Սայմոն Կոլիզիմո
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1979[1][2][3] (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սայմոն Կոլիզիմո (անգլ.՝ Simon Colosimo, հունվարի 8, 1979[1][2][3], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, իտալական ծագմամբ պաշտպան։ Հայտնի է «Պերտ Գլորի», «Մելբուռն Սիթի», «Սիդնեյ ՖԱ» և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղերով։ 2000 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլոզիմոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կարլթոն» ֆուտբոլային ակումբի կազմում հանդես գալով։ Հաջող մրցաշրջանից հետո նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Գերմանիայի «Բավարիա» և Հունաստանի «Պանաթինաիկոս» ֆուտբոլային ակումբները, սակայն Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ ընկերական խաղի ժամանակ Էնդի Կոուլի հետ ընդհարման պատճառով ծնկի լուրջ վնասվածք է ստացել[4]։ Արդյունքում մի քանի բարդ վիրահատությունից և երկարատև վերականգնումից հետո Կոլոզիմոն կարողացել է խաղադաշտ վերադառնալ միայն կես տարի անց։ 2000 թվականին նա մրցաշրջանն անցկացրել է «Սաութ Մելբուրնի» կազմում, որից հետո որոշել է հեռանալ Ավստրալիայից և ընդունել «Մանչեսթեր Սիթի»-ի հրավերը։ Սայմոնը չի կարողացել հարմարվել Եվրոպայում և Անգլիայում և Բելգիայի «Անտվերպեն»-ում անցկացրած երկու անհաջող մրցաշրջաններից հետո վերադարձել է հայրենիք։ Նրա նոր թիմն է դարձել «Պերտ Գլորի»-ն, որին Կոլոզիմոն օգնել է հաղթել Ազգային լիգայում։ Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Պարրամատտա Փաուեր»-ում, ապա մեկնել Է մալայզիական «Պահանգ», որի հետ հաղթել է տեղի Սուպերլիգան։
2005 թվականին Սայմոնը վերադարձել է «Պերտ Գլորի»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ 2007 թվականին նա կարճաժամկետ գործուղման է մեկնել Թուրքիա՝ վարձավճարով հանդես գալով «Սիվասպոր»-ում։ Կոլոզիմոյի վերադարձից հետո ընտրվել է թիմի ավագ[5]։
2008 թվականին նրա պայմանագիրը «Գլորի»-ի հետ ավարտվել է և Սայմոնը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Սիդնեյ»։ Նա երկու տարվա պայմանագիր է կնքել և օգնել է թիմին 2010 թվականին հաղթել Ա լիգայում։ Պայմանագրի ավարտից հետո Կոլոզիմոն տեղափոխվել է «Մելբուրն Սիթի»։ Օգոստոսի 5-ին «Սենտրալ Կոստ Մարինես»-ի դեմ խաղում նա նորամուտ է նշել նոր ակումբում։ Դեկտեմբերի 17-ին «Ադելաիդա Յունայթեդ»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սիթիի» կազմում[6]։ 2013 թվականին Կոլիզիմոն աշխատանքի է մեկնել հնդկական «Դեմպո»։ Սեպտեմբերի 22-ին «Շիլոնգ Լայոնգ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել Հնդկաստանի ֆուտբոլի առաջնությունում[7]։ 2014 թվականին Սայմոնը վերադարձել է հայրենիք, որտեղ ավարտել է կարիերան «Գոուլբերն Ուոլեյ Սանս» ակումբում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Սայմոնը խաղացել է Նիգերիայում աշխարհի երիտասարդական առաջնությունում։
2000 թվականին նա մասնակցել է հարկի տակ Օլիմպիական խաղերին։ Մրցախաղում նա հանդես է եկել Իտալիայի[8], Նիգերիայի[9], Հոնդուրասի[10] թիմերի դեմ խաղերում։
2001 թվականի ապրիլի 11-ին Ամերիկյան Սամոայի հավաքականի դեմ 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Սայմոնը դուբլի հեղինակ է դարձել՝ առաջին գոլերը խփելով ազգային թիմում[11]։ 2005 թվականին նա մասնակցել է Կոնֆեդերացիայի գավաթին։ Մրցախաղում խաղացել է Թունիսի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[12]։
2000 և 2004 թվականներին շահել է ՕՖԿ-ի ազգային գավաթը։
Գոլեր Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Տարի | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցախաղ |
---|---|---|---|---|---|---|
01. | 11 ապրիլի 2001 | Կոֆս Հարբոր, Ավստրալիա | ![]() |
18:0 | 31:0 | Աշխարհի առաջնություն 2002 որակավորում |
02. | 11 ապրիլի 2001 | Կոֆս Հարբոր, Կոֆս Հարբոր, Ավստրալիա | ![]() |
27:0 | 31:0 | Աշխարհի առաջնություն 2002 որակավորում |
03. | 9 հունիսի 2005 | Կրեյվեն քոթեջ, Լոնդոն, Անգլիա | ![]() |
1:0 | 1:0 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Ֆուտբոլի ազգային լիգա— 2002/2003
- Մալազիայի ֆուտբոլի առաջնություն — 2004
- Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն — 2009/2010
Միջազգային
Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ — 2001
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=1020168
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Out of action – Carlton club threatens legal action»։ 19 July 1999։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 7 August 2007
- ↑ «Colosimo new Perth skipper»։ The World Game (SBS)։ 8 August 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 19 January 2008
- ↑ «Аделаида Юнайтед VS. Мельбурн Сити 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-12-17
- ↑ «Демпо VS. Шиллонг Лайонг 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-09-22
- ↑ «Австралия (до 23) VS. Италия (до 23) 0:1» (ռուսերեն)։ fifa.com։ 2000-09-13
- ↑ «Австралия (до 23) VS. Нигерия (до 23) 2:3» (ռուսերեն)։ fifa.com։ 2000-09-16
- ↑ «Австралия (до 23) VS. Гондурас (до 23) 1:2» (ռուսերեն)։ fifa.com։ 2000-09-19
- ↑ «Австралия VS. Американское Самоа 31:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2001-04-11
- ↑ «Австралия VS. Тунис 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2005-06-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ավստրալիացի ֆուտբոլիստներ
- Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Անտվերպենի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Օլիմպիական մարզիկներ Ավստրալիայից