Ռուբեն Համբարձումյան (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռուբեն Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Համբարձումյան
Rouben V. Ambartzumian.jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1941(1941-10-28) (77 տարեկան)
Ելաբուգա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Ինչով է հայտնիԻնտեգրալ երկրաչափություն, ստոխաստիկ երկրաչափություն, պատահական պրոցեսներ
ՊարգևներԱնանիա Շիրակացու մեդալ և Ռոլլո Դավիդսոն մրցանակ
ՀայրՎիկտոր Համբարձումյան

Ռուբեն Վիկտորի Համբարձումյան (1941, հոկտեմբերի 27, Ելաբուգա, Թաթարստան), մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1976), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1986 թվական, թղթակից անդամ 1982 թվական)։ 1996-2009 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր. մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր: Հայաստանի Կոմբինատոր ինտեգրալ երկրաչափության դպրոցի հիմնադիրն է:

Վիկտոր Համբարձումյանի որդին է, Ռաֆայել Համաբարձումյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Համբարձումյանը ծնվել է Թաթարստանի Ելաբուգա քաղաքում Վիկտոր Համբարձումյանի և Վերա Ֆեոդորովնայի ընտանիքում: 1962 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1963 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում, 1978 թվականից՝ հավանականությունների տեսության մեթոդների բաժնի վարիչ, 1999 թվականից՝ ինտեգրող և ստոխաստիկ երկրաչափության բաժնի վարիչ։ 1968 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 1978-1986 թվականներին՝ ամբիոնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությանը, պատահական պրոցեսների տեսությանը։ Լուծել է Բյուֆոն-Սիլվեստրի խնդիրը, տվել Հիլբերտի 4-րդ խնդրի կոմբինատորային լուծումը, կառուցել կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը։ Կարևոր են նաև Համբարձումյանի պատմական բացահայտումները և նրա՝ 2015 թվականին Գերմանիայում լույս տեսած «Վիլսոնյան Հայաստան» աշխատությունը: Առաջադրել է ֆակտորացման հաշիվը՝ երկրաչափական հավանականությունների տեսության մեջ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О случайных полях отрезков и случайных мозаиках на плоскости // Теория вероятн. и её примен., 18:3 (1973), 515-526[4]
  • Об одном приложении связи броуновского блуждания с задачей Дирихле // Теория вероятн. и её примен., 10:3 (1965), 539-543[4]
  • Распределения Пальма и случайные раскраски плоскости // Второе российско-армянское совещание по математической физике, комплексному анализу и смежным вопросам. 9 октября 2008 г., 13:25[4]
  • Комбинаторные принципы в стохастической геометрии // Ереван, АН Арм ССР, Ин-т математики, 1980[5].
  • Аналитические результаты комбинаторной интегральной геометрии: Обзор // 1999, 34 (6). pp. 7-51. ISSN 00002-3043[6]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A note on pseudometrics on the plane. Zeitschrift für Wahrscheinlichkeitstheorie und Verwandte Gebiete[7] 37, 145-155 (1976).[8]
  • Sevan Methodologies revisited: Random line processes, Journal of Contemporary Mathematical Analysis , Volume 48, 2013, Issue 1, pp. 4-22[9]
  • Parallel X-ray Tomography of Convex Domains as a Search Problem in Two Dimensions, Journal of Contemporary Mathematical Analysis , Volume 48, 2013, Issue 1, pp. 23-34
  • Stochastic Geometry, Geometric Statistics, Stereology (Proceedings of the Conference held at Oberwolfach, 1983). Teubner - Texte zur Mathematik, Band 65, Leipzig 1983
  • Stochastic and Integral Geometry, (Proceedings of the Second Sevan Symposium on Integral and Stochastic Geometry), in Acta Applicandae Mathematicae, Vol 9, Nos 1-2 (1987)
  • Chord calculus and stochastic geometry, Journal of Contemporary Mathematical Analysis, Vol 42, 2007, pp. 3-27[10]
  • A. A. Krasnovsky Jr., N. N. Drozdova, Ya. V. Roumbal, A. V. Ivanov, and R. V. Ambartzumian, "Biophotonics of molecular oxygen: activation efficiencies upon direct and photosensitized excitation, " Chin. Opt. Lett. 3, S1-S4 (2005)[11]
  • Ambartzumian, R. V. (2013) Parallel X-ray tomography of convex domains as a search problem in two dimensions. Հայաստանի ԳԱԱ Տեղեկագիր. Մաթեմատիկա, 48 (1). pp. 37-52. ISSN 00002-3043[12]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Р. В. Амбарцумян. Комбинаторная интегральная геометрия с приложениями к математической стереологии. - 1982 (английский перевод опубликован John Wiley & Sons, Inc.)[13]
  • Р. В. Амбарцумян, Й. Мекке, Д. Штоян. Введение в стохастическую геометрию. - М.: Наука, 1989[14]
  • Р. В. Амбарцумян. Дифференциальные и интегральные вычисления факторизации и геометрическая вероятность. - 1990 (английский перевод опубликован Cambridge University Press)[15]
  • Р. В. Амбарцумян. Вильсоновская Армения: истории за провалившимся проектом. - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուբեն Վիկտորի Համբարձումյանի կենսագրականը ՀՀ ԳԱԱ կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  4. 4,0 4,1 4,2 Информация на сайте Mathnet.ru(ռուս.)
  5. КОМБИНАТОРНЫЕ ПРИНЦИПЫ В СТОХАСТИЧЕСКОЙ ГЕОМЕТРИИ(ռուս.)
  6. Амбарцумян, Р. В. (1999) Аналитические результаты комбинаторной интегральной геометрии : Обзор. Հայաստանի ԳԱԱ Տեղեկագիր. Մաթեմատիկա, 34 (6). pp. 7-51. ISSN 00002-3043 http://mathematics.asj-oa.am/id/eprint/580
  7. «Journal of Theoretical Probability»։ springer.com 
  8. J.C. Alvarez Paiva, Hilbert’s Fourth Problem in Two Dimensions Mass Selecta: Teaching and Learning Advanced Undergraduate Mathematics. S. Katok, A. Sossinsky, and S. Tabachnikov (eds.), Amer. Math. Soc., Rhode Island, 2003, 165-183.
  9. Ambartzumian R. V. Sevan methodologies revisited: Random line processes(անգլ.) // Journal of Contemporary Mathematical Analysis : journal. — Т. 48. — С. 4-22. — doi:10.3103/S1068362313010020
  10. Ambartzumian R. V. Chord calculus and stochastic geometry (und) // Journal of Contemporary Mathematical Analysis. — 2007. — Т. 42. — № 1. — С. 3-27. — doi:10.3103/s1068362307010013
  11. OSA | Biophotonics of molecular oxygen: activation efficiencies upon direct and photosensitized excitation
  12. Parallel X-ray tomography of convex domains as a search problem in two dimensions - ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր: Մաթեմատիկա =Известия НАН Армении: Математика =Proceedings of the NAS Arme...
  13. «Combinatorial Integral Geometry With Applications to Mathematical Stereology»։ abebooks.co.uk։ 1982-02-12 
  14. bücher.de IT and Production։ «Ruben V. Ambartzumjan, Joseph Mecke, Dietrich Stoyan, sowie Werner Nagel ( Hrsg)»։ buecher.de 
  15. «Factorization Calculus and Geometric Probability»։ Cambridge University Press