Սարգիս Սարգսյան (պարող)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 6 (19), 1907[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 4, 1992 (85 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (1932)[1] |
Մասնագիտություն | բալետի պարող և ուսուցիչ |
Աշխատատու | Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, Մարիինսկի թատրոն[1] և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Սարգիս Կարապետի Սարգսյան (փետրվարի 6 (փետրվարի 19), 1907, Թիֆլիս - հունիսի 4, 1992, Երևան), բալետի հայ արտիստ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1945)։ Հայկական բալետի հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին ավարտել է Մ․ Ի․ Պերինիի բալետային ստուդիան (Թիֆլիս), 1932 թվականին՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը։ 1927-1929 թվականներին՝ Թիֆլիսի, 1932-1938 թվականներին՝ Լենինգրադի օպերային, 1938-1960 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնների մենապարող։
1938 թվականից դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ Սարգսի աշակերտներից են՝ Թ․ Գրիգորյանը, Վ․ Խանամիրյանը, Ս․ Մինասյանը, Մ․ Ռաթևոսյանը, Հ․ Դիվանյանը և ուրիշներ[2]։

Դերապարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն (Խաչատրյանի «Երջանկություն»)
- Վացլավ, Գիրեյ (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»)
- Զիգֆրիդ (Չայկովսկու «Կարապի լիճը»)
- Դավիթ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտության)
- Ֆրանց (Դելիբի «Կոպելիա»)
- Բակուր (Հովհաննիսյանի «Մարմար»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 224.
- ↑ «Սարգիս Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Балет: Энциклопедия. - М.:Сов.энциклопедия. 1981. стр. 31, 452.
- Всё о балете: Словарь-справочник/ сост. Е. Я. Суриц. - Л.:Музыка, Лен.отд., 1966. стр. 87, 290-291
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.10: Երևան, 1984, էջ՝ 224.
- Հայկական Համառոտ Հանրագիտարան, հ.4: Երևան, 2003, էջեր՝ 364-365.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 224)։ ![]() |