Ռուս-թուրքական պատերազմ (1568-1570)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ)
Ռուս-թուրքական պատերազմ (1568-1570)
Ռուս-թուրքական պատերազմներ
Русско-турецкая война 1568.jpg
Գործողությունների քարտեզը (ռուսերեն)
Թվական 1568—1570
Վայր Աստրախանի և Ազովի տարածաշրջան
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական ցարություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Flag of the Crimean Tatar people.svg Ղրիմի խանություն
Հրամանատարներ
Իվան IV Օսմանյան կայսրություն Սելիմ II
Flag of the Crimean Tatar people.svg Դեվլետ I Գերայ
Կողմերի ուժեր
15,000 զինվոր 15 հազար յանիչար,
2000 սիպահ


Ռուսաստան Ռուս-թուրքական պատերազմներ Օսմանյան կայսրություն

1568-1570 ռուս-թուրքական պատերազմ, պատերազմ Ռուսական ցարության և Օսմյանյան կայսրության միջև, ռուս-թուրքական պատերազմներից առաջինը։ Այս պատերազմի պատճառն է դարձել օսմանյան սուլթանի ցանկությունը վերադարձնել Աստրախանի խանությունը իր ազդեցության ոլորտ։

Իրադարձությունների ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1556 թվականին ռուս ցար Իվան IV Ահեղը գրավեց Աստրախանի խանությունը և հրամանեց կառուցել Աստրախանում նոր կրեմլ, որը վեր էր բարձրանում Վոլգայի մոտ մի բլրի վրա։ 1568 թվականին Սելիմ II սուլթանը որոշեց արշավանք կազմակերպել Աստրախանի վրա իր վասալ Ղրիմի խանության օգնությամբ։ Ստամբուլում Վոլգայի և Դոնի ջրանցքով միացման ծրագիր էր մշակվել, իսկ 1569 թվականին Կասիմ-փաշայի մեծ զորքը, որը կազմված է 15 հազար յանիչարներից, 2 հազար սիպահներից և մի քանի հազար ազապ և աքընջներից ուղարկվեց պաշարել Աստրախան քաղաքը և ջրանցքի ստեղծման գործերը սկսել, երբ այդ ժամանակ օսմանյան նավատորմը պաշարում էր Ազովը։

Սակայն Աստրախանի պարետ իշխան Վասիլի Սերեբրյանու կայազորի անսպասելի արտագրոհը ջարդեց պաշարողներին։ 15 հազար մարդուց կազմված ռուսական ամրացումը քշեց և ցրեց ջրանցքի շինարարներին և հաղթեց շինարարների պաշտպանման համար ուղարկված ղրիմի թաթարների 50 հազարանոց բանակը։ Նույն ժամանակ ուժեղ փոթորիկը ոչնչացրեց օսմանյան նավատորմին։

1570 թվականի գարնանը Իվան Ահեղի դեսպանները Ստամբուլում պայմանագիր են կնքել, որով վերականգնվում էին ցարի և սուլթանի միջև բարի դրացիական հարաբերությունները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]