Սամվել Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Աղաջանյան
ապրիլի 14, 1971(1971-04-14) (48 տարեկան) -
Ծննդավայր Ասկերան, Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սամվել Մարդիի Աղաջանյան, հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ծնվել է 1971 թ. ապրիլի 14-ին Ասկերան ավանում՝ բանվորի ընտանիքում։ 1978-1988 թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում։ 1988 թ. ընդունվել է Կիրովականի Պոլիտեխնիկական ուսումնարանը։ 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ գտնվել է Կիրովականում՝ որպես ուսանող, ու երկրաշարժից հետո մասնակցել է փրկարարական աշխատանքներին։ 1988-91 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1991 թ.` ծառայությունն ավարտելուց հետո, վերադարձել է Ասկերան: Կիրովականի Պոլիտեխնիկ ուսումնարանից տեղափոխվել է Ստեփանակերտի գյուղտեխնիկում ու անդամագրվել Ասկերանում գործող Յուրի Աղաջանյանի ընդհատակյա ջոկատին, որի կազմում էլ մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ 1992 թ. հունվարի 30-ին ծանր վիրավորվել է Խրամորթ գյուղի պաշտպանական ծանր մարտերի ընթացքում ու տեղափոխվել ՀՀ 8-րդ հիվանդանոց։ Երկու ամիս բուժվելուց հետո վերադարձել է ջոկատ ու մասնակցել մարտական գործողություններին որպես դասակի հրամանատար։ Աղդամի ազատագրումից հետո Ասկերանի պաշտպանական գնդում նշանակվել է 32-րդ գումարտակում որպես շտաբի պետ՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով։ 1994-2001 թթ. եղել է դատապարտյալ ու գտնվում էր ուղղիչ աշխատանքային գաղութում։

2006 թ. Ասկերան քաղաքում ընդհանուր ազատամարտիկների ժողովում ընտրվել է քաղաքային միավորման խորհրդի նախագահ և կարողացել է Ասկերանում գործող Երկրապահ և Վետերանների միությունները Արցախի միավորել Ազատամարտիկների միության հետ։ 2006 թ. ընդհանուր շրջանի համայնքային միավորումների խորհրդների նախագահության հաշվետու ժողովում փակ քվեարկությամբ ընտրվել է Ասկերանի շրջանի Արցախի ազատամարտիկների միության շրջանային խորհրդի նախագահ։ 2009 թ. և 2012 թ. նորից վերընտրվել է տարածքային միավորման նախագահ։ Արցախի պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ասկերանի «Բարի Երթ» ՍՊ-ի հիմնադիր նախագահն է և զբաղվում է ուղևորափոխադրումներով։ Անդամագրվել է Ազատ հայրենիք կուսակցությանը և կենտրոնական խորհրդի անդամ է։ 2007 թ. ավարտել է «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ֆինանսներ և վարկ, ինֆորմատիկա բաժինը։

Արցախյան ազատամարտին մասնակցելու համար պարգևատրվել է ԼՂՀ «Արիության», ՀՀ «Մարտական Ծառայության» ՀՀ գերատեսչական «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանանյան», «Անդրանիկ Օզանյան», ՀՀ «Երկրապահի» հուշամեդալնելով, ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն», «Ռուսաստանի Դաշնային», «Արցախի Ազատամարտիկների միության», «Հայրենյաց պաշտպան» մեդալներով։ ՀՀ «Վազգեն Սարգսյան» և «Հայրենյաց Պաշտպան» պատվոգրերով։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]