Սարգիս Բեկ-Նազարյան
Սարգիս Բեկ-Նազարյան | |
---|---|
Ծնվել է | 1849 |
Ծննդավայր | Ուզունթալա, Հայաստան |
Մահացել է | 1903 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Մասնագիտություն | մանկավարժ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Երևանի թեմական դպրոց, Ներսիսեան դպրոց և Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց |
Սարգիս Բեկ-Նազարյան (1849, Ուզունթալա, Հայաստան - 1903, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։ Հանդես է եկել Ս. Բ. Ն. կեղծանունով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Բեկ-Նազարյանը ծնվել է 1849 թվականին, Ուզունթալա (այժմ՝ Այգեհովիտ) գյուղում։ 1861-1865 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1870 թվականին ավարտել է Շվեյցարիայի բարձրագույն մանկավարժական սեմինարիան։ 1871-1886 թվականներին եղել է ուսուցիչ և տեսուչ Ալեքսանդրապոլի վիճակային, Երևանի թեմական, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում։ 1873 թվականին հիմնել է Ալեքսանդրապոլի, 1883 թվականին Երևանի Սահականուշյան օրիորդաց դպրոցները[1]։
Առաջադիմական հայացքների համար հալածանքների ենթարկվելով՝ թողել է մանկավարժությունը, ձեռնադրվել քահանա։ Ուսումնական ձեռնարկների հեղինակ է։
Մահացել է 1903 թվականին, Թիֆլիսում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համառօտ քրիստոնէական վարդապետութիւն..., Թ., 1892:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 381)։ ![]() |