Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միություն
Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1950 |
Գլխադասային գրասենյակ | Անկարա, Թուրքիա |
Կայք | tobb.org.tr |
Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միություն (թուրքերեն՝ Türkiye Odalar ve Borsalar Birliği), կրճատ TOBB՝ Թուրքիայի բոլոր տարածաշրջանային առևտրային, արդյունաբերական և ծովային առևտրային պալատների, ինչպես նաև ապրանքային բորսաների կոնֆեդերացիա։ Հիմնադրվել է 1950 թվականի մարտի 8-ին Անկարայում՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն, տնտեսության մասնավոր հատվածի բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Միության կենտրոնը գտնվում է Անկարայում Դումլուպինար բուլվարում, 252։ Առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության նախագահն է Մուսթաֆա Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն 2001 թվականից[1][2]։ Ներկայումս Միությունը ունի 365 առևտրային պալատներ և ապրանքային բորսաներ։
- 178 առտրաարդյունաբերական պալատներ,
- 60 առևտրային պալատներ,ներ,
- 12 արդյունաբերական պալատներ,
- ծովային առևտրի 2 պալատներ,
- 113 ապրանքային բորսաներ,
Միությանն անդամակցում են շուրջ 1,4 մլն տարբեր ընկերություններ[1][2]։ Առևտրաարդյունաբերական պալատների միությունը մտնում է Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (Եվրոպալատներ), Իսլամական առևտրաարդյունաբերական պալատի, միջերկրածովյան առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (ASCAME), Բալկանյան պալատների ասոցիացիա (ABC)[3] և Սևծովյան տարածքի առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (BCCI) մեջ[2][4]։ 2014 թվականին միությունը եղել է Գերմանիայի և Թուրքիայի այսպես կոչված տնտեսական գործընկերության և նորարարությունների տարվա գործընկերը (գերմ.՝ Deutsch-Türkisches Jahr der Forschung, Bildung und Innovation)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «History-Establishment of TOBB»։ TOBB։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-08-ին։ Վերցված է 2012-06-06
- ↑ 2,0 2,1 2,2 «President-Autobiography»։ TOBB։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-08-ին։ Վերցված է 2012-06-06
- ↑ «Association of Balkan Chambers»։ ABC։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին։ Վերցված է 2012-06-06
- ↑ «Founding Chambers of Commerce»։ BCCI։ Վերցված է 2012-06-06
- ↑ DTWJ(չաշխատող հղում) (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Союза (թուրքերեն)