն և պատմություն էր դասավանդում Ջոն Մուրսի անվան Լիվերպուլյան համալսարանում, իսկ ավելի վաղ համատեղում էր սեսիոն երաժշտի և ուսուցչի աշխատանքները։ Ֆիլը հարվածային գործիքներ նվագել սովորել է Լոնդոնի Drumtech դպրոցում խմբի մեկ այլ անդամ Էդ Օ'Բրայենի հետ։ 2008 թվականին Gigwise նրան դասեց 26-րդ հորիզոնականում բոլոր ժամանակների լավագույն թմբկահարների ցանկում[2]:

Կողմնակի նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ֆիլը ելույթ էր ունենում Dive Dive խմբի հետ, ինչպես նաև Ջոննի Գրինվուդի և վոկալիստ Ջարվիս Կոկերի հետ «Հարրի Փոթեր և հրդեհի գավաթ» ֆիլմում խաղացել է «Weird Sisters» խմբի անդամի դերը։ Նա նաև մասնակցել է Նիլ Ֆիննի «7 Worlds Collide» ալբոմի ձայնագրմանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլը ծնվել է Աբինգդոնում, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա։ Ունի կին՝ Քեյթ, և երեք որդի՝ Լեո, Ջեյմի և Պատրիկ (որոնց նվիրված են Kid A, Amnesiac և Hail to the Thief ալբոմները համապատասխանաբար)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Familial (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]