Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1840[1]
Լուծարված է1912[1]
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԳյումրի[1]

Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց, հիմնվել է 1840 թվականին։ Սկզբում կոչվել է Սուրբ Փրկչի հոգևոր դպրոց, ապա՝ վիճակային, հետագայում (1905-1912)՝ ժողովրդական դպրոց։ Հարավային Կովկասի ամենաբարեկարգ արական դպրոցներից էր։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցումը տարվել է գրաբարով, ապա՝ աշխարհաբարով։ 1870-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցում աշխատել են՝ Ղ. Աղայանը, Ս. Բեկ-Նազարյանը, Գ. Հովհաննիսյանը (Քաջբերունի), Հ. Ղուկասյանը, Մ. Տեր-Աարգսյանը, Ա. Մխիթարյանը ավանդել նոր առարկաներ՝ բնագիտություն, երկրաչափություն, գծագրություն, մարմնամարզություն, կիրառել դիդակտիկ նյութեր՝ ֆիզիկական սարքեր, կմախքներ, համրիչ, գլոբուս։ 1875-1876 ուսումնական տարում դպրոցն ունեցել է 284 աշակերտ՝ 4 հիմնական և 3 նախապատրաստական դասարաններով։ 1886 թվականից Ալեքսանդրապոլի վիճակային դպրոց վերածվել է երկդասյան դպրոցի։ Փակվել է 1912 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 156