Սաբրինա Գոնսալես Պաստերսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբրինա Գոնսալես Պաստերսկի
Sabrina Gonzalez Pasterski 2014 2.jpg
Ծնվել էհունիսի 3, 1993(1993-06-03)[1] (26 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Cuba.svg Կուբա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և հեղինակ
Հաստատություն(ներ)Boeing Phantom Works
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Հարվարդի համալսարան
Տիրապետում է լեզուներինամերիկյան անգլերեն
Գիտական ղեկավարAndrew Strominger?
Կայքphysicsgirl.com
Sabrina Gonzalez Pasterski Վիքիպահեստում


Սաբրինա Գոնսալես Պաստերսկի (անգլ.՝ Sabrina Gonzalez Pasterski, հունիսի 3, 1993(1993-06-03)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս Չիկագոյից, ով ուսումնասիրում է լարերի տեսություն և տարրական մասնիկների ֆիզիկա[2]: Նա ինքն իրեն նկարագրում է որպես «առաջին սերնդի կուբայամերիկացի և Չիկագոյի հանրային դպրոցների հպարտ շրջանավարտ»: Ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) բակալավրիատը և ներկայումս Հարվարդի համալսարանի ասպիրանտ է:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնսալես Պաստերսկին ծնվել է 1993 թվականի հունիսի 3-ին Չիկագոյում, Մարկ Պաստերսկու և Մարիա Գոնսալեսի ընտանիքում: Նրա հայրը էլեկտրատեխնիկ է, ով քաջալերել է Սաբրինային հետևել իր երազանքներին[3]: 1998 թվականին ընդգրկվել է Էդիսոնի կրոնական շնորհալի կենտրոնը (Edison Regional Gifted Center), իսկ 2010 թվականին ավարտել է Իլինոյսի Մաթեմատիկայի և գիտության ակադեմիան[4]:

Գոնսալես Պաստերսկին ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել ավիացիայի ոլորտում: Նա թռիչքի իր առաջին դասը վերցրել է 2003 թվականին[5], իսկ արդեն 2006 թվականին իր նախագծով սկսել է ինքնաթիռ կառուցել[6]: 2007 թվականին Կանադայում միայնակ կարողացել է վարել Cessna 150 ինքնաթիռը, որից հետո՝ 2008 թվականին, ստացել է իր ինքնաթիռը վարելու վկայական[7]: Նրա ԱՄՆ-ի տարածքի վրա ինքնաթիռով առաջին ինքնուրույն թռիչքը կատարվել է 2009 թվականին իր օդաչու-դասավանդող Ջեյ Մայարդի հավանությամբ[8]:

Գոնսալես Պաստերսկու գիտական հերոսների թվում են Լեոն Լեդերմանը, Դադլի Հերսչբախը և Ֆրիման Դեյսոնը: Ըստ իր խոսքերի, նրան ֆիզիկայով հրապուրել է Ջեֆ Բեզոսը: Նա աշխատանքի առաջարկներ է ստացել «Blue Origin» կազմակերպության կողմից, Amazon.com-ի Ջեֆ Բեզոսի և Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունից (ՆԱՍԱ)[9]:

2014 թվականից տեղափոխվել է Հարվարդի համալսարան՝ ֆիզիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու համար[10]:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010, Իլինոյսի ավիացիոն առևտրի ասոցիացիայի Արդյունաբերության նվաճման մրցանակ[6]
  • 2012, Մինչև 30 տարեկան 30 գիտնականներ[10]
  • 2012, Երիտասարդ գիտնականների մրցանակ Լինդաուի Նոբելյան դափնեկիրների կոնֆերանսից[10]
  • 2013, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ակադեմիայի ֆիզիկայի բաժանմունքի Orloff կրթաթոշակային մրցանակ[11]
  • 2015, Forbes «30 տարեկանից փոքր 30 հայտնիներ»[12]
  • 2015, Հերց գիտական ընկերության անդամ[13]
  • 2017, Forbes «30 տարեկանից ցածր 30 աստղեր»[14]
  • 2017, Մարի Քլեր Գյունիուսի մրցանակ[15]
  • 2017, Սիլիկոնային հովիտ Comic Con Headliner[16]

Լուսաբանումը ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

ozy.com-ում նրա մասին հոդվածը հրապարակելուց հետո[17], դերասան Ջորջ Թեքեն Թվիթթերի իր էջում Գոնսալես Պաստերսկու մասին ասել է. "Հուսամ ես հայտնի եմ նրանով, ինչ ես անում եմ, այլ ոչ թե նրանով, ինչը ես չեմ անում: Սուր զգացողություն"[18]: Սթիվեն Փ. Ջոբսի հոդվածը, ներառյալ իր թվիթը, կիսվել է 1,200,000 անգամ[17]:

