Սեդրիկ Ժերվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրիկ Ժերվե
Բնօրինակ անունֆր.՝ Cédric Gervais
Ի ծնե անունՍեդրիկ Ժերվե
Նաև հայտնի է որպեսCedric Gervais
Ծնվել էհունիսի 7, 1979 (44 տարեկան)
Ֆրանսիա Ֆրանսիա, Մարսել
Մարսել
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ֆլորիդա
ԺանրերՀաուս
ՄասնագիտությունԴիջեյ, երաժշտական պրոդյուսեր
ԼեյբլArmada Music
Կայքcedricgervais.com
 Cedric Gervais Վիքիպահեստում

Սեդրիկ Ժերվե (ֆր.՝ Cédric Gervais, հունիսի 7, 1979(1979-06-07), Մարսել), ֆրանսիացի դիջեյ և հաուս երաժշտության պրոդյուսեր։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղ տարիքում ոգեշնչված լինելով դիջեյներ Լորան Գարնեի և Կարլ Կոքսի երաժշտությամբ՝ նա Փարիզի Le Queen ակումբում սկսում է աշխատել որպես դիջեյ։ 1998 թվականին նա հեռանում է Փարիզից և տեղափոխվում է Մայամի Բիչ, Ֆլորիդա։ Սկզբնական շրջանում նա այնտեղ աշխատում է մի քանի ակումբներում, իսկ 2004 թվականին տեղի հայտնի ակումբներից մեկում դառնում է դիջեյ։ 2006 թվականին նա թողարկում է իր դեբյուտային «Experiment» ստուդիական ալբոմը, որի «Spirit in My Life» երգը ունենում է որոշակի հաջողություններ։ 2008 թվականին նա համագործակցում է Deep Dish խմբի անդամ Շարամի հետ, ում հետ թողարկում է «U Don't Even Know Us» և «Love Is the Answer» երգերը։

2012 թվականի մարտին նա ներկայացնում է իր «Miamication» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը։ Նույն տարվա ապրիլին նա թողարկում է իր «Molly» երգը, որը նրան բերում է ավելի մեծ ճանաչում և դառնում է նրա ամենամեծ հաջողություն ունեցած սինգլներից մեկը։ Հաջորդ տարի այդ երգի հիման վրա ամերիկացի ռեփեր Թայգան ներկայացնում է իր երրորդ ստուդիական ալբոմի «Molly» երգը, համագործակցությամբ Սեդրիկի, Վիզ Խալիֆայի և Մալի Մոլի հետ։

2013 թվականին նա ներկայացնում է մի քանի հայտնի երգերի իր ռեմիքս տարբերակները։ Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգի համար կատարած նրա ռեմիքսը ընդգրկվում է մի քանի հիթ շքերթներում, իսկ հաջորդ տարի այդ ռեմիքսի համար նա ստանում է Գրեմմի մրցանակ։

2014 թվականի փետրվարին նա ներկայացրեց իր ռեմիքս տարբերակը ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի «Adore You» երգի համար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
«Experiment»
  • Թողարկված։ 2006
  • Լեյբլ։ Ultra Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Miamication»
  • Թողարկված։ Մարտի 22, 2011
  • Լեյբլ։ Ultra Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
«The Experiment EP»
  • Թողարված։ 2005
  • Լեյբլ։ Ultra Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ալբոմ
«Spirit in My Life» 2007 «Experiment»
«Mauri's Dream» 2009 «Miamication»
«Disclaimer»
«Leave Me Alone» 2010
«Where Ever U Are» 2011
«Love Is the Answer»
«Molly» 2012 Ոչ-ալբոմային սինգլներ
«You Got the Look»
«Summertime Sadness (ռեմիքս)»
(Լանա Դել Ռեյի երգը)
2013
«Young and Beautiful»
(Լանա Դել Ռեյի սինգլը)
«Adore You (ռեմիքս)»
(Մայլի Սայրուսի սինգլը)
2014
«Through The Night»
«Love Again»

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2014 56-րդ Գրեմմի մրցանակաբաշխություն Լավագույն ռեմիքսված ձայնագրություն, ոչ-դասական «Summertime Sadness (ռեմիքս)» Հաղթանակ
iHeartRadio երաժշտական մրցանակաբաշխություն Տարվա լավագույն էլեկտրոնային երգ Առաջադրված

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրիկ Ժերվե» հոդվածին։