Սաֆետ Զեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆետ Զեց
Ծնվել էդեկտեմբերի 5, 1943(1943-12-05)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՌոգատիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և դիզայներ

Սաֆետ Զեց (բոսնիերեն՝ Safet Zec, դեկտեմբերի 5, 1943(1943-12-05)[1], Ռոգատիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆետ Զեցը բոսնիացի ծնողների զավակ է։ Ծնվել է Ռոգատիցա քաղաքում (ներկայումս՝ Սերբական Հանրապետությունում1964 թվականին ավարտել է Սարաևոյի կիրառական արվեստների դպրոցը, 1969-ին՝ Բելգրադի գեղարվեստի համալսարանը, 1972-ին՝ այդ նույն համալսարանի ասպիրանտուրան[3]։

1970-ական թվականներին դարձել է բանաստեղծական ռեալիզմ ուղղության խոշոր ներկայացուցիչներից մեկը[2]։ 1990-ականների սկզբներին արդեն Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության ամենահամբավավոր նկարիչներից մեկն էր։ 1990-ին ընտանիքով Բելգրադից տեղափոխվել է Սարաևո[4], 1992-ին բոսնիական պատերազմի պատճառով լքել է Սարաևոն ու մեկնել իտալական Ուդինե[5]։

Սաֆետ Զեցն արդեն իսկ 70-ից ավել անհատական ցուցահանդես է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում և աշխարհի տարբեր քաղաքներում։ Նա արժանացել է ավելի քան քսան մրցանակի, իր ստեղծագործություններով լայն ճանաչում ու համբավ ձեռք բերել[2]։ 2007 թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստների շքանշանով։ Նրա աշխատանքներից տեղ են գտել միջազգային պատկերասրահներում, անհատական հավաքածուներում։

Ներկայումս ապրում ու ստեղծագործում է Վենետիկում, Սարաևոյում, Փարիզում, Պոչիտելում[2]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրոջս սենյակը
  • Բակարևիչի օթյակը
  • Ընդարձակ սենյակ
  • Շենքեր ու տերևներ
  • Լուսամուտներ
  • Բիստրիկյան տունը, որն այլևս չկա
  • «Սրեբրենիցա» նկարաշարը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.safetzec.com/?prj=25
  3. http://www.safetzec.com/index.php?id=142
  4. http://www.safetzec.com/index.php?id=135
  5. Lindsay, Shelton (2016 թ․ դեկտեմբերի 12). «Haunted by War: The Art of Safet Zec». The Culture Trip. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]