Սան Լուիս (Մարանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Լուիս
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էսեպտեմբերի 8, 1612 թ.
Մակերես827,141 կմ²
ԲԾՄ4±1 մետր
Բնակչություն1 037 775 մարդ (2022)[1]
Հեռախոսային կոդ98
Փոստային դասիչ65000-000
Պաշտոնական կայքsaoluis.ma.gov.br
Սան Լուիս (Մարանյան) (Բրազիլիա)##
Սան Լուիս (Մարանյան) (Բրազիլիա)

Սան Լուիս (պորտուգալերեն՝ São Luís, Brazilian Portuguese: [sɐ̃w luˈis]), Բրազիլիայի Մարանյան նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքը։ Ընկած է Սուրբ Մարկոսի ծովածոցում (Baía de São Marcos) գտնվող Upaon-açu (հնդկացիական տուպի ցեղի լեզվով՝ Մեծ կղզի) կամ Ilha de São Luís (Սուրբ Լուիսի կղզի) կղզու վրա։ 2018 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1.094.667, մետրոպոլիսային ամբողջ տարածքինը՝ ընդհանուր առմամբ 1.605.305. այդ ցուցանիշով Սան Լուիսը Բրազիլիայի խոշոր բնակավայրերի ցանկում 15-րդ տեղն է զբաղեցնում (մեկ միլիոնի սահմանագիծն անցել է 2010 թվականին[2][3]):

Քաղաքն ունի ծովային երկու խոշոր նավահանգիստ՝ Madeira Port-ը և Itaqui Port-ը; Ամազոնյան տարածաշրջանում արդյունահանված երկաթի հանքաքարի զգալի մասն արտահանվում է հենց այդ նավահանգիստներից[4]։ Սան Լուիսն ինքն էլ մետաղաձուլության ու մետաղագործության կարևոր կենտրոն է. այստեղ են իրենց գործունեությունը ծավալել այդ ասպարեզի հայտնի ընկերություններից Alumarը և Vale-ն։ Քաղաքի համբավի տարածմանը նպաստում են նաև այնտեղ գործող Մարանյանի դաշնային համալսարանը, նրա նշանավոր զավակները, որոնց թվում են սամբա ոճի երգերի բրազիլացի հանրահայտ կատարող Ալսիոնեն, գրողներ Ալուիզիո Ասեվեդոն, Ֆեռեյրա Գուլարը, Ժոզե Մոնտելլոն, ֆուտբոլիստ Լուիս Օլիվեյրան, երաժիշտ Ժոաո դու Վալեն... Եվս մեկ նավահանգիստ սպասարկում է ձկնորսական ոչ մեծ նավերին[5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 9 340 944 հազար ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 9.543,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,778 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիսը Բրազիլիայի նահանգների վարչական կենտրոն հանդիսացող քաղաքներից միակն է, որի հիմնադիրը պորտուգալացիները չեն եղել։ 1612 թվականի սեպտեմբերի 8-ին, նավապետ Դանիել դը լա Տուշի (Daniel de La Touche) գլխավորությամբ, այն հիմնադրել են ֆրանսիացիները և անվանել « Saint-Louis de Maragnan »[6]՝ ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Տասներեքերորդի։ Նրանք մտադրվել էին նորաստեղծ բնակավայրը դարձնել «Հասարակածային Ֆրանսիա (Գիշերահավասարային՝ Equinoctial France)» գաղութի կենտրոնը՝ Դանիել դը լա Տուշեի, սենյոր դը լա Ռավարդիերի և ծովակալ Ֆրանսուա դը Ռազիլլիի գլխավորությամբ[7][8]։ Երեք տարի անց՝ 1615 թվականին պորտուգալացիներին հաջողվել է Guaxenduba-ի ճակատամարտում հաղթանակ տանել ֆրանսիացիներից ու հնդկացիներից կազմված զորախմբի նկատմամբ, գրավել բնակավայրը (ֆրանսիացիների կառուցած բերդով հանդերձ) և վերանվանել São Luís.[9]:

Սան Լուիսի պատմական կենտրոնը 1997 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[10][11]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիսի համայնքային սահմանագծի ներսում են ընկած 1992 թվականին ստեղծված Upaon-Açu/Miritiba/Alto Preguiças բնապահպանական տարածքի 1.535,310 հեկտարը[14], Sítio Rangedor ազգային պարկը[15] ամբողջությամբ և Baixada Maranhense բնապահպանական տարածքի մի փոքր մասը[16]՝: Քաղաքի սահմանագծից հարավ ընկած է Բականգա ազգային պարկը[17]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Լուիս (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.6
(92.5)
36.0
(96.8)
32.8
(91)
33.0
(91.4)
33.2
(91.8)
33.1
(91.6)
32.7
(90.9)
34.4
(93.9)
34.0
(93.2)
33.2
(91.8)
34.4
(93.9)
33.8
(92.8)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) 30.0
(86)
29.4
(84.9)
29.4
(84.9)
29.6
(85.3)
30.1
(86.2)
30.4
(86.7)
30.2
(86.4)
30.7
(87.3)
31.0
(87.8)
31.2
(88.2)
31.4
(88.5)
31.1
(88)
30.4
(86.7)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
25.7
(78.3)
25.6
(78.1)
25.8
(78.4)
25.9
(78.6)
25.9
(78.6)
25.6
(78.1)
25.9
(78.6)
26.3
(79.3)
26.6
(79.9)
26.9
(80.4)
26.7
(80.1)
26.1
(79)
Միջին ցածր °C (°F) 23.5
(74.3)
23.1
(73.6)
23.0
(73.4)
23.1
(73.6)
23.1
(73.6)
22.9
(73.2)
22.6
(72.7)
23.0
(73.4)
23.5
(74.3)
23.7
(74.7)
24.0
(75.2)
24.0
(75.2)
23.3
(73.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 20.0
(68)
20.1
(68.2)
17.9
(64.2)
13.1
(55.6)
20.2
(68.4)
20.6
(69.1)
18.1
(64.6)
20.3
(68.5)
20.9
(69.6)
21.2
(70.2)
21.6
(70.9)
20.0
(68)
13.1
(55.6)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 244.2
(9.614)
373.0
(14.685)
428.0
(16.85)
475.9
(18.736)
316.5
(12.461)
173.3
(6.823)
131.1
(5.161)
29.4
(1.157)
23.3
(0.917)
7.6
(0.299)
10.5
(0.413)
77.4
(3.047)
2290
(90,16)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 13 17 23 22 20 13 10 4 2 1 1 4 130
% խոնավություն 85 88 89 90 89 86 86 84 81 81 79 71 84.9
Միջին ամսական արևային ժամ 152.6 113.7 107.2 113.7 162.6 213.1 237.6 260.3 249.9 251.8 244.1 206.3 2312,9
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[18][19][20][21][22][23][24][25][26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/22827-censo-demografico-2022.html?edicao=37225
  2. «São Luís – Panorama». cidades.ibge.gov.br (բրազիլական պորտուգալերեն). IBGE. Վերցված է 2019-08-31-ին.
  3. «IBGE Sao Luis (MA)». cidades.ibge.gov.br. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. World Port Rankings 2008, abgerufen am 23. Februar 2019.
  5. Port of Sao Luis - Maranhao/Brazil, abgerufen am 23. Februar 2019
  6. (Պորտուգալերեն) « Breve Histórico da Cidade de São Luís » Արխիվացված 2011-07-23 Wayback Machine sur le site de la préfecture de São Luís.
  7. Warkentin, Germaine; Podruchny, Carolyn (2001). Decentring the Renaissance: Canada and Europe in Multidisciplinary Perspective, 1500-1700. University of Toronto Press, 2001. էջ 387. ISBN 9780802081490. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  8. Raymond, Jean-Claude (2008). «Daniel de la Touche de La Ravardière». A la Croisée de l'Anjou, de la Touraine et du Poitou. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  9. Bethell, Leslie (1987). Colonial Brazil. Cambridge University Press. էջ 168. ISBN 9780521349253. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  10. Centre historique de São Luís - site du patrimoine mondial de l'UNSECO.
  11. Weltkulturerbe-Liste der Unesco, abgerufen am 23. Februar 2019
  12. «Prefeitura assina acordo inédito de Cidade-Irmãs com município chinês». Agência São Luís de Notícias (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. «Prefeitura de São Luís firma parceria com a cidade italiana de Tramonti». Agência São Luís de Notícias (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. APA Upaon-Açu/Miritiba/Alto Preguiças (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
  15. Aurina Carneiro (2016 թ․ մայիսի 11), Plenário aprova projeto que altera Estação Ecológica do Sítio do Rangedor (Portuguese), Agência Assembleia, Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. APA Baixada Maranhense (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին, Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. PES do Bacanga (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Temperatura Média Compensada (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Temperatura Máxima (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Temperatura Mínima (°C)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Precipitação Acumulada Mensal e Anual (mm)» (Portuguese). Brazilian National Institute of Meteorology. 1961–1990. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Número de Dias com Precipitação Maior ou Igual a 1 mm (dias)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  23. «Insolação Total (horas)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  24. «Umidade Relativa do Ar Média Compensada (%)». Brazilian National Institute of Meteorology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  25. «Temperatura Máxima Absoluta (ºC)». Brazilian National Institute of Meteorology (Inmet). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  26. «Temperatura Mínima Absoluta (ºC)». Brazilian National Institute of Meteorology (Inmet). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Լուիս (Մարանյան)» հոդվածին։