Սալալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սալալա
Downtown Salalah Oman.jpg
ԵրկիրՕման Օման
ԲԾՄ17 մետր
Բնակչություն178 469 մարդ (2005)
##Սալալա (Օման)
Red pog.png
Սալալա, Օման

Սալալա (արաբ․՝ صلالة‎‎), Օմանի երկրորդ քաղաքը բնակչության թվով, Դոֆար հարավային նահանգի վարչական կենտրոնը:

Սալալայի բնակչությունը կազմում է 178 469 մարդ (2005

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Արաբական ծովի ափին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Սալալան երեք կողմից շրջապատված է Արաբական անապատով, կլիման համեմատաբար մեղմ է տարվա մեծ մասի ընթացքում: Հունիսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբը հարավ-արևելքից քաղաքի վրա փչում են մոնսոններ։

Սալալաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.3
(90.1)
33.8
(92.8)
36.7
(98.1)
43.6
(110.5)
42.3
(108.1)
43.0
(109.4)
32.7
(90.9)
31.3
(88.3)
33.0
(91.4)
40.1
(104.2)
37.4
(99.3)
34.2
(93.6)
43.6
(110.5)
Միջին բարձր °C (°F) 27.5
(81.5)
27.9
(82.2)
29.9
(85.8)
31.7
(89.1)
32.4
(90.3)
31.8
(89.2)
28.4
(83.1)
27.3
(81.1)
29.0
(84.2)
30.5
(86.9)
30.8
(87.4)
28.7
(83.7)
29.66
(85.38)
Միջին օրական °C (°F) 22.9
(73.2)
23.7
(74.7)
25.5
(77.9)
27.6
(81.7)
29.0
(84.2)
29.0
(84.2)
26.4
(79.5)
25.2
(77.4)
26.3
(79.3)
26.3
(79.3)
25.9
(78.6)
23.9
(75)
25.97
(78.75)
Միջին ցածր °C (°F) 17.9
(64.2)
19.2
(66.6)
21.0
(69.8)
23.4
(74.1)
25.6
(78.1)
26.5
(79.7)
24.2
(75.6)
23.1
(73.6)
23.4
(74.1)
21.6
(70.9)
20.4
(68.7)
18.8
(65.8)
22.09
(71.77)
Ռեկորդային ցածր °C (°F) 12.6
(54.7)
10.8
(51.4)
14.5
(58.1)
18.0
(64.4)
20.6
(69.1)
23.5
(74.3)
21.9
(71.4)
20.5
(68.9)
19.1
(66.4)
16.5
(61.7)
15.0
(59)
14.1
(57.4)
10.8
(51.4)
Տեղումներ մմ (դյույմ) 2.2
(0.087)
7.0
(0.276)
6.3
(0.248)
19.8
(0.78)
17.1
(0.673)
10.6
(0.417)
24.6
(0.969)
24.5
(0.965)
4.1
(0.161)
4.1
(0.161)
9.6
(0.378)
1.1
(0.043)
131
(5.158)
% խոնավություն 50 58 62 68 75 80 89 90 81 67 55 50 68.8
Միջին ամսական արևային ժամ 289.6 256.8 297.6 308.3 335.1 199.5 43.9 42.4 188.0 314.7 304.7 296.8 2877,4
աղբյուր: NOAA (period of record varies, see source)[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալալան հին քաղաք է։ Ասում են, որ պալատի ավերակները պատկանել են Շեբայի թագուհուն, իսկ հարևան Էլ-Կար լեռներում գտնվում է աստվածաշնչյան մարգարե Հոբի գերեզմանը:

Սալալան սուլթան Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդի ծննդավայրն է։ Նախքան 1970 թվականին գահին բարձրանալը, Քաբոս բին Սաիդը մշտապես ապրել է Սալալայում, իսկ այնուհետև տեղափոխվել մայրաքաղաք Մասկատ։ Այնուամենայնիվ, սուլթանը պարբերաբար այցելել է Սալալա՝ շեյխերի և հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու համար․ վերջին այցը եղել է 2006 թվականին, մինչ այդ՝ 2002 թվականին:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալալաում կա օդանավակայան, որը հիմնականում սպասարկում է ներքին Օմանի և որոշ տարածաշրջանային չվերթներ, օրինակ՝ Քուվեյթից, Դուբայից և Դոհայից: Աշնանը՝ տուրիստական ​​սեզոնի գագաթնակետին, օդանավակայանը թռիչքներ է ընդունում ավելի հեռավոր երկրներից: Oman Air ընկերությունը Սալալայից օրական մի քանի ինքնաթիռ է ուղարկում Մասկատ և ետ[2]:

Պարսից ծոցի բոլոր երկրներից Սալալա են ժամանում հյուրեր, որպեսզի հանգստանան ուժեղ շոգից, որն այդ ժամանակ լինում է մնացած տարածաշրջաններում, և դիտելու բուռն բուսականությանը և նույնիսկ ջրվեժները։ Այդ ժամանակ քաղաքի բնակչությունը գրեթե կրկնապատկվում է, կազմակերպվում են տարբեր փառատոներ։

Սալալայում մեծ թվով միգրանտներ են ապրում՝ հիմնականում Հնդկաստանից, կա նույնիսկ հնդկական դպրոց:

Սալալան հայտնի է որպես «Արաբիայի օծանելիքի մայրաքաղաք»։ Քաղաքի շրջակայքում արածում են ոչխարների հոտերը, իսկ լեռնային առուների երկայնքով աճում են խնկի ծառերը։ Շրջակա լողափերը հիանալի են դայվինգի համար։

1998 թվականին քաղաքից մոտ 15 կմ դեպի հարավ-արևմուտքում կառուցվել է Օմանի Սալալա խոշորագույն նավահանգստը, որն ունի կարևոր ռազմավարական դիրք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Salalh Climate Normals»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է January 16, 2013 
  2. «Oman Air Introduces The New Oman Air Pass»։ Oman Air։ 30 November 2016։ Վերցված է 28 July 2017