Սարո Էմիրզե
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1977 (45 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (2003) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Սարո Էմիրզե (գերմ.՝ Saro Emirze, սեպտեմբերի 9, 1977, Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ազգությամբ հայ գերմանացի դերասան։
Երաժիշտ Արեն Էմիրզեի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարո Էմիրզեն ծնվել է 1977 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Նախնիները սերել են Բրգնիկ գյուղից և Էգինից (Ակն)։ Պապը, ծնողները ծնվել ու մեծացել են Ստամբուլում։ 1970-ականներին ծնողներն արտագաղթել են Գերմանիա[1]։
Դպրոցն ավարտելուց հետո Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում ուսանել է գերմանագիտություն և անգլագիտություն։ Դերասան դառնալու որոշում կայացնելուց հետո 1999-2003 թվականներին սովորել է Լայպցիգի Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտության և թատրոնի համալսարանում՝ դերասանի մասնագիտությամբ[2]։ 2001-2003 թվականներին եղել է Դրեզդենի դրամատիկական ստուդիայի անդամ և հյուրընկալվել Դրեզդենի պետական թատրոնում[3]` «Դիսկո» ներկայացման գլխավոր դերում։
Ավարտելուց հետո 2003-2008 թվականներին եղել է Դրեզդենի «Երիտասարդ սերունդ» թատրոնի անդամ, որտեղ խաղացել է բազմաթիվ գլխավոր դերեր, ինչպիսիք են Լաերտը «Համլետում», Կեռնեխ թագավորը, Բուքինգեմյան դուքսը «Երեք հրացանակիրներում» և պրեպարատոր՝ «Հավատ, սեր և հույս» դրամայում։ 2008/2009 թատերաշրջանում մշտապես հանդես է եկել Գյորլից-Ցիտտաուի Գերհարթ-Հաուպտման-թատրոնում։ 2009-2012 թվականներին հանդիսացել է Պլաուեն-Ցվիկաու թատրոնի մշտական անդամ, որտեղ գլխավոր դերերով աչքի է ընկել Գեորգ Բյուխների «Դանտոնի մահը» և Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» բեմադրություններում[1]։
2012 թվականից Էմիրզեն բնակվում է Բեռլինում։ 2014 թվականից պարբերաբար աշխատում է «Շեքսպիր և գործընկեր» թատերախմբում և «Նոր Գլոբուս» թատրոնում, որտեղ հանդես է եկել այնպիսի նշանավոր թատերգությունների գլխավոր դերերում, ինչպիսիք են Շեքսպիրի «Համլետը», «Արքա Լիրը», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակները»։ 2017 թվականին աչքի է ընկել «Հնդկաստան» պիեսի բեմադրության մեջ միանգամից մի քանի դերերով և որպես փոփ երգիչ, այնուհետև հանդես է եկել Մոլիերի և Սկապենի կրկնակի դերակատարմամբ Մոլիերի «Սկապենի արարքներ»-ում[1]։
Էմիրզեին մարմնավորել է տարաբնույթ հերոսների «ՍՈԿՈ», «Wilsberg» և այլ հեռուստատեսային ֆիլմաշարերում, հատկապես «Սև անտառ հանցանքի վայրը» գերմանական ամենահաջող դետեկտիվ հեռուստաշարքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍԱՐՈ ԷՄԻՐԶԵ. ՀԱՄԼԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԼԻՎՈՒԴ
- ↑ Saro Emirze. Profil und Vita bei CASTFORWARD
- ↑ Saro Emirze – Vita. Neues Globe Theater Berlin. Abgerufen am 16. Dezember 2019.
|