Սայիդ Հալիմ փաշա
| Սայիդ Հալիմ փաշա թուրքերեն՝ Said Halim և թուրքերեն՝ Said Halim Paşa | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 19, 1864[1] |
| Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
| Մահացել է | դեկտեմբերի 5, 1921 (57 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն |
| Գերեզման | Մահմուդ II-ի դամբարան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | իսլամ[2] |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և Մեծ վեզիր |
| Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Ottoman Department of Foreign Affairs? |
| Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Սայիդ Հալիմ փաշա (փետրվարի 19, 1864[1], Կահիրե, Եգիպտոս - դեկտեմբերի 5, 1921, Հռոմ, Իտալիայի թագավորություն), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքերի պարագլուխներից և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ Հայտնի էր իր տեսական աշխատություններով։ Գտնում էր որ իսլամ, ի տարբերություն առաջընթացը «խոչընդոտող» քրիստոնեության, ժողովրդավարական կրոն է՝ հիմնված իրավահավասարության և անձն, ազատության վրա։ Այդ պատճառով, ըստ Սայիդ Հալիմի, իսլամական աշխարհում անհարկի է պայքարը ժողովրդավարության և ազատության համար։ 1913 թվականին նշանակվել է մեծ վեզիր՝ միաժամանակ կատարելով «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) վերջին շրջանում մեծ վեզիրի պաշտոնը զիջել է Թալեաթին Մուդրոսի զինադադարից (1918) հետո ձերբակալվել է և պատասխանատվության ենթարկվել իբրև պատերազմի հանցագործ և հայերի տեղահանության ու ցեղասպանության կազմակերպման մասնակից։ Կարողացել է փրկվել է պատժից և աքսորվել Մալթա, իսկ 1921 թվականին ազատ արձակվել։
1921 թվականի դեկտեմբերի 6-ին Հռոմում Սայիդ Հալիմին սպանել է հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Şeyhun A. Islamist Thinkers in the Late Ottoman Empire and Early Turkish Republic — Brill, 2014. — P. 147. — ISBN 978-90-04-28090-8
- ↑ https://islamansiklopedisi.org.tr/said-halim-pasa
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 1921 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք պետական գործիչներ
- Օսմանյան ռազմական հանցագործներ
- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ
- Փաշաներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության սպանված անձինք
- Մալթայի աքսորականներ
- Օսմանյան կայսրության ալբանացիներ
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Մուհամմադ Ալիի արքայատոհմ
- Իտալիայում հրազենից մահացածներ