Սամվել Դանիելյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Դանիելյան (այլ կիրառումներ)
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`հայ
Մասնագիտացում`ըմբիշ
Երկիր`Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 2, 1971 (48 տարեկան)
Ադրբեջան Ադրբեջան
Ծննդավայր`Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ

Սամվել Վլադիմիրի Դանիելյան (1971, նոյեմբերի 2, Բաքու), հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ, մարզիչ, Ռուսաստանի եռակի չեմպիոն (1992, 1993, 1999), Եվրոպայի չեմպիոն (1999), 1991 թվականի աշխարհի գավաթակիր, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն (1995), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Դանիելյանը ծնվել է 1971 թվականին Բաքվում։ 1978 թվականից զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով Ֆելիքս Ավակովի և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կասպարովի ղեկավարությամբ։ 1987 թվականից եղել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականի անդամ։ 1989 թվականին Արցախյան ազատամարտի տարիներին տեղափոխվել է Կրասնոդար, հետագայում՝ Դոնի Ռոստով, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով Պյոտր Չինիբալայանցի ղեկավարությամբ։ 1991-2001 թվականներին եղել է Ռուսաստանի հավաքականի անդամ՝ դառնալով հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթակիր (1991)։ 1996 թվականից՝ Ատլանտայի օլիմպիական խաղերի մասնակից[1]։

2001 թվականին ավարտել է կարիերան։ 2008 թվականից Մոսկվայի Իվան Յարիգինի անվան թիվ 64 Ըմբշամարտի պալատի մարզիչն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]