Սահարանպուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սահարանպուր

անգլ.՝ Saharanpur հինդի՝ सहारनपुर

ուրդու՝ سهارنپور
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես46,74 կմ²
ԲԾՄ268 մետր
Բնակչություն705 478 մարդ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ132
Փոստային դասիչ247001
Պաշտոնական կայքsaharanpur.nic.in
Սահարանպուր (Հնդկաստան)##
Սահարանպուր (Հնդկաստան)

Սահարանպուր (անգլ.՝ Saharanpur, հինդի՝ सहारनपुर, ուրդու՝ سهارنپور ), քաղաք Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Սահարանպուր քաղաքի անունը տրվել է Սուրբ Շահ Հարուն Չիշթիի անունով[1]։ Աշխարհահռչակ Դարուլ Ուլոմ Դեոբանդ դպրոցը գործում է նաև Սահարանպուրի շրջանում[2]։ «Շակումբրի Դեվի» շատ հայտնի տաճարը գտնվում է Սահարանպուրում։ Հազարավոր ուխտագնացներ տաճար են այցելում Նավարատրիի ժամանակ։ Որոշ ժողովուրդներ ասում են, որ այն հիմնադրել է ջայն ազնվական Շահ Ռանբիրսինգը[3], որը ներկայիս քաղաքի հիմքերը դրել է բանակային կանտոնի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ինքը հիմնադրվել է Մողոլյան կայսրության ժամանակ, սակայն Դոաբի հովտում, որտեղ գտնվում է, մարդու բնակության հետքերը կարելի է գտնել մ.թ.ա. 2000 թվականից առաջ։

Շամս ադ դին Իլտուտմիշի օրոք (1211-36) շրջանը Դելիի սուլթանության մաս էր կազմում։ Երբ 1340 թվականին սուլթանության հետագա ղեկավարներից մեկը՝ Մուհամեդ բեն Թուղլուկը, ձեռնարկեց արշավ՝ ճնշելու Սիվալիկի կառավարիչների ապստամբությունը, ըստ տեղական ավանդույթի, նա իմացավ Պաոնդհոյ գետի ափին սուրբ սուֆիի ներկայության մասին։ Այս իմաստունին այցելելուց հետո, որին կոչում էին Շահ Հարան Չիշտի, Մուհամեդը հրամայեց իր կողմից այս տարածքը անվանել «Շահ Հարանպուր»։ Սրբի գերեզմանը գտնվում է քաղաքի ամենահին թաղամասում։

Մողոլյան կայսր Աքբար Մեծը տարածքը տրամադրեց Ռաջ Շահ Ռան Վիր Սինգհին՝ իր դատարանի ազնվական ջայնին, որը հիմնեց ժամանակակից քաղաքը բանակի թաղամասերի տեղում։ Քաղաքը շրջապատված էր պարսպով և ուներ չորս դարպաս՝ Սարայ, Մալի, Բուրիա և Լաքհի։ Հին բերդի Շահ Ռան Վիր Սինգհի ավերակները դեռ կարելի է տեսնել Չաունդհարիանի տարածքում։ Նա նաև կառուցեց ջայնիական մեծ տաճարը[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահարանպուր բուսաբանական այգին, որը հայտնի է որպես «Ընկերության պարտեզ» (անգլ.՝ Company Garden), Հնդկաստանում ամենահներից է և հիմնադրվել է ոչ ուշ, քան 1750 թվականին։ Այն ձեռք է բերել Բրիտանական արևելահնդկական ընկերությունը 1817 թվականին[5]։ 1887 թվականին, երբ Հնդկաստանի բուսաբանական հետազոտությունը (անգլ.՝ Botanical Survey of India) բարեփոխեց երկրի բուսաբանական գիտությունները, Սահարանպուրը դարձավ հյուսիսահնդկական բուսական աշխարհի ուսումնասիրության կենտրոնը։ Ենթադրվում է, որ գիտության և տնտեսության մեջ ունեցած ներդրման առումով այգին երկրում երկրորդ տեղում է Կալկաթայի այգուց հետո[6][7]։

Քաղաքի այլ տեսարժան վայրերից են Ամբեդքարի հուշահամալիրը, որը հիմնադրել է Ուտար Պրադեշի քաղաքապետ Մայավատին և փայտի փորագրության շուկան, որտեղ ներկայացված են քաղաքային արվեստի հիանալի օրինակներ, որոնք արտահանվում և վաճառվում են ամբողջ աշխարհում։ Քաղաքում ամեն սեպտեմբեր անցկացվում է պատմական սոցիալ-կրոնական Gughal Mela փառատոնը՝ ներգրավելով բոլոր դավանանքների մարդկանց։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականի Հնդկաստանի մարդահամարի տվյալների, Սահարանպուր քաղաքում ապրում էր 452 925 մարդ, որոնց 53%-ը տղամարդիկ էին, 47%-ը կանայք։ 78% գրագիտության մակարդակով[8] քաղաքը դարձավ գրագիտության բարձր մակարդակ ունեցող քաղաքներից մեկը՝ գերազանցելով ազգայինը (59%)։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 88%, կանանց շրջանում՝ 70%: Բնակչության 14%-ը կազմում էին մինչև 6 տարեկան երեխաները ներառյալ[9]։

Բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմում է 543 641 մարդ[10]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1991 2001 2013
374 945 455 754 543 641

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է իր փայտամշակման արդյունաբերությամբ, գյուղմթերքների վերամշակմամբ, այդ թվում՝ բասմատի բրնձով և մանգոյով, տեքստիլ գործարաններով, շաքարի, թղթի և ծխախոտի արտադրությամբ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը երկաթուղով միանում է Հնդկաստանի մյուս խոշոր քաղաքներին։ Դա Հնդկական երկաթուղու գոտու (անգլ.՝ Northern Railway Zone), Indian Railways ստորաբաժանման կարևոր հանգույցն է։ Քաղաքում են գտնվում «Saharanpur-Junction» կայանը (գտնվում է քաղաքի կենտրոնում) և «Tapri» կայանը՝ Paper Mill Road-ի վրա։

Հնդկական ռազմաօդային ուժերի Sarsawa բազան գտնվում է քաղաքից 12 կմ հեռավորության վրա, որը, ներկայումս, չի օգտագործվում քաղաքացիական բնակչության կանոնավոր թռիչքների համար, բայց նմանատիպ ծրագրեր կան։ Կան ավտոբուսային կապեր հարևան քաղաքների և այլ խոշոր քաղաքների հետ, ինչպիսիք են Դելին, Մերաթհան և Դեհրադունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://saharanpur.nic.in/history/
  2. http://www.darululoom-deoband.com/
  3. Desk, India TV News (2012 թ․ նոյեմբերի 16). «India's Agrawal community: Its history and prominent personalities». Indiatvnews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Madhu Jain, O. C. Handa, and Omacanda Handa, Wood Handicraft: A Study of Its Origin and Development in Saharanpur, Indus Publishing (2000), pp. 22-24. ISBN 81-7387-103-5
  5. Sharad Singh Negi, Biodiversity and its conservation in India 2nd revised ed. New Delhi, Indus Publishing (2008) 978-81-7387-211-2
  6. Sharad Singh Negi, Biodiversity and its conservation in India 2nd revised ed. New Delhi, Indus Publishing (2008) ISBN 978-81-7387-211-2
  7. The Saharanpur Botanic Garden
  8. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  9. Census of India 2001: Data from the 2001 Census, including cities, villages and towns (Provisional)
  10. «Sahāranpur» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]