Սատարաշ
![]() Սատարաշի բաղադրիչները | |
Բաղադրամասեր | |
Հիմնական | լոլիկ, բուլղարական պղպեղ, սոխ, սխտոր, մաղադանոս |
Սատարաշ (szataras), բալկանյան կերակրատեսակ, որ պատրաստվում է բանջարեղենով, սովորաբար՝ լոլիկով, ոչ կծու պղպեղով ու սոխով։ Անվանումն առաջացել է հունգարերեն շատարաս բառից szataras[1]: Ուտեստն անվանվում է նաև бећарац կամ бећар-паприкаш.
Սատարաշը իր պատվավոր տեղն է գրավել Հարավարևելյան Եվրոպայի ժողովուրդների խոհանոցում։ Այն սիրված ուտեստ է նաև Բոսնիա և Հերցեգովինայում, Սերբիայում, Խորվաթիայում։
Ծառայում է որպես տաք խորտիկ և կարող է լինել նաև մսի, բրնձի կամ կարտոֆիլի հավելումով։ Ցանկության դեպքում կարելի է ուտել նաև սառը վիճակում։
Սովորաբար օգտագործվող լոլիկին, պղպեղին ու սոխին հաճախ հավելում են դդմիկ, սմբուկ, գազար։ Որոշ վայրերում ընդունված է ավելացնել նաև ձու, սխտոր։ Համեմունքներից՝ աղ, աղացած պղպեղ, ցանկության դեպքում՝ մի թեյի գդալ շաքարավազ, օրիգանո կանաչի։ Աղի փոխարեն կարելի է գործածել սոյայի սոուս։
Սատարաշը, որպես կանոն, եփում են լայն կաթսայի մեջ, որպեսզի ջուրը համեմատաբար արագ գոլորշիանա, և եփվող բանջարեղենը պահպանի ցանկալի պնդությունը[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Клајн, Шипка. Велики речник страних речи и израза(չաշխատող հղում), Приступљено 24. 4. 2013.
- ↑ -{coolinarka.com — Sataraš}- Կաղապար:Hr