Սանտյագո Ռուզինյոլ
Սանտյագո Ռուզինյոլ | |
---|---|
Ի ծնե | կատ.՝ Santiago Rusiñol i Prats |
Կեղծանուն | Jordi de Peracamps[1] |
Ծնվել է | փետրվարի 25, 1861[2][3][4][…] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[5] |
Վախճանվել է | հունիսի 13, 1931[2][3][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Արանխուես, Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Académie de La Palette? |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, գրող, արվեստի քննադատ, լրագրող, վիպասան և դրամատուրգ |
Ոճ | կատալոնյան մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Cour d'orangers?, Q17492008?, Q17493339?, L'hèroe?, L'alegria que passa? և L'auca del senyor Esteve? |
Ամուսին | Lluïsa Denís i Reverter? |
Զավակներ | Maria Rusiñol i Denís? |
Santiago Rusiñol Վիքիպահեստում |
Սանտյագո Ռուզինյոլ (կատ.՝ Santiago Rusiñol i Prats, փետրվարի 25, 1861[2][3][4][…], Բարսելոնա, Իսպանիա[5] - հունիսի 13, 1931[2][3][4][…], Արանխուես, Մադրիդ, Իսպանիա), կատալոնացի նկարիչ, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1861 թվականին Բարսելոնայում, տեքստիլ գործարանատիրոջ ընտանիքում։ Սովորել է Բարսելոնայի Ջրաներկի նկարիչների կենտրոնում։ 1899 թվականին տեղափոխվել է Փարիզ, Իգնասիո Սուլոագայի հետ հաստատվել Մոնմարտրում։ Մտերմացել է սիմվոլիստների հետ` իր վրա կրելով Ջեյմս Էբբոտ Ուիսթլերի ազդեցությունը։ Հետագայում ևս մի քանի անգամ ոչ երկար ժամանակով ապրել է Փարիզում։
Իսպանիա վերադառնալով` Սիտխեսում հիմնադրել է Cau Ferrat թանգարան-վարպետանոցը։ Բարսելոնայում մշտապես այցելել է «Չորս կատու» հանրահայտ սրճարանը, որտեղ ծանոթացել է Պիկասոյի հետ. վերջինիս վրա Ռուզինյոլը մեծ ազդեցություն է թողել (1899-1903 թվականներին Պիկասոն նկարել է Ռուզինյոլի ավելի քան 20 դիմանկար)։ Որպես գեղանկարիչ և գծանկարիչ Ռուզինյոլը ժառանգություն է թողել մի շարք դիմանկարներ, այդ թվում` Էրիկ Սատիի դիմանկարները, բնանկարներ, ժանրային տեսարաններ։ Գրել է La Vanguardia թերթի և երգիծական L’Esquella de la Torratxa ամսագրի համար։ Թարգմանել է Շառլ Բոդլերի ստեղծագործությունները։ Ռուզինյոլը եղել է Բարսելոնայի բոհեմական կյանքի վառ ներկայացուցիչը, կատալոնյան մոդեռնիզմի նախաձեռնողներից մեկը, Կատալոնիայի մշակութային վերածննդի ակտիվ մասնակիցներից մեկը։
1910 թվականին Ռուզինյոլն այցելել է Արգենտինա` կապված Մայիսյան հեղափոխության 100-ամյակի հետ, որտեղ բեմադրվել են նրա մի քանի պիեսներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Մորֆին», 1894
-
«Մուլեն դե լա Գալետ», մոտ` 1891
-
«Էլեգյան այգի», Մալյորկա, մոտ` 1903
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսի 13-ից 2007 թվականի հունիսի 13-ը, կապված բանաստեղծի, գրողի մահվան 75-ամյակի հետ, Սիտխեսում և Արանխուեսում հայտարարվել է Ռուզինյոլի տարի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.escriptors.cat/autors/rusinols/obra/altres-obres-de-teatre
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Կատալոներեն Վիքիպեդիա (կատ.) — 2001.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pla J. Rusiñol y su tiempo. Barcelona: Barna, 1942
- Casacuberta M. Santiago Rusiñol: vida, literatura i mite. Barcelona: Curial Edicions Catalanes; Publicacions de l’Abadia de Montserrat, 1997
- Panyella V. Santiago Rusiñol, el caminant de la terra. Barcelona: Edicions 62, 2003
- Laplana J. de C., Palau-Ribes O’Callaghan M. La pintura de Santiago Rusiñol: obra completa. 3 vol. Barcelona : Mediterrània, 2004
- Rusiñol desconegut = Rusiñol desconocido. Sitges: Ajuntament de Sitges, 2006
- Molas J. Santiago Rusiñol: l’artista total. Barcelona: Diputació de Barcelona, 2007
- Giralt Miracle D. a.o. Santiago Rusiñol, arquetipo de artista moderno. Madrid: Gobierno de España — Ministerio de Cultura, 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Ռուզինյոլ» հոդվածին։ |
|