Սաբահ (օրաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբահ
Sabah
Rojname Bismil 2010.JPG
Տեսակթերթ
Լեզութուրքերեն
Հիմնադրվել էապրիլի 22, 1985
ՍեփականատերÇalık Holding
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԳրասենյակԲեշիքթաշ
Կայքsabah.com.tr
Sabah (newspaper) Վիքիպահեստում

«Սաբահ» (Sabah) օրաթերթ Թուրքիայի առաջատար թերթերից մեկը, առաջին համարը լույս է տեսել Թուրքիայում 1985 թվականի ապրիլի 22-ին: Կարգախոսն է ՝ «Թուրքիայի ամենալավ թերթ››:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Իզմիրի «Նոր հարյուրամյակ» թերթը համաթուրքական թերթի վերածելու փորձերը արդյունք չտվեցին, նախապատրատրաստական աշխատանքներից հետո Թուրքիայում սկսվեց Sabah թերթի հրապարակումը, որը պատկանում էր գործարար Դինչ Բիլգինին: Գլխավոր խմբագիրն էր Ռահմի Թուրանը: Sabah-ի գլխավոր խմբագիրներն են եղել Զաֆեր Մութլուն, Էրգուն Բաբահանը, Ուֆուք Գյուլդեմիրը և Թայֆուն Դևեջիօղլուն: 2000 թվականին Ciner Grubu- ը (Ջիներ Գրուփ) դարձավ թերթի համասեփականատեր, սակայն 2005 թվականի մայիսի 3-ին թերթը գնվեց Merkez Grubu- ի (Մերքեզ Գրուփ) կողմից, որը Ciner-ի համասեփականատերն էր: 2006 թվականի հունվարի 2- ից թերթի գլխավոր խմբագիրն է լրագրող, սյունակագիր և հեռուստահաղորդավար Ֆաթիհ Ալթյայլըն [1]:

2007 թվականին Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորած կառավարությունը ‹‹բռնագրավեց›› թերթը՝ վկայակոչելով իրավական փաստաթուղթը, որը թերթը չէր ներկայացրել կառավարությանը 2001 թվականին, երբ գնվել էր Sabah- ը:

Թերթի տնօրինությունը հանձվեց Թուրքիայի Tasarruf Mevduatı Sigorta Fonu- ին (խնայողական ավանդների ապահովագրության ֆոնդ): Թերթի որոշ աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից, ինչից հետո թերթը 1.1 մլրդ դոլարով գնվեց Turkuvaz Medya Grubu – ի կողմից (Թուրքուվազ մեդիա գրուփ ), որը պատկանում է Çalık Holding -ին (Չալըք Հոլդինգ) : Çalık Holding -ի սեփականատերը ՝ Բերաթ Ալբայրաքը, Էրդողանի փեսան է, իսկ գործադիր նախագահ Ահմեդ Չալըքը բնութագրվում է որպես Էրդողանի մտերիմ գործընկեր:

1.1 մլրդ դոլարի վաճառքը Թուրքիայում զգալի հակասություն առաջացրեց, ոչ պակաս, քանի որ այն մասնակիորեն ֆինանսավորվել է երկու պետական բանկերից՝ Vakıfbank -ի (Վաքիֆ բանկ) և Halk Bankası –ի (Հալք բանկ) կողմից 750 միլիոն դոլարի չափով, և վաճառվել է նվազագույն գնով, իսկ Çalık Holding -ը միակ գնորդն էր [2] :

Ըստ Ասլը Այդընթաշբաշի, որը Sabah -ի Անկարայի գրասենյակի ղեկավարն է, սկսած այդ շրջանից թերթը ստանձնեց իշխանամետ ուղղություն[3]: 2013 թվականից թերթի տնօրինությունը անցավ Kalyon Grubu- ին (Քալյոն Գրուփ)[4]:

