Jump to content

Ռուհսար Պեքջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուհսար Պեքջան
 
Կրթություն՝ Ստամբուլի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ գործարար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1958
Ծննդավայր Demirci, Մանիսայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Ի ծնե անուն թուրքերեն՝ Ruhsar Kadaifci[1]
 
Կայք՝ tccb.gov.tr/kabine/ticaret-bakani

Ռուհսար Պեքջան (թուրքերեն՝ Ruhsar Pekcan,1958, Demirci, Մանիսայի մարզ, Թուրքիա), քաղաքական գործիչ և էլեկտրիկ ինժեներ, 2018-2021 թվականներին եղել է Թուրքիայի առևտրի նախարար։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեքջանը սկսել է իր մասնագիտական կարիերան՝ միանալով զարգացման և ներդրումային բանկին (թուրքերեն՝ Türkiye Sınai Kalkınma Bankası): Մի քանի ընկերություններում տարբեր պաշտոններում աշխատելուց հետո դարձել է գործադիր խորհուրդների անդամ։ 2005 թվականին համահիմնել է ինժեներական ընկերություն, որը մատակարարում է խմելու ջրի, ոռոգման, նավթի և բնական գազի խողովակաշարեր։ Նա եղել է ընկերության գործադիր տնօրենը։

Եղել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների կորպորացիայի Թուրքիա-Սիրիա գործարար խորհուրդների նախագահը ( թուրքերեն՝ Dış Ekonomik İlişkiler Kurumu) երեք անգամ։ Եղել է Թուրքիա-Հորդանան գործարար խորհրդի նախագահ և նույն կորպորացիայի Թուրքիա-Իրաք և Թուրքիա-Լիբիա գործարար խորհուրդների գործադիր խորհրդի անդամ։ Նա ծառայել է որպես Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միության կին ձեռներեցների կոմիտեի նախագահի տեղակալ և Ստամբուլի Առևտրի պալատի և մի շարք այլ բիզնես կազմակերպությունների կին ձեռներեցների կոմիտեի անդամ։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 9-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թուրքական նոր քաղաքական համակարգի իր կաբինետը։ Առևտրի նախարար է նշանակվել Ռուհսար Պեքջանը։ 2021 թվականի ապրիլի 16-ին պնդում էին, որ Ռուհսար Պեքջանը ախտահանիչ նյութեր է վաճառել իր նախարարությանը այն ընկերությունից, որը նա ղեկավարում էր իր ամուսնու հետ 2020 թվականից[2]։ Այս պնդումների մասին որոշ հակադիր քաղաքական գործիչներ նույնպես հարցրել են Ռուհսար Պեքջանին[3]։ 2021 թվականի ապրիլի 20-ին Առևտրի նախարարությունը հաստատել է գնումները, սակայն նշել է, որ գումարներն ավելի քիչ են[4]։ 2021 թվականի ապրիլի 21-ին նրան փոխարինել է ԱԶԿ-ի խորհրդարանական խմբի նախագահ Մեհմեդ Մուշը[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուհսար Պեքջանը ծնվել է Թուրքիայի Մանիսա քաղաքում 1958 թվականին։ Կրթություն է ստացել Ստամբուլի տեխնիկական համալսարանում էլեկտրատեխնիկայի ոլորտում։ Բակալավրի կոչումից հետո ստացել է մագիստրոսի կոչում նույն ֆակուլտետից։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.aa.com.tr/tr/turkiye/ticaret-bakani-ruhsar-pekcanin-annesi-vefat-etti/2049825
  2. «Kendi bakanlığına mal satan bakan - article - ODATV». OdaTV (թուրքերեն). 2021 թ․ ապրիլի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  3. «CHP'li Öztunç: 'Ticaret Bakanlığı'na 9 milyon TL'lik dezenfektan sattınız mı?'». Cumhuriyet (թուրքերեն). 2021 թ․ ապրիլի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Ticaret Bakanlığı, Bakan Pekcan'ın şirketinden dezenfektan alındığını kabul etti». Euronews (թուրքերեն). 2021 թ․ ապրիլի 20. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Turkey announces new trade, family, labour ministers». TRT World (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուհսար Պեքջան» հոդվածին։