Գոնսալես Պաստերկու հոդվածի և գործերի միջազգային լուսաբանումը հայտնվել է RT-ում, Լեհաստանի Անգորա թերթում և Չեխիայի Հանրապետության DNES-ում[19][20][21]: 2016 թվականին ռեփեր Քրիս Բրաունը Գոնսալես Պաստերսկուն աջակցելու համար վիդեո է հրապարակել[22]: Ֆորբսը և History Channel-ը Պաստերսկու մասին նրա հանդիսատեսների համար ալիք են հրապարակել համապատասխանաբար Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում[23][24]: «People en Español» իսպաներենով ամենակարդացվող ամսագիրը[25][26] 2016 թվականի ապրիլին Պաստերսկուն խմբագրություն է նվիրել[27]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://wiki.factsider.com/sabrina-gonzalez-pasterski/
  2. «Center for the Fundamental Laws of Nature»։ Harvard University։ Վերցված է 2016-04-05 
  3. «Wondering Where The Future of Aviation Is? Wonder No More! Meet Ms. Sabrina Gonzalez Pasterski - Midwest Flyer – General Aviation Magazine»։ midwestflyer.com։ Վերցված է 22 August 2017 
  4. «Sabrina Pasterski ’10 Profiled by Chicago Tribune»։ IMSA 360 
  5. «Sabrina»։ FAA Technical Center։ 2005։ Վերցված է 2016-04-05 
  6. 6,0 6,1 Bildilli Jim (January 5, 2011)։ «Wondering Where The Future of Aviation Is? Wonder No More! Meet Ms. Sabrina Gonzalez Pasterski»։ Midwest Flyer։ Վերցված է 2016-04-05 
  7. «N5886Q Data»։ Airport Data։ Վերցված է 2016-04-05 
  8. «What is your best achievement?»։ Illinois Mathematics and Science Academy։ Վերցված է 2017-08-22 
  9. «Who's That Girl: Sabrina Pasterski»։ Hearst UK։ 2016։ Վերցված է 2016-04-05 
  10. 10,0 10,1 10,2 30 Under 30: Lindau Nobel Laureate Meeting, Scientific American profile
  11. «Orloff Awards»։ MIT։ August 8, 2015։ Վերցված է 2016-04-05 
  12. London Jay (January 8, 2015)։ «More Than 30 MIT Alumni Named to Forbes’ 30 Under 30 Lists»։ Slice of MIT։ Վերցված է 2016-04-05 
  13. «Hertz New Fellows 2015»։ The Hertz Foundation։ 2015։ Վերցված է 2016-04-05 
  14. «30 Under 30 2017»։ Forbes։ Վերցված է 22 August 2017 
  15. «The Unstoppables: Meet the Winners of Our First-Ever Young Women's Honors»։ Marieclaire.com։ 12 December 2016։ Վերցված է 22 August 2017 
  16. «Silicon Valley Comic Con - April 21-23, 2017»։ Silicon Valley Comic Con։ Վերցված է 22 August 2017 
  17. 17,0 17,1 Ozy.com։ Steven P. Jobs Trust։ 2016-01-12 
  18. Takei George (January 20, 2016)։ «Twitter feed»։ Twitter 
  19. «RT Watching the Hawks»։ RT։ February 4, 2016։ Վերցված է 2016-04-05 
  20. «Angora»։ January 31, 2016։ Վերցված է 2016-04-05 
  21. «DNES»։ March 14, 2016։ Վերցված է 2016-04-05 
  22. Brown Chris (2016)։ «There’s A New Einstein In Town With Answers To The Universe’s Biggest Mysteries – And She’s A Millenial From Chicago»։ Վերցված է 2016-04-05 
  23. Gasca Leticia։ «¿Quién es Sabrina Pasterski?»։ Forbes Mexico։ Վերցված է 2016-04-05 
  24. «¿La nueva Einstein? Una joven física latina asombra al mundo de la ciencia»։ The History Channel (Latin America)։ Վերցված է 2016-04-05 
  25. Gasca Leticia։ «¿Quién es Sabrina Pasterski?»։ Forbes Mexico։ Վերցված է 2016-04-05 
  26. «¿La nueva Einstein? Una joven física latina asombra al mundo de la ciencia»։ The History Channel (Latin America)։ Վերցված է 2016-04-05 
  27. «People en Español»։ Echo Media։ Վերցված է 2016-04-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]