Kalyon Grubu- ն հիմնադրվել է 2013 թվականին Օմեր Ֆարուք Քալյոնջուի կողմից, ով Kalyon Grubu-ի խորհրդի անդամ է: Kalyon Grubu- ն գործում է շինարարության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում: Turkuvaz Medya Grubu- ն գտնվում է Kalyon Grubu- ի և Zirve Holding- ի (Զիրվե Հոլդինգ) կազմում: Turkuvaz Medya Grubu- ն պատկանում է Zirve Holding- ին, որն էլ իր հերթին պատկանում է Օմեր Ֆարուք Քալյոնջուին: Turkuvaz Medya Grubu- ն հիմնադրվել է Çalık Holding -ի կողմից 58%, Çalık Տուրիզմի, Մշակույթի, Շինարարության, Արդյունաբերության և Առևտրի ընկերության կողմից 25%, Gapyapı շինարարական ընկերության կողմից 15%, Ահմեդ Չալըքի 1% և Սերհաթ Ալբայրաքի կողմից 1%, որը Էրդողանի փեսայի ընկերն է: Օմեր Ֆարուք Քալյոնջուն սերտ հարաբերություններ ունի Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ, վերջինս 2004 թվականին ներկա է գտնվել նաև Օմեր Ֆարուք Քալյոնջուի հարսանեկան արարողությանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ շրջանի վարչապետ Ռ. Թ. Էդողանը կազմակերպել է Çalık Holding -ին պատկանող լրատվամիջոցների վաճառքը իշխանամետ գործարարներին, որոնց ի պատասխան խոստացվել են հասարական նախագծերում տենդերներ: Համաձայն տեղեկությունների, պաշտոնաթող վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանատու էր ապահովել ֆինանսական միջոցներ տարբեր գործարարների համար, որպեսզի Kalyon Grubu- ն կարողանար գնել լրատվամիջոցներ[5]:

2018 թվականի սեպտեմբերի առաջին շաբաթվա տվյալների համաձայն՝ Sabah - ը Թուրքիայում ամենավաճառված օրաթերթն է, մոտ 297 հազար օրինակ ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը[6]:

Sabah - ը հրապարակել է New York Times International Weekly շաբաթաթերթը 2009 թվականից: Այս 8 էջանոց հավելվածը բաղկացած է եղել New York Times - ից թուրքերեն թարգմանված հոդվածներից: New York Times- ի հետ համագործակցությունը դադարեցվել է 2014-ին, առանց որև է պաշտոնական բացատրության[7]:

Sabah - ը աշխատելու նպատակով Գերմանիա մեկնած թուրքերի տեղեկատվական կարիքները բավարարելու նպատակով 1980-ական թվականներից սկսած ինքնաթիռով Գերմանիա և այլ եվրոպական երկրներ թերթեր է ուղարկում: Այս պահանջի մեծացմամբ պայմանավորված ՝ 1990 - ական թվականներից Sabah -ը սկսեց հրապարակվել նաև Գերմանիայում[8]:

Թերթը 1997 թվականի հունվար ամսից սկսել է գործունեություն ծավալել նաև ինտերնետային հարթակում: Գլխավոր խմբագիրը Էրդալ Շաֆաքն է[9]:

SimilarWeb- ի 2018 թվականի դեկտեմբերի 16-ի տվյալներով Sabah կայքը ինտերնետ հարթակում ամենաշատ դիտվող և ընթերցվող լրատվամիջոցների շարքում զբաղեցնում է 3 –րդ տեղը՝ զիջելով միայն Hürriyet-ին (Հյուրրիյեթ) և Milliyet -ին (Միլլիյեթ)[10]:

Sabah -ը գերմաներեն լեզվով լույս է տեսնում Sabah Deutsch [11] անվամբ, անգլերեն լեզվով Sabah Avrupa [12] անվամբ: Sabah Avrupa - ի հիմնական նպատակն է թուրք հասարակությանը իրազեկել Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Sabah - ը անգլերեն, գերմաներեն և արաբերեն լեզվով Եվրոմիության անդամ երկրներում լույս է տեսնում Daily Sabah [13] անվամբ [14]:

Daily Sabah- ը իշխանամետ դիրքորոշում ունեցող օրաթերթ է, որը ևս պատկանում է Turkuvaz Media Grubu-ին: Daily Sabah-ի առաջին համարը լույս է տեսել Թուրքիայում 2014 թվականի փետրվարի 24- ին: Գլխավոր խմբագիրն է Սերդար Քարագյոզը: Վերջինս նախկինում ստանձնել էր Sabah- ի արտաքին հրապարակումների ղեկավարի պաշտոնը :

