Սելինա Ջեյթլի
Սելինա Ջեյթլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1981 (41 տարեկան) |
Ծննդավայր | Շիմլա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Indira Gandhi National Open University? և City Montessori School? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի |
Ամուսին | Peter Haag? |
Կայք | celinajaitlyofficial.com |
![]() |
Սելինա Ջիա Ջեյթլի (անգլ.՝ Celina Jia Jaitley, նոյեմբերի 24, 1981, Շիմլա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել, «Միսս Հնդկաստան» մրցույթի հաղթողը և Միսս Տիեզերք 2001-ի չորրորդ վիցե-միսսը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի24-ին Քաբուլում՝ Աֆղանստանի մայրաքաղաքում[1][2][3] (այլ տվյալներով՝ Շամիլում՝ Հնդկաստանում[4])։ Նրա հայրը՝ Վ. Կ. Ջեյթլին, փանջաբցի է, բանակի գնդապետ։ Մայրը՝ Միտան՝ աֆղանուհի, կրթությամբ հոգեբան, որպես բուժքույր՝ աշխատել է հնդկական զինված ուժերում։ Սելինան ունի եղբայր, որը ծառայում է հնդկական հատուկ նշանակությամբ զորքերում։ Սելինայի հայրը, քանի որ զինվորական էր, ընտանիքը հաճախ է տեղից տեղ տեղափոխվել, և նա մեծացել է երկրի տարբեր քաղաքներում։ Նա հասցրել է սովորել 13 տարբեր դպրոցներում, սակայն, ի վերջո, ընտանիքը բնակություն է հաստատել Կալկաթայում, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդության մեծ մասը և սովորել է քոլեջում։ Մանկությունից Սելինան երազում էր բանակին միանալ որպես բժիշկ կամ օդաչու։ Միայն թե ճակատագիրը այլ կերպ է դասավորվում։ Նա ավարտում է Նոր Դելիի Ինդիրա Գանդիի անվան Ազգային բաց համալսարանի ատևտրի բաժինը և աշխատում է որպես բջջային կապի օպերատոր[5]։
2001 թվականին Սելինան հաղթել է տեղական գեղեցկության մրցույթում։ Հետո նկարները և հարցաթերթիկը ուղարկել է «Միսս Հնդկաստան» գեղեցկության ազգային մրցույթի կազմակերպիչներին, անցել է ընտրական փուլեր և նվաճել «Միսս Հնդկաստան 2001» տիտղոսը։ Ի լրումն «Գեղեցկության թագուհու» կոչման՝ Սելինան «Միսս Տիեզերք» մրցույթում ներկայացրել է իր երկիրը, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը։ Դրանից հետո նա նկարահանվել է տեսահոլովակներում և գովազդներում։ Հանդիսանում է եգիպտական տուրիստական գործակալության և Diya Diamond Jewellery ոսկերչական ընկերության դեմքը։
2003 թվականին ռեժիսոր Ֆերոզ Խանը նրան դեր է առաջարկել «Անգարա ակումբի սեփականատերը» դրամայում։
2007 թվականին Սելինան ուղևորվում է Նոր Զելանդիա, որտեղ տեղի են ունենում նրա առաջին միջազգային ֆիլմի նկարահանումները («Սերը լեզու չունի»)՝ ռոմանտիկ կատակերգություն հնդկուհու և մայորի հարաբերությունների մասին։ 2008 թվականին նա հայտնվել է «Ուրախ խաբեբաները վերադառնում են» ֆիլմում։ Ֆիլմը, որը դարձել է նրա համար վերջինը այդ պահին «Will You Marry Me?» ֆիլմն է, որտեղ նա խաղացել է մի փոքր դեր։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելինան հանդիպել է Շոն Թիգի հետ, սակայն շուտով նրանք շատ տգեղ բաժանվել են։ 2011 թվականի հունվարին նա հայտարարել էր իր նշանադրության մասին ավստրիացի գործարար, հյուրանոցի սեփականատեր Փիթեր Հաագի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 23-ին Ավստրալիայում։ 2012 թվականին Դուբայում Սելինան ծնում է երկվորյակ տղաներին՝ Ուինսթոնին և Վիրաջային[6]։
2014 թվականին Սելինան որոշում է երգչուհի դառնալ՝ թողարկելով «Welcome» երգը, որը նվիրված էր հոմոֆոբիայի դեմ պայքարին[7][8]։
2017 թվականին նա հայտարարում է, որ կրկին հղի է երկվորյակներով։ Նույն թվականի սեպտեմբերի 10-ին նա լույս աշխարհ է բերում երկու տղաների, որոնց անվանում են Արթուր ու Շամշեր, սակայն սեպտեմբերի 30-ին Շամշերը մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «'Accident...' will show another side of me»։ The Indian Express (անգլերեն)։ Dec 26 2009։ Վերցված է 2014-03-21
- ↑ Профиль Селины Джейтли на сайте The Times of India
- ↑ Renu Saran Encyclopedia of Bollywood–Film Actresses. — Diamond Pocket Books, 2013. — 285 с.
- ↑ Узнайте о СиДжей(անգլ.) на официальном сайте
- ↑ Биография Селины Джейтли на IMDb
- ↑ «Селина Джейтли стала мамой»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2021-03-14
- ↑ The Welcome
- ↑ «Celina Jaitly starrer gay rights music video is UN's most watched»։ Patrika Group (17 July 2014)։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-19-ին։ Վերցված է 17 July 2014
- ↑ «Celina Jaitly welcomes twin boys but one dies due to serious heart conditions»։ Hindustan Times (անգլերեն)։ 2017-10-01։ Վերցված է 2017-10-03
|