Սեթ Արսենյան
Սեթ Արսենյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4, 1902 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1988 |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | հոգեբան |
Սեթ Մարկոսի Արսենյան (փետրվարի 4, 1902, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1988, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), հայ հոգեբան, մանկավարժ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Վանի Երամյան վարժարանում (1915), Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում (1916), Երևանի թեմական դպրոցում (1918), ավարտել է Կ․ Պոլսի Ռոբերտ քոլեջը (1926), ապա՝ Կոլումբիայի համալսարանը (1932)։ 1937 թվականին նույն համալսարանում ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1938–67 թվականներին պաշտոնավարել է Սպրինգֆիլդի քոլեջում, որտեղ ստացել է պատվավոր դոկտորի տիտղոս։ 1968 թվականից դասավանդել է Սան–Դիեգոյի (ԱՄՆ) համալսարանում։ Արսենյանի գիտական աշխատությունները վերաբերում են երկու լեզուների (բիլինկուիզմ) ուսուցման և մտավոր զարգացման հոգեբանության բնագավառին։ 1963 թվականին այցելել է Սովետական Հայաստան և դասախոսություններ կարդացել Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստիտուտում։ Հայաստանի մշակույթի վերելքի մասին հոդվածներ է տպագրել արտասահմանի առաջադեմ մամուլում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bilingualism and mental development, N․ Y․, 1937; Humanics and higher education,
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրյան, 1938, Պուքրեշ, Հատոր Բ, էջ 302։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 113)։ ![]() |