Սաքեր (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաքեր
Cafe Sacher Wien.jpg
Տեսակհյուրանոց և Վիեննական սրճարան
Անվանված էÉdouard Sacher?
Հիմնադրված է1876
ՀիմնադիրÉdouard Sacher?
ՎայրՎիեննա, Ավստրիա
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Արդյունաբերությունհյուրանոց
ՍեփականատերElisabeth Gürtler?
Կայքsacher.com և sacher.com/hotel-sacher-wien/
Մասնակից էThe Leading Hotels of the World
Hotel Sacher Վիքիպահեստում

«Սաքեր» (գերմ.՝ Hotel Sacher), հյուրանոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում՝ Վիեննայի պետական օպերայի շենքի հետնամասում[1]: Հիմնադրվել է 1876 թվականին Վիեննայի բնակիչ հրուշակագործ Էդուարդ Սաքերի կողմից: Վերջինիս մահից հետո մինչև 1929 թվականը հյուրանոցը ղեկավարել է նրա կինը՝ Աննան: Հինգաստղանի հյուրանոցը դասվում է աշխարհի առաջատար հյուրանոցների շարքին: Հյուրանոցը հայտնի է իր հրուշակեղենի արտադրամասով, որտեղ ստեղծվել է «Սաքեր» տորթը[2][3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին Էդվարդ Սաքերը գնում է Վիեննայի պետական օպերայի շենքի հետնամասում գտնվող ռենեսանսի ոճով կառուցված շենքը և այնտեղ բացում Hotel de l’Opera հյուրանոց-ռեստորանը: Լինելով Սաքեր տորթի ստեղծող, գյուտարար, Ֆրանց Սաքերի որդին՝ Էդվարդը, որպես համադամագետ, արագորեն ձեռք է բերում հռչակ և հեղինակություն: Արդյունքում հյուրանոցը վերանվանվում է Սաքեր[2][4]:

Աննա Մարիա Սաքեր, 1908 թ.

1880 թվականին Էդվարդը ամուսնանում է վիեննացի մսագործի 22-ամյա դստեր Աննա Մարիա Ֆուքսի հետ: Աննան սկսում է օգնել ամուսնուն բիզնեսում, իսկ Էդվարդի առողջության խիստ վատթարացումից հետո ստանձնում հյուրանոցի ղեկավարումը: 1892 թվականին Էդվարդ Սաքերը մահանում է, և նրա կինը շարունակում է ղեկավարել հյուրանոցային բիզնեսը: Ճաշացանկն ու նամակները նա շարունակում է ստորագրել մահացած ամուսնու անունով[5]: Այդ ժամանակաշրջանի համար Աննա Սաքերը համարվում էր չափից դուրս ազատական կին:Նա հանրային վայրերում էր հայտնվում սիգարով և իր սիրելի ֆրանսիական բուլդոգի ուղեկցությամբ, որին Վիեննայի բնակիչները կոչում էին Սաքեր բուլդոգ: Աննա Սաքերը իր աշխատողների համար ներդնում է սոցիալական ապահովագրություն, ամանորին նվիրում նվերներ և վճարում նրանց հանգստի համար[4]:

Իր հիմնադրման ամենասկզբից Սաքեր հյուրանոցը համարվել է Վիեննայի լավագույն հյուրանոցներից մեկը, իսկ 1871 թվականին դասվել է Ավստրո-հունգարական կայսրության կայսերական տան մատակարար: Էդվարդ Սաքերի մահից հետո նրա կնոջը նույնպես տրվել է այդ արտոնությունը: Այդ ժամանակ էլ ձևավորվում է մի ավանդույթ, որի համաձայն օպերայի այցելուները նախքան համերգի սկսելը ճաշում են Սաքեր հյուրանոցում: Սաքեր հյուրանոցը դարձավ սոցիալական ինստիտուտ:

«Սաքեր» հյուրանոցի կենտրոնական մուտքը երեկոյան

Հյուրանոցի ռեստորանի սենյակներում հաճախ հանդիպում էին քաղաքական գործիչները, դեսպաններն ու Եվրոպական երկրների ներկայացուցիչները: Շուտով հյուրանոցի ռեստորանը դառնում է մի վայր, որտեղ վճռվում են Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերը: 1907 թվականին ռեստորանի սենյակներից մեկում կայացավ Հունգարիայի վարչապետ Կալման Սելեմի և Էռնեստ ֆոն Կյորբերի հանդիպումը, որի արդյունքը եղավ Ավստրիայի և Հունգարիայի միջև հարաբերությունների նոր նախագծի ընդունումը[5]:

Հյուրանոցի սրճարանը

Վիեննայում Աննա Սաքերը առաջիններից մեկն էր, ով ձեռք բերես սառնարաններ, ինչպես նաև կառուցեց ձմեռային այգի, որպեսզի հյուրերը նույնիսկ ձմռանը կարողանային համտեսել թարմ մրգեր[5]: Չնայած հեղինակավոր լինելուն՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հյուրանոցը չկարողացավ խուսափել տնտեսական խնդիրներից:

Մահվան նախաշեմին (1930թ.) Աննան բիզնեսի ղեկավարման գործից իրեն հեռացրեց: Միայն նրա մահից հետո հայտնի դարձավ, որ հյուրանոցը հայտնվել է պարտքերի մեջ, իսկ ակտիվները այդքան էլ շատ չեն: 1934 թվականին Սաքեր հյուրանոցը պաշտոնապես հայտարարվեց սնանկ:

Փաստաբան Հանց Գյուռտլեռը իր կին Պոլդիի և հյուրանոցային գործի մասնագետներ Յոզեֆ ևԱննա Զիլլերների հետ գնում է լքված շենքը: Նրանք ժամանակակից ձևով վերակառուցում են այն, անցկացնում ջեռուցման և էլեկտրականության համակարգեր, տաք և սառը ջրի խողովակներ բոլոր սենյակներում: Առաջին անգամ «Սաքեր» տորթը սկսում են վաճառել ոչ միայն հյուրանոցի նեսրում, այլև փողոցում: Շուտով հյուրանոցը կրկին դառնում է Վիեննայի բնակիչների սիրելի վայրը: Սաքեր հյուրանոցում է տեղի ունենում Իրմա Վինդիշգրեց արքայադստեր և իշխան Ֆրանց Վեյկերհամսկու ամուսնական հանդեսը: Վիեննա այցելության ժամանակ եվրոպական ազնվականությունը գիշերում էր Սաքեր հյուրանոցում, ինչը այն կրկին դարձնում է ազնվականների, մշակութային և քաղաքական գործիչների հանդիպման վայր: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի Էդուարդ VIII թագավոն է եղել հյուրանոցի հյուրը[5]:

1938 թվականին Ավստրիայի՝ Գերմանիային բռնակցմամբ Սաքեր հյուրանոցը դադարեցնում է իր գործունեությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հյուրանոցի շենքը էական վնաս չի կրում: Խորհրդային զորքերի Վիեննա մտնելուց հետո քաղաքի կենտրոնը զբաղեցնում են խորհրդային զինվորականները, հետագայում քաղաքի այդ հատվածը անցնում է բրիտանացիներին:

1951 թվականին Գյուռտլեռները և Զիլլերները իրենց սեփականությունը հետ են ստանում: Այդ ժամանակ Յոզեֆն արդեն մահացել էր: Հյուրանոցը կրկին հիմնանորոգման կարիք ուներ: 1962 թվականին մահանում է Աննա Զիլլերը, և հյուրանոցը ամբողջությամբ անցնում է Գյուռտլեռների ընտանիքին: 1967 թվականին հյուրանոցը ստանում է պետական պարգև և պետական զինանշանը բիզնես գործունեության մեջ օգտագործելու իրավունք: 1970 թվականին հյուրանոցի ղեկավարումը ստանձնում է Ռալֆ Գյուռտլեռը, ով ավելի ուշ դժբախտ պատահարի հետևանքով մահանում է: Հյուրանոցը դառնում է նրա որդի Պետերի սեփականությունը: 1989 թվականին Պետեր Գյուռտլեռը Զալցբուրգում գնում է «Ավստրիական բակ» հյուրանոցը և վերանվանում Hotel Sacher Salzburg (Սաքեր Զալցբուրգ հյուրանոց): 1990 թվականին նրա մահից հետո ընտանեկան բիզնեսի ղեկավարումը անցնում է նրա առաջին կնոջը՝ Ելիզավետ Գյուռտլեռ-Մայնտերին, իսկ նրանից հետո՝ նրանց դուստր Ալեկսանդրեին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ernst Hagen: Hotel Sacher. In deinen Betten schlief Österreich. Zsolnay, Wien 1976, ISBN 3-552-02827-7.(գերմ.)
  • Ingrid Haslinger: Kunde — Kaiser. Die Geschichte der ehemaligen k. u. k. Hoflieferanten. Schroll, Wien 1996, ISBN 3-85202-129-4.(գերմ.)
  • János Kalmár, Mella Waldstein: K.u.K. Hoflieferanten Wiens. Stocker, Graz 2001, ISBN 3-7020-0935-3. S. 10-15.(գերմ.)
  • Monika Kellermann: Das große Sacher-Backbuch. Mehlspeisen, Torten und Gebäck. Seehamer-Verlag, Weyarn 1994, ISBN 3-929626-28-4.(գերմ.)
  • Franz Maier-Bruck: Das große Sacher-Kochbuch. Die österreichische Küche. Seehamer-Verlag, Weyarn 1994, ISBN 3-929626-27-6.(գերմ.)
  • Leo Mazakarini: Das Hotel Sacher zu Wien. Gräfe und Unzer, München 1977, ISBN 3-7742-5018-9.(գերմ.)
  • Emil Seeliger: Hotel Sacher. Weltgeschichte beim Souper. Verlag Schaffer, Berlin 1942.(գերմ.)
  • Wilhelm Fraenkel: Etablissement Eduard Sacher in Wien: Allgemeine Bauzeitung, Jahrgang 1877 (ANNO).(գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]