Daily Sabah- ի հիմնադրման վերաբերյալ Sabah- ի ինտերնետ կայքում հրապարակվել էր հոդված, որի վերնագիրն էր «Աշխարհին Թուրքիայի մասին կպատմի Daily Sabah-ը»[15]: Daily Sabah- ը պետք է ընկալվի որպես Sabah- ի անգլերեն տարբերակ: Ըստ թերթի գլխավոր խմբագրի՝ թերթի ընթերցողները ներկայացնում են երեք շրջանակներ՝ այս կամ այն նպատակներով Թուրքիայում բնակվող օտարերկրացիները, օտարերկրացիները, որոնց հետաքրքրում են Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները և վերջապես եվրոպաբնակ թուրքերը[16]:

Daily Sabah- ը հաճախ կոչվում է թուրքական կառավարության և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնականում անգլախոս ընթերցողների շրջանում քարոզչական գործունեություն իրականացնող մամուլի օրգան[17]:

2013 թվականի կոնֆլիկտից հետո, որը տեղի ունեցավ Գյուլենական շարժման և քաղաքական հավակնություններ ունեցող կրոնական հասարակության, իսկ հետո արդեն իշխող Արդարություն և զարգացում կուսակցության միջև, գյուլենական շարժման Today's Zaman ը դարձավ ԱԶԿ - ի անօղոք քննադատություն իրականացնող մամուլի միավորը եվրոպական հարթակում: ԱԶԿ- ի աշխարհիկ քննադատներ Today's Zaman և Hürriyet Daily News- ին հակակշռելու նպատակով Daily Sabah- ը դարձավ ԱԶԿ - ի աջակից ձայնը անգլերեն լեզվով[18]:

Հայկական շրջանակներում Sabah - ը հիշատակվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Մարսել Պետրոսյանի կողմից: Վերջինս մեղադրել է Sabah - ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հօգուտ Ադրբեջանի կեղծ տեղեկատվություն տարածելու վերաբերյալ[19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [http://www.sabahilan.net/hakkimizda.asp «Sabah Gazetesi Hakk�nda K�sa Bilgi - Sabah Gazetesi Sahibi»]։ www.sabahilan.net։ Վերցված է 2018-12-27 
  2. «Çalık Holding»։ ipfs.io։ Վերցված է 2018-12-27 
  3. «Hükümet yanlısı basın: Vurun Haşim Kılıç'a»։ Diken (en-US)։ 2014-04-26։ Վերցված է 2018-12-27 
  4. «Sabah (newspaper)» (անգլերեն)։ 2018-02-18 
  5. «KALEN ENERGY ELECTRICITY GENERATION CORP.»։ Վերցված է 28.12.2018 
  6. medyatava@medyatava.com։ «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir»։ www.medyatava.com (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-27 
  7. LLC Revolvy։ «"Sabah (newspaper)" on Revolvy.com»։ www.revolvy.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27 
  8. «Sabah (gazete)» (թուրքերեն)։ 2018-10-18 
  9. [http://www.sabahilan.net/hakkimizda.asp «Sabah Gazetesi Hakk�nda K�sa Bilgi - Sabah Gazetesi Sahibi»]։ www.sabahilan.net։ Վերցված է 2018-12-27 
  10. «Top Websites in Turkey - SimilarWeb Website Ranking»։ www.similarweb.com։ Վերցված է 2018-12-27 
  11. «Daily Sabah Deutsch - Aktuelle Nachrichten aus der Türkei»։ www.dailysabah.com։ Վերցված է 2018-12-27 
  12. «Sabah Avrupa - Haberler - Son Dakika Almanya Haberleri»։ www.sabah.com.tr։ Վերցված է 2018-12-27 
  13. «Daily Sabah - Latest & Breaking News from Turkey | Istanbul»։ www.dailysabah.com։ Վերցված է 2018-12-27 
  14. «Sabah (gazete)» (թուրքերեն)։ 2018-10-18 
  15. «Türkiye'yi dünyaya DAILY SABAH anlatacak»։ Sabah (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-27 
  16. «Türkiye'yi dünyaya DAILY SABAH anlatacak»։ Sabah (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-27 
  17. Akoz Emre (2014-02-27)։ «New English daily offers Turkish government perspective»։ Al-Monitor (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27 
  18. Akoz Emre (2014-02-27)։ «New English daily offers Turkish government perspective»։ Al-Monitor (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27 
  19. «МИД НКР о турецкой газете Sabah»։ web.archive.org։ 2015-04-18։ Վերցված է 2018-12-27