Սահակ Կամսարական (իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Կամսարական
Արշարունիքի տեր
 
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր 505
Դինաստիա Կամսարականներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր Արշավիր Կամսարական
Մայր Վարդանույշ Մամիկոնյան
Զավակներ Սահակիա Կամսարական

Սահակ Կամսարական (5-րդ դար - 505), հայ իշխան Մարզպանական Հայաստանում, Արշարունյաց գավառի տանուտեր, Արշավիր Կամսարականի և Վարդանույշ Մամիկոնյանի որդին, Ներսեհ, Հրահատ և Վահան Կամսարականների ավագ եղբայրը, Կամսարականների իշխանական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ Կամսարականը իր եղբայրների հետ մասնակցել է Սասանյան Պարսկաստանի դեմ տեղի ունեցած Վահանանց ապստամբությանը (481-484)։ 484 թվականին Վահան Մամիկոնյանի կողմից որպես պատգամավոր մասնակվել է Նվարսակի պայմանագրի ստորագրմանը[2]։ 486-500 թվականներին կառուցել է Այրարատ նահանգի Շիրակ գավառի Տեկոր գյուղի մոտ գտնվող Սուրբ Սարգսի վկայարանը[3] և վերակառուցել նույն վկայարանի մոտ գտնվող Տեկորի տաճարը[4][5][6]։

Տեկորի արձանագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

․․․․Ուրանայ եւ Հոռո․․․ (ե)պիսկոպոսի, եւ Տ․․․յրոնի Տեկորոյ վանաց երիցու, եւ Մանանայ Հազարապետի Հիմնարկեցաւ տեղիս ի ձեռն Յոհանու Հայոց կաթողիկոսի և Յոհանու Արշարունեաց յիւր բարեխաւսութիւն եւ բոլոր ազգիս եւ ամուսնի եւ որդեկաց եւ սիրելեաց եւ սրբոյ Սարգսի․ Սահակ Կամսարական շինեաց զայս վկայարան։

- «Շիրակ», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1881, Էջ 132․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 353-354․
  2. «Պատմութիւն Հայոց», Ղազար Փարպեցի, դրվագ Գ, գլուխ ղ․
  3. «Կամսարականները «Տեարք Շիրակայ եւ Արշարունեաց». պատմական ուսումնասիրություն», Սահակ Կոգյան, Վիեննա, 1926, էջ 116-117․
  4. «Հայկական ճարտարապետություն», Թորոս Թորամանյան, հատոր Ա, Երևան, 1942, էջ 131բ․
  5. «Եպիսկոպոսք Արշարունեաց եւ Տան Կամսարականացն», Սահակ Կոգյան, Հանդես ամսօրյա, 1924, թիվ 1-2, էջ 26-27․
  6. «Պատմական հայ ճարտարապետութիւն։ (Ուսումնասիրութիւն)։ Ա։ Տեկորի տաճարը», Թորոս Թորամանյան, Թիֆլիս, 1911, էջ 100․