Սառա Ֆոսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Ֆոսթեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1981(1981-02-05) (43 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինTommy Haas?
Ծնողներհայր՝ Դևիդ Ֆոսթեր, մայր՝ Rebecca Dyer?
ԵրեխաներValentina Evelyn Haas?
 Sara Michael Foster Վիքիպահեստում

Սառա Ֆոսթեր (անգլ.՝ Sara Michael Foster փետրվարի 5, 1981(1981-02-05), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և մոդել, երաժիշտ Դևիդ Ֆոսթերի դուստրը[2]։ Առավել մեծ ճանաչում է ստացել «90210: Նոր սերունդ» երիտասարդական սերիալում Ջեն Քլարկի դերով[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին մոդել Ֆոսթերը ինքն իր դերն է խաղացել HBO հեռուստաալիքի «Անտուրաժ» սերիալում[4], որտեղ նա սիրավեպ է ունեցել Վինսենթ Չեյզի կերպարի հետ՝ Էդրիան Գրենիեի կատարմամբ։ 2002 թվականին վարել է «ET On MTV» ծրագիրը[5]։ Այդ աշխատանքի շնորհիվ նա դեր է ստացել 2004 թվականի «Մեծ գողություն» ֆիլմում, որը նկարահանվել է Էլմոր Լեոնարդի վեպի հիման վրա[6]։ Բացի այդ, դերասանուհին նկարահանվել է Backstreet Boys խմբի «Shape of My Heart» երգի երաժշտական տեսահոլովակում[7]։ 2005 թվականին խաղացել է հանցագործության դեմ պայքարող լեսբուհի աղջկա՝ Էնջելա Ռոբինսոնի դերը «Լրտեսներ» ֆիլմում։ 2009 թվականից նկարահանվել է «90210: Նոր սերունդ» սերիալի մի քանի դրվագներում որպես հրավիրված աստղ խաղացել է չարագործ Ջեն Քլարկի դերը։ Ֆոսթերը նաև նկարահանվել է «Հոգեբանություն 9» թրիլլերում[8], որը նկարահանել է ռեժիսոր Էնդրյու Շորտելը[9]։

2009 թվականին «90210: Նոր սերունդ» սերիալում ստացել է Նաոմի Քլարկի ավագ քրոջ՝ Ջեն Քլարկի դերը[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ[5]։

2010 թվականից Սառան ամուսնացած է Թոմի Հաասի հետ[11]։ Ամուսինները ունեն երկու դուստր՝ Վալենտինա Հաասը[12] և Ջոզեֆին Լինա Հաասը[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2004 Լրտեսներ D.E.B.S. Էյմի
2004 Մեծ գողություն The Big Bounce Նենսի Հեյս
2005 Կերպարներ Characters Էյլին կարճամետրաժ ֆիլմ
2008 Տղա 2։ Վերջին գայթակղությունը Bachelor Party 2: The Last Temptation Մելինդա
2008 Մյուս կողմում The Other End Of The Line Էյմոր Բենկս
2009 Քայլ հետ Demoted Ջենիֆեր
2009 Հոգեբանություն 9 Psych 9 Ռոզլին

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1999 Երազանքի թիմ D.R.E.A.M. Team Մոդել տիտրերում նշված չէ որպես հեռուստատեսային ֆիլմ
2004 Անտուրաժ Entourage Խաղացել է ինքն իրեն «Talk Show» էպիզոդ
2005 Հետաքննություն դեպի Հորդանան Crossing Jordan Թեմի Էլդրիջ «Family Affair» էպիզոդ
2005 C.S.I.։ Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Էյմի Մեյնարդ «Unbearable» էպիզոդ
2005 Սաուֆ-Բիչ South Beach Արիել невыпущенный пилот
2009—2012 «90210: Նոր սերունդ» 90210 Ջեն Քլարկ 23 էպիզոդ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Family Tree Legends. «California Births, 1905—1995». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. TV.com. «Sara Foster». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Lysaght, Stephanie (2009 թ․ մայիսի 6). «'90210': Sara Foster On Playing Beverly Hills' Best New Bad Girl, Jen Clark». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Radar (2011 թ․ հուլիսի 13). «The Sexiest Stars Of Entourage». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 Metacritic. «Sara Foster». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Murray, Rebecca. «"The Big Bounce" Movie Premiere Coverage». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. FHM. «Sara Foster». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Shortell, Andrew (2010 թ․ մարտի 3). «New Clip & Site Update For 'Psych: 9'». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. Moore, Debi (2009 թ․ դեկտեմբերի 17). «'Psych: 9' Teaser Poster & A Few Stills». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. French, Dan (March 12 2009). «Sara Foster Lands '90210' Role». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. The Daily Beast. «Tennis Stars' Perfect Matches: Sara Foster & Tommy Haas». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  12. Tennis Perspective (2010 թ․ նոյեմբերի 15). «Tommy Haas Welcomes Baby Girl». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  13. «Sara Foster Welcomes Second Daughter». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Ֆոսթեր» հոդվածին։