Նավարատրի (սանսկրիտ՝ नवरात्रिnavarātri IAST, բենգալերեն՝ নবরাত্রি), հինդուական կրոնական տոն։ Սանսկրիտից թարգմանված՝ «նավարատրի» բառը նշանակում է «ինը գիշերներ»[1]։ Տասն օր և ինը գիշեր տևող այս տոնի ընթացքում հինդուիստները պաշտում են հինդուիզմի մեջ Աստծո ինը կանացի ձևերը՝ Շակտի/Դեվի։
Տոնը նշվում է տարին երկու անգամ. գարնանային լուսավոր ամսվա՝ Չայտրայի (ապրիլ - մայիս) կեսին և Աշվինա աշնանային ամիսներին (սեպտեմբեր - հոկտեմբեր)[2]։ Տոնակատարությունը սկսվում է նորալուսնից հետո առաջին օրը:
Քոլու տիկնիկները Նավարատրիի ժամանակ
Նավարատրիի ընթացքում անցկացվում են տաճարային տոներ[2], կատարվում են աղոթքներ[3], կազմակերպվում են հանդիսավոր երթեր և տոնավաճառներ[3]։ Հաճախ փառատոնի առաջին երեք օրերը նվիրված են Լակշմի աստվածուհուն, հաջորդ երեքը՝ Դուրգային, իսկ վերջինը՝ Սարասվատիին[2]։ Փառատոնի ամենակարևոր տարրերից մեկը Դուրգա Պուջան է. երկրպագուները երկրպագում են Դուրգայի տեսքով Դեվիին՝ նրա հովանավորչությունն ստանալու համար[4]։ Նավարատրիի հետ կապված առասպելներից մեկը պատմում է ասուրա Մահիշայի նկատմամբ Դուրգայի հաղթանակի մասին[2]։
Տարբեր շրջաններում կան նաև Նավարատրիի տոնակատարությունների տեղական ավանդույթներ։ Օրինակ՝ Գուջարաթում անցկացվում են կանանց հատուկ պարեր[5], Բենգալիայում՝ Կալի պատկերներով երթեր, Թամիլնադում՝ տիկնիկային բլուրներ. աստվածուհիների և հինդուական պանթեոնի աստվածների ֆիգուրներով հատուկ հարթակներ[2]։
Краснодембская Н. Г. Дурга // Индуизм. Джайнизм. Сикхизм: словарь / под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996a. — С. 179—180. — 576 с. — ISBN 5-250-02557-9
Краснодембская Н. Г. Наваратри/Наваратра // Индуизм. Джайнизм. Сикхизм: словарь / под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996b. — С. 297—298. — 576 с. — ISBN 5-250-02